ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
35-ամյա տղամարդը առերեսման ժամանակ ներողություն է խնդրել բժշկուհուց՝ պատճառաբանելով, թե անհանգստացած է եղել իր երեխայի առողջական վիճակով 11/18/2022 21:04 | ԼՐԱՀՈՍ
35-ամյա տղամարդը՝ Արմեն Գրիգորյանը, ներողություն է խնդրել բժշկուհուց, որին հարվածել էր՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում։ Բժիշկ Կարինե Թադևոսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Ջիվանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Թադևոսյանը հարցաքննվել է, տուժող է ճանաչվել՝ վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.45-ի սահմաններում՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում 35-ամյա տղամարդը, վիճաբանել էր նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել էր նրա դեմքին, իսկ հաջորդ օրը՝ ժամը 00.35-ի սահմաններում հիվանդանոցի բակում իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մանրմանական վնասվածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով, որի շրջանակներում 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Փաստաբան Վահագն Ջիվանյանի փոխանցմամբ՝ Կարինե Թադևոսյանը ցուցմունք է տվել միջադեպի հետ կապված, մասնակցել առերեսմանը և տեսանյութի զննությանը։ Մասնավորապես, տղամարդը երեխային բերել էր հետազոտության, դժգոհ լինելով բուժօգնությունից, վիճաբանել է, բժշկուհին միջամտել է՝ փորձելով կարգի հրավիրել, ինչից հետո նրանց միջև է վիճաբանություն եղել, որի ընթացքում 35-ամյա տղամարդը ձեռքով հարվածել է կնոջ դեմքին։
«Ուժեղ հարված էր ստացել բժշկուհին, գլխացավեր ուներ։ Երեկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, այսօր ներկայացել է փորձաքննության, որտեղից գործուղել են նյարդաբանի մոտ, քանի որ գլխացավեր ուներ, ենթադրվում է, որ կարող է նաև ուղեղի ցնցում ստանալ»,- նշեց փաստաբանը։
Երեկվա դրությամբ՝ Արմեն Գրիգորյանն ուներ դեռևս ձերբակալվածի կարգավիճակ, ամենայն հավանականությամբ, առերես հարցաքննությունից հետո Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվեր, սակայն փաստաբան Ջիվանյանը տեղեկություն չունի՝ արդյոք մեղադրանք արդեն առաջադրվել է, թե ոչ։ Ջիվանյանի փոխանցմամբ՝ Գրիգորյանի և Թադևոսյանի միջև առերեսումից առաջ Գրիգորյանը ներողություն է խնդրել բժշկուհուց՝ ասելով, որ զղջում է կատարվածի համար։
«Բժշկուհուն ասաց, որ զղջում է, ծանր հոգեբանական վիճակի մեջ է եղել՝ անհանգստանալով երեխայի առողջական վիճակի համար, չի տիրապետել իրեն»,- ասաց փաստաբանը։
Զղջման հանգամանքով պայմանավորված կողմերի միջև հնարավոր հաշտեցումը, սակայն, փաստաբանի փոխանցմամբ, վարույթի կարճման հիմք չէ, քանի որ խոսքը հանրային քրեական հետապնդման, այլ ոչ թե՝ բողոքի հիման վրա հետապնդման մասին է և մեղադրանքը խուլիգանության և այլ հոդվածի վերաբերյալ է, ինչը ծանր է։ Նշված դրվագը չի վերաբերում բժշկուհուն, այլ՝ անվտանգության աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի հետ, ինչից հետո 35-ամյա տղամարդը՝ մի քանի այլ անձանց հետ ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակցին։
Բժշկուհու դեմքի արտաքին զննությամբ որևէ վնասվածք չի հայտնաբերվել՝ ոչ քերծվածք, ոչ կապտուկ, ոչ սալջարդ, պարզապես, հարվածը բավականին ուժեղ է եղել, ինչից հետո գլխացավեր կան։ Փաստաբանը հայտնեց, որ, թեև տղամարդը հարվածել էր բժշկուհուն, վերջինս շարունակել էր բուժօգնություն ցուցաբերել երեխային, պատշաճ կերպով հետազոտել։
Իսկ թե ինչ վիճակով էր երեխան տեղափոխվել հիվանդանոց, արդյո՞ք երեխայի վիճակը ծանր էր, փաստաբանը նշեց, որ մանրամասների չի տիրապետում, ձերբակալվածի փոխանցմամբ՝ երեխայի մոտ հաճախակի հազ է եղել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ