Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Պաշտպան հայրենյաց»-ը նախկինների ծրագրերի շարունակությունն. է՝ անուն է փոխվել. «Հրապարակ» 11/18/2022   10:28  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իշխանականները փորձեցին ներկայացնել PR լույսի ներքո, թե իրենց իշխանությունը մտահոգ է բանակի ու բանակում ծառայողների վիճակով եւ միջոցներ չի խնայելու, որ նրանք ապրեն բարեկեցիկ կյանքով, չաղ ու բախտավոր։ Վերջին պատերազմում բանակի ողնաշարը կոտրած եւ հայրենի սահմաններն անպաշտպան թողած իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե իրենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գործընթացի մեկնարկն են տվել։

Մինչդեռ սրանով լավագույն դեպքում շարունակում են նախկինների սկսած գործը, բնականաբար՝ որոշակի խմբագրմամբ, կամ, ավելի ճիշտ՝ «Ես եմ» եւ Պատիվ ունեմ» ծրագրերի սինթեզ են արել եւ անունը դրել «Պաշտպան հայրենյաց»։ Առաջարկվող փոփոխություններից մեկը, դիցուք, վերաբերում է պայմանագրային ծառայությանը, այն է՝ զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց, որպես զինվոր թրծվելուց հետո հնարավորություն է տրվում դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրայինին հասնող բոլոր արտոնություններից:
Նախագծի զեկուցող՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ ունեն բարձրացնել պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը 5 տարի է:

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որն անձը կտնօրինի իր հայեցողությամբ: «Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ասաց նախարարը: 

Այլ փոփոխություններ էլ են առաջարկվում, մասնավորապես՝ ծառայողների ատեստավորման հետ կապված։ Սակայն դեռեւս 2018-ի գարնանը, երբ Հայաստանում հայտնի իրադարձությունները չէին եղել, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում ներդրվել եւ գործում էին «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք, ի դեպ, նախկինում քննադատվել են ներկայիս իշխանականների՝ այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից։ «Ես եմ» նախագծով է կարգավորվում պայմանագրային ծառայության ոլորտը, այն տարբերությամբ, որ 3 տարով է, ոչ թե 5, ինչպես առաջարկում է այսօրվա իշխանությունը։

«Ես եմ»-ով զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` զինվորին հնարավորություն էր տրվում անցնել պայմանագրային ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում։ «Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիպոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում»,- նշվում էր «Ես եմ»-ի նախագծում:

Հեղափոխական իշխանությունների վարած քաղաքականության եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո որեւէ մեկի մոտ պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն չի առաջանում, ու դրանով պայմանավորված էլ՝ օրակարգ է բերվել նոր՝ իբր ավելի գայթակղիչ (ֆինանսական տեսանկյունից) նախագիծ։ Նշենք, որ այդ մասին նախագծի հիմնավորման բաժնում չեն թաքցնում նաեւ ոլորտի պատասխանատուները։

«Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022 թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Պաշտպան հայրենյաց» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաեւ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- նշված է Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծում:

Ընդ որում, գործող օրենքով՝ պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: 2016-ից մինչեւ հեղափոխությունը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը հիշեցնում է, որ ինքը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի համահեղինակն է, եւ ասում է, որ նման ծրագրերը միայն ավելացնում են բանակի գրավչությունը, ու պետք է ողջունենք դրանք։ ««Պաշտպան հայրենյաց» նախագիծը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի շարունակությունը կարող ենք համարել, պարզապես անունն են փոխել, մի քիչ էլ՝ գրավչությունը մեծացրել, որովհետեւ նախկինների հետ կապված իրենց ոչ մի բան դուր չի գալիս, փոխում են»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ այժմ իրավիճակն ուրիշ է, եւ ինքը հույս ունի՝ բոլոր հաշվարկներն արել են, որ հնարավորինս մեծ քանակությամբ պայմանագրայիններ ներգրավվեն․ «Բայց սպասենք, ժամանակը ցույց կտա»։

«Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Վիտալի Մանգասարյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջարկած ծրագրի գաղափարը նույնն է, ինչ նախկինում է ներդրվել, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք ներկայացնելու, ինչպես է պրոպագանդվելու, որ չարժանանա «Ես եմ»-ի ու «Պատիվ» ունեմ»-ի ճակատագրին․ «Ես ուզում եմ անդրադառնալ նախարար Պապիկյանի այն հայտարարությանը, թե «Ես եմ»  ծրագրով այսօր ընդամենը 2 պայմանագրային է մնացել ծառայության մեջ, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ, պիտի ներկայացվի՝ ինչ չեն արել, որ ընդամենը 2 հոգի է մնացել։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ ծրագիրը ներդրվեց, ավելի քան 500 շահառու ուներ։ Իմ կարծիքով՝ դեր է խաղացել այն, որ այդ ծրագիրը պատշաճ կարգով չի լուսաբանվել։ Ես նայել եմ «Զինուժի» վերջին տարիների գրեթե բոլոր հաղորդումները եւ չեմ հանդիպել, որ պատշաճ կարգով նույնիսկ «Զինուժը» լուսաբանի, էլ չեմ խոսում, որ պետք է էլ ավելի հնչեղ ամբիոններից խոսեին այդ մասին, որպեսզի հնարավոր լիներ քարոզել եւ մարդկանց հավաքագրել այդ ծրագրի շրջանակներում։ Հիմա եթե նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք, ապա չեմ կարող շատ մեծ հույսեր կապել»։

Մանգասարյանն ասաց նաեւ, որ այդ ծրագրին զուգահեռ դպրոցներում պետք է ուժեղացնել ռազմագիտության դասերը, զինկոմիսարիատների ինստիտուտը, ՏԻՄ մարմինների հետ կապված որոշակի գործառույթներ պետք է ներդնել, որ հնարավոր լինի արդյունք գրանցել․ «Պետք է ավելի շատ գաղափարական աշխատանքներ տանել, քան ֆինանսական գրավչություն առաջարկել։ Իհարկե, ֆինանսականը շատ կարեւոր է, բայց ոչ պակաս կարեւոր է գաղափարական քարոզչությունը»։

Փորձագետը հիշեցրեց այս իշխանությունների կողմից աշխարհազորի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ձախողվեց հենց իր նշած պատճառով․ «Երբ այդ ինստիտուտը ներդրվում էր, բուռն քննարկվում էր, աժիոտաժ էր, ինչպես հիմա, բայց կարճ ժամանակ անց ի՞նչ պարզվեց, անգամ նախագծի հեղինակներն են հիմա բացասաբար արտահայտվում, որ լավ գաղափար չէր, եւ խոսակցություններ կան, որ աշխարհազորի ինստիտուտն ընդհանրապես ուզում են վերափոխել ու մեկ այլ ձեւաչափ մտածել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․11.22թ համարում։
 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրենին
10:15 17/11/2022  |  ՄամուլՊայքար երկրորդ, միգուցե առաջին տեղի համար. «Փաստ»
14:05 15/11/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները հատուկ ծնվում են արտերկրում, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից.Պապիկյան
13:22 15/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի.Սուրեն Պապիկյան
12:16 14/11/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը կարծում է, որ գերությունից վերադարձած տղաներին պետք չէ ազատել ծառայությունից (տեսանյութ)
12:09 14/11/2022  |  ԼՐԱՀՈՍԺամկետային զինծառայողը 6 ամսից կարող է անցնել պայմանագրային զինծառայության՝ 5 տարով. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նոր նախագիծը
10:38 12/11/2022  |  ՄամուլՈւզում է ազատվել Սուրեն Պապիկյանից. «Փաստ»
16:40 11/11/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը
10:17 10/11/2022  |  ՄամուլՊապիկյանն ազգականներին է տեղավորում. «Հրապարակ»
10:10 08/11/2022  |  ՄամուլՍուրեն Պապիկյանը կպատժվի՞. ինչ-որ անձինք թռնում են Փաշինյանի գլխից. «Հրապարակ»

Արխիվ

[]