Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ)
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա. Աբրահամյան 11/19/2022   10:37  |  Մեկնաբանություն

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։ Այդ մասին Ֆեյբուքյան գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան։ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։

Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությամբ և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա, իսկ մնացածի հետ կապված հարցերը՝ իշխանափոխությունից հետո։

Պատերազմի դրվագներին, ռազմաճակատի տարբեր ուղղություններում իրականացված գործողություններին, տապալումներին, սխրանքներին և ամենակարևորը՝ ըստ պատասխանատվության փայաբաժնի մեղավորներին, առավել օբյեկտիվ հնարավոր կլինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություն կլինի և բարենպաստ դաշտ կձևավորվի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիվ կանեմ։

ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան (Լելե -թեփե) եղել է գործողություն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։

Նախ, որքան ես եմ տեղյակ, նախնական պլանավորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողությունների համար որովհետև շատ բարդ է կանխատեսել, թե հակառակորդի հնարավոր հարձակման պարագայում, որ ուղղությամբ կլինի մխրճում, որ ուղղությամբ բանակը խնդիր չի լուծի, որ հատվածում հնարավոր կլինի կանգնեցնել հակառակորդին ու ըստ այդմ՝ անցնել հակահարձակման։

Եթե նույնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսված էլ լիներ հակահարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողությունների դեպքում՝ իրադրությունից ու մեծ թվով գործոններից կախված, միանշանակ փոփոխությունների պետք է ենթարկվեին։

Եթե չեմ սխալվում պաշտպանության վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվներում սահմանվում է կորպուսների, դիվիզիաների, զորամասերի գործողությունները, սակայն հակահարձակվողական գործողությունները պլանավորվում և իրականացվում են ըստ իրադրության դասավորությունների։

Որպես կանոն նախապես պլանավորվում են նաև այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դեպքում ենթադրում են զորքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելը, անրաժեշտության դեպքում՝ թշնամու որոշ ուղղություններով նախատեսված դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքավորվելը, բայց ոչ երբեք հակահարձակվողական գործողությունները։

Երկրորդ, ասուլիսում խոսվում էր այն մասին, որ հակահարձակվողական գործողություններ սկսելու անհրաժեշտություն և համապատասխան պայմաններ եղել են։

Սակայն հակահարձակվողական գործողություններ սկսելու առաջին նախապայմաններից մեկը՝ գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը սակայն հակահարձակման պահին չի եղել։

Այսինքն՝ մեր ուժերը հակահարձակում են սկսել այն դեպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցված չի եղել, այլ զարգացնում էր իր հարձակվողական գործողությունները։

Երկրորդ, հակահարձակում իրականացնելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու հարձակումը կանգնեցնելուց բացի սպառված է նրա հարձակվողական հնարավորությունները, ինչը ևս ակնհայտորեն չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակահատվածում ընդլայնում էր մխրճման ճակատը և զարգացնում հաջողությունը։

Երրորդ, հակահարձակում սկսելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու՝ այդ ուղղությամբ ռեզերվային ուժերը սպառված են, ինչը ակնհայտորեն այդպես չէր, ավելին՝ այդ օրերին, Ադրբեջանը լրացուցիչ ռեզերվներ էր տեղափոխում ռազմաճակատի հարավային ուղղություն, այսինքն՝ ռեզերվները ոչ միայն սպառված չէին, այլ գնալով համալրվում էին։

ՀՕՊ-ի, Հրետանու, մնացած ուժերի գերակայության մասին դեռ չեմ խոսում։

Հակահարձակում իրականացվել է մի փուլում, երբ միայն Ջեբրայիլ-Արա Լեռ հատվածում, Ադրբեջանն արդեն 2 բրիգադ ուներ, որոնք թարմ ուժերով առաջ էր բերվել, դեռ չեմ խոսում այդ բրիգադների և, այսպես կոչված, ՊԲ հակահարձակման արդյունքում մեր ուժերի հակառակ հատվածում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբավորումների մասին։

Երբ խոսվում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշված վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պետք է նշել, որ կային զորամասեր, որոնք մարտի մտցվելուց անմիջապես առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել և դրանք միջանկյալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեին։

Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անեին ու առանց նախապատրաստման մտնեին մարտի մեջ։ Եթե չեմ սխալվում, գործող նորմատիվներով, 20-40 կմ-ի սահմաններում պետք է լիներ շարժը, որի պայմաններում մարտի մեջ մտնելը նորմալ կդիտվեր։

Երբ խոսվում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի մասին և դրանից բխող տապալումների մասին, ապա հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։

Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։
Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներն էին։
Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։

Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները և այլն։

Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ։

Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։

Ըստ զեկույցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։

Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։

Պատերազմը չավարտող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:41 18/11/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը միայն չի հաշվարկել, որ գիտակցված պայքարի նետվածներին անազատությամբ, բանտով չեն կարող վախեցնել․ Աբրահամյան
10:15 18/11/2022  |  ՄեկնաբանությունՀասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է.Տիգրան Աբրահամյան
13:27 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի նպատակը բռնազավթված տարածքների մասով լեգիտիմացում ստանալն է. Աբրահամյան (տեսանյութ)
12:21 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինված ուժերում ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր. Աբրահամյան
10:32 17/11/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը. Տիգրան Աբրահամյան
11:20 15/11/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է. Աբրահամյան
11:32 14/11/2022  |  ՄեկնաբանությունԱսկերանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանցիները տարբեր բնույթի սադրանքների են գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով.լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա.Աբրահամյան
10:53 13/11/2022  |  ՔաղաքականԻշխանությունն առաջնորդվում է բացառապես լղոզելու, մանիպուլացնելու, ցուցադրական մաս ապահովելու և իրական օրակարգից շեղվելու տրամաբանությամբ․ Աբրահամյան
10:53 12/11/2022  |  ՄեկնաբանությունԱրցախի պաշտպանական բանակի կրճատումն անթույլատրելի է. Տիգրան Աբրահամյան
20:11 10/11/2022  |  ԼՐԱՀՈՍԳործընթացը փակուղի է մտել. ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կամ էսկալացիայի վտանգն էականորեն մեծացել է ․ Տիգրան Աբրահամյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]