ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանի ճնշման տակ Ալիևը ստիպված է անել այնպիսի գործողություններ, որոնց համար արտոնված չէ. Ղազինյան 11/17/2022 15:25 | Մեկնաբանություն
Ադրբեջանը հայտնվել է աննախադեպ միջազգային ճնշման տակ, ինչը լրջագույն սպառնալիք է ինչպես Ալիևի ռեժիմի, այնպես էլ «Ադրբեջան» անունը կրող նախագծի համար:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը.
«Ֆրանսիայի Սենատի բանաձևը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, Իրանի խորհրդարանի վերջին շրջանի հայտարարությունները, ռուս զինվորականների առկայությունը Արցախում, Իրանի վերջին մասշտաբային զորավարժությունները Արաքսի ափի երկայնքվ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը, իր սանձարձակ վարքով, հատել է թույլատրելի բոլոր սահմանները:
Էրդողանի ճնշման տակ Ալիևը ստիպված է անել այնպիսի գործողություններ, որոնց համար արտոնված չէ, չունի այնդքան միջազգային կշիռ և վերածվում է տարածաշրջանային ավտանգության սպառնալիքի, ինչը կարող է վերածվել միջազգային անվտանգության սպառնալիքի:
Հատկապես կարևոր էր Մենենդեսի երեկ արված հայտարարությունը, քանի որ ԱՄՆ Սենատը որոշիչ դերակատարություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դիրքը առաջնային նշանակություն ունի այս գործընթացում:
Հեռու եմ այն մտքից, որ Մենենդեսն իր հայտարարությունն արել է պատահական և առավել հակված եմ կարծել, որ այն ելակետային կդառնա ԱՄՆ գործադիր իշխանության կողմից մեր տարածաշրջանում վարվելիք արտաքին քաղաքականության համար:
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող խորհրդակցությունների օրակարգը սահմանափակված չէ միայն ուկրաինական հակամարտությամբ, իսկ արտաքին հետախուզությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայում անցկացնելու հանգամանքն ու ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի այցը Իրան փաստում է, որ այս օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Մերձավոր արևելքն ու Հարավային Կովկասը:
Իսկ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների և համաշխարհային ուժային կենտրոնների մրցակցության համար ելակետային է մյուս տարի Թուրքիայում սպասվող ընտրությունները, որոնց արդյունքներից կախված կլինի ամբողջ մերձավոր արևելքի ու հարավային կովկասի պետությունների, մասնավորապես Ադրբեջանի ու Հայաստանի ճակատագիրը:
Գործընթացների այս փուլում կարող եմ փաստել, որ մեր տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների համար Հայաստանն ու Հայկական գործոնը կունենան մեծ կարևորություն ու նշանակություն:
Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները հիմարություններ չանեն, ինչից երաշխավորված չենք . . .»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ