ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համընդհանուր հայտարարագրման հեռահար նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հարկումն է․ Նաիրի Սարգսյան 11/17/2022 21:11 | ԼՐԱՀՈՍ
«Այդ նախագիծը պարունակում է վտանգներ։ Ես մշտապես դեմ եմ արտահայտվել այս փուլում ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրմանը»,- «Փաստինֆո»-ին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստին հրապարակված նախագծին, որով Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։
Նաիրի Սարգսյանի խոսքով, մեծ է ռիսկը, որ այդ համակարգի ներդրումից հետո արդեն ոչ միայն պետական պաշտոնյաները, որոնք այժմ էլ պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտները, այլեւ հանրային գործիչները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները եւ մեծ հաշվով, բոլոր նրանք, ովքեր, կոպիտ ասած, օրվա իշխանությունների դուդուկի տակ չեն պարի, կարող են թիրախավորվել։
Մյուս կողմից, Նաիրի Սարգսյանը տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից է ռիսկեր մատնանշում։ «Փոքր երկիր ենք, շատ մարդիկ են իրար ճանաչում եւ դեռեւս այդ էթիկան գոյություն չունի, որ ինֆորմացիային տիրապետող պետական մարմինները կարողանան դրա գաղտնիությունը ապահովել։ Որպես օրինակ կարող եմ բերել բանկային, պետական հարկային մարմինների կողմից ինֆորմացիայի արտահոսքերը։ Օրինակ՝ մրցակից կազմակերպությունները կարողանում են ծանոոթների միջոցով փաստացի հասանելիություն ունենալ ե՛ւ բանկային հաշիվներին, ե՛ւ ներմուծվող ապրանքների անվանացանկին, ե՛ւ գումարներին եւ այլն։ Եթե այս ինֆորմացիայի գաղտնիությունը չի պահպանվում, մյուսինը եւս չի պահպանվելու եւ տեղեկատվությունը արտահոսելու է՝ իր հետ բերելով նաեւ հանցագործությունների ավելացման ռիսկեր»-բացատրում է Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով, օրինակ, կարող են ավելանալ բնակարանային գողությունները։
Մասնագետը, բացի նշված ռիսկերը, հեռահար նպատակներ էլ է տեսնում՝ նշելով, որ կառավարության նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հարկումն է։
«Մենք դեռեւս ունենք 50 տոկոս աղքատության մակարդակ, տրանսվերտների հաշվին գոյատեւող ազգաբնակչություն եւ շատ դեպքերում՝ ընտանիքի մեկ անդամի վերաբաշխում ընտանիքի անդամների միջեւ։ Այս հանգամանքը լուրջ բարդություններ է առաջացնում»։ Նաիրի Սարգսյանը նշում է, որ անկանխիկ գործարքների միջոցով, առանց այն էլ, դրամական շարժը սահմանափակված է, օրինակ, փոխառությունները, եւ, եթե որոշ դեպքերում, մարդիկ միմյանց վստահելով կարողանում են այն իրականացնել կանխիկ, ապա եկամուտների հայտարարագրման դեպքում ցանկացած ծախսի վերաբերյալ քաղաքացին պետք է բացատրություն ներկայացնի , ինչը հանգեցնելու է հարկման։
Նաիրի Սարգսյանի խոսքով, վերահսկողության խնդիր էլ է առաջանալու, օրինակ, եթե մարդը գյուղատնտեսական եկամուտ է ստանում, որը համարվում է նվազեցվող եկամուտ, մի դեպքում ռիսկ կա, որ իրական ստացված եկամուտները կարող են , օրինակ, գյուղատնտեսականի անվան տակ թաքցվել եւ չհարկվել, մյուս կողմից, իրական գյուղատնտեսական չհարկվող եկամուտը հարկվի, քանի որ քաղաքացին իշխանությունների համար ոչ ցանկալի անձ է։
«Բացի այս, արդյո՞ք մենք ունենք այդքան ռեսուրս վերահսկողություն իրականացնելու համար եւ արդյո՞ք մեր բնակչությունը ֆինանսական գրագիտության առումով պատրաստ է դրան։ Կարծում եմ՝ ոչ։ Այս նախագիծը կարելի է իրականացնել, երբ պետությունը թիրախավորում է եկամուտներից հարկերի հիմնական հավաքագրում, իսկ Հայաստանի Հանրապետությունում եկամուտբերի հիմնական հավաքագրումը ԱԱՀ-ն է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ