ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ենթադրենք, Նիկարագուան էլ է համաձայն, որ Արցախի հարցը մնա ապագային, բայց դուք Հայաստան եք, պարտավոր եք պաշտպանել Արցախի ինքնիշխանությունը և անկախությունը. Արման Աբովյան 11/17/2022 21:00 | Քաղաքական
Ալիևի հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է այն տրամաբանությանը, որ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծել է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի դիտարկում և երբեք էլ չի դիտարկելու արցախահայությանը որպես լիարժեք բանակցային կողմ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսօր հնչեցրած հերթական հոխորտանքին առ այն, որ Ադբեջանի չի համաձայնի այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» անդրադառնալ Լեռնային Ղարաբաղին վերաբերող որևէ հարցի:
Նրա խոսքով՝ սա քաղաքական և քաղաքագիտական նշանակություն ունեցող հայտարարություն է, որով Ադրբեջանն ուզում է հերթական անգամ ցույց տալ, թե Արցախի խնդիր չկա, իրենք լուծել են այն. «Ադրբեջանը, լինելով ֆաշիստական, հակահայկական պետություն, իր վերջնական նպատակից հետ չի կանգնի, իսկ իր նպատակն այն է, որ հայակական կողմը վերջնականապես ոչնչացվի: Սա իրենց պետական դոկտրինն է, թե այդ ոչնչացումն ինչ խոսքերի տակ կքողարկեն, հայտնի չէ:
Իսկ նրանք, ովքեր կսկսեն հեքիաթներ պատմել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի մասին», նրանց խորհուրդ կտամ զրուցել, օրինակ, հադրութցիների հետ և բոլոր պատասխանները կտրվեն»,-ասաց Աբովյանը:
Նույն իր այդ ելույթում Ալիևը ևս մեկ ուշագրավ հայտարարությունն է արել: Նա նշել է, թե պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող և ապրելու ցանկություն ունեցող մարդկանց» հետ, նաև պնդել է, թե պատրաստ են դրան, գործընթացը սկսել են։ Բայց, ըստ նրա, կան խանգարող երկրներ ու նշել, որ պետք է կոնսենուս Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, այսինքն այն երկրների ու ինստիտուտների, որոնք, Ալիևի կարծիքով, կարող են այդ աշխատանքներին նպաստել։Ստացվում է՝ Ադրբեջանն աբողջությամբ հրաժարվում է Արցախի և արցախահայության հարցով բանակցել Հայաստանի հետ, ավելին՝ փորձում է դուրս մղել Հայաստանին այս գործընթացից:
Արման Աբովյանի արձանագրմամբ՝ Ալիևի այս հոխորտանքները հայկական կողմի դիրքորոշման և հայտարարությունների հետևանքն են.
«Հայաստանն ինքն է կամովին դուրս եկել գործընթացից, հայտարարել է՝ Ռուսաստան, միջազգային հանրություն, խնդրեմ՝ հեսա Ղարաբաղը, երաշխիքներ տվեք, բանակցեք, ես գործ չունեմ: Հայկական կողմն ասում է՝ Ռուսաստանն առաջարկել է, որ Արցախի հարցը մնա ապագային, և մենք համաձայն ենք այդ առաջարկի հետ, մյուս կողմից էլ ասում է՝ Ռուսաստանը թող մինչև վերջ հետամուտ լինի իր առաջարկին, կներեք, բա դուք ինչի՞ համար եք: Նիկարագուան էլ է այդ թեզն ընդունում, բայց դուք Հայաստանն եք, պարտավոր եք պաշտպանել Արցախի ինքնիշխանությունը և անկախությունը:
Այսինքն՝ Ալիևի հոխորտանքների հիմքը ՀՀ իշխանությունների հայտարարություններն են, որոնք, արդարության համար պետք է նշեմ, որ վերջին մի քանի օրվա ընթացքում 180%-ով փոխվել են, բայց հաշվի առնելով դառը փորձը՝ հնարավոր է էլի փոխվի»,-ասաց Արման Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից