ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1 կմ-ի վրա լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել, որ թշնամի է, ինչու՞ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ.փաստաբան 11/18/2022 15:21 | ԼՐԱՀՈՍ
Մեր զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել, փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել բազմաթիվ զինծառայողներ, բայց արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։ Դիվիզիոնի պաշտպանությունը պետք է կզմակերպվեր դիվիզիոնի հրամանատարի կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագին։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որոնցից առաջինը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Պաշտպանը հայտնեց, որ 2020թ հոկետմեբրի 12-ից օրեր առաջ ՊԲ հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որը հստակ նշում է, որ մեր տարածք կա ներթափանցած հակառակորդի ուժեր, բոլոր այդ հատվածներում կարող է լինել դիվերսիոն խմբերի հարձակում, ուստի՝ յուրային զորքերի անցնել շրջանաձև պաշտպանության։
«Այս հրամանը եղել է։ Այս հրամանի առկայության պայմաններում ինչու՞ խրամատ չեն փորել, ինչու՞ երեխեքին չեն դիրքավորել, ինչու չեն պատշաճ պաշտպանություն կազմակերպել, ինչու են մարտկոցներն իրարից անկախ գործել, որակապես մի քանի անգամ ավել տեխնիկա ունենալու պայմաններում ինչու՞ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Սարդարյանը՝ հավելելով, որ դիվիզիոնի հրամանատարությունը դիտակետում, որը մարտկոցների տեղակայման վայրից 1 կմ հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել, որ թշնամի է։
«Եթե լսում ես խոսակցությունները՝ 1 կմ-ի վրա, ինչու այդ ժամանակահատվածը չես օգտագործում՝ հրանոթներն ուղղելու համար, որ դիտակետից խփեիք ջարդեիք, դրա փոխարեն տագնապ է դրվել ու սկսել է խառը փախչել։ Տեսանյութեր կան, նայում ենք՝ մեր երեխեքի դիակները՝ ավտոմեքենաների կողքն են, այսինքն, փորձել են պաշտպանվել մեքենաների կողքը, որովհետև խրամատներ չի եղել, որ մտնեն մեջը պաշտպանվեն։ Հիմա ՊԲ հրամանատարը պե՞տք է գար այդտեղ խրամատ փորելով զբաղվեր»,- ասաց Սարդարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ