Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Անկախ նրանից, թե Մենենդեսն ինչ է ասում, ԱՄՆ-ի քաղաքականությունը Պետդեպն է որոշում, որը չի համընկնում մեր շահերի հետ․ Ստեփան Դանիելյան 11/17/2022   20:20  |  Քաղաքական

«Երբ մենք ասում ենք ամերիկյան կողմ, պետք է հասկանանք, թե ինչ ասել է դա։ Եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը լսումներ է կազմակերպել, մենք պետք է հասկանանք, որ նա սենատոր է, նա քաղաքականություն իրականացնող չէ, նա պատասխանատու չէ։ Այո, նա կապված է հայկական կողմի հետ, սենատի ակտիվ անդամներից է եւ այդ լսումները կազմակերպել է, բայց ԱՄՆ-ի քաղաքականությունը կազմակերպում է Սպիտակ տունը, իսկ արտաքին քաղաքականությունը՝ Պետդեպարտամենտր»,- «Փաստինֆո»-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ամերիկացի սենատոր Մենենդեսի կազմակերպած լսումներին եւ դրա ընթացքում հնչած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Մենենդեսը, մասնավորապես, խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի է կիրառելու մասին՝ արձանագրելով, որ այն բերվել է Ուկրաինայից։

Ստեփան Դանիելյանը շեշտադրում է՝ ոչ թե սենատորի հնչեցրած հարցադրումները, այլ նրա հարցերին հնչած պատասխանները։

«Հիմա ես բերում եմ Մենենդեսի հարցերին պատասխանող ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի պատասխանը, որը շատ հստակ է եւ այնտեղ ամեն ինչ ասված է, թե որն է ամերիկյան կողմի քաղաքականությունը։ Տիկին Դոնֆրիդն ասել է հետեւյալը՝ Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին , օգնությունը նախատեսված է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովմանը եւ արդյունքներ է տվել Իրանից եկող սպառնալիքների հակադարձմանը, այդ թվում՝ խաթարել է Հարավային Կովկասով, Իրանով եւ Ռուսաստանով անցնող մաքսանենգ երթուղիները։ Այսինքն, ամերիկյան քաղաքականություն իրականացնող պատասխանատուն շատ հստակ մի քանի միտք է ասել, որ Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, որը Իրանից եկող սպառնալիքն է սահմանին եւ երկրորդ, նա նշում է, որ այդկերպ կարողացել են խաթարել մաքսանենգ ճանապարհները, որոնք Իրանով եւ Ռուսաստանով են անցնում՝ Հարավային Կովկասի միջոցով»։

Քաղաքագետը բացատրեց՝ եւ՛ Իրանը, եւ՛ ՌԴ-ն սանկցիաների տակ են գտնվում, բնականաբար եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին այդ երկրները կարող են օգտագործել սանկցիաներից խուսափելու համար։ Դանիելյանի խոսքով, ամերիկացի պաշտոնյան ասում է, որ իրենք Ադրբեջանով խաթարել են այդ ուղիները։

«Հարցը նրանում է՝ իսկ Հայաստանով խաթարե՞լ են, թե՞՝ ոչ։ Այսինքն, քանի որ Սյունիքը կա եւ Սյունքիը Իրանի հետ սահման ունի, որտեղ ռուս սահմանապահներ կան, ամերիկյան քաղաքականությունն է նաեւ Սյունիքով փակել այդ ուղին։ Դա, ամերիկյան պետական քաղաքականությունն է, որը, ըստ էության մեր շահերին հակառակ է, որովոհետեւ մենք Իրանի հետ սահման ունենք, մոտ ենք ՌԴ-ի հետ, Հայաստանում ռուս սահմանապահներն են կանգնած, երբ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ռազմական սադրանք իրականացնել Սյունիքում, Իրանը զորքերը մոտեցնում են։ Անկախ նրանից, թե Մենենդեսն ինչ է ասում, ԱՄՆ-ի քաղաքականությունը Պետդեպն է որոշում, որտեղ ամեն ինչ ասվել է»-շեշտում է Դանիելյանը։

Քաղաքագետն ավելացրեց, որ լսումների ժամանակ սենատորը հնչեցրել է նաեւ հայ ռազմագերիների, կին զինծառայողների խոշտանգումների խնդիրը, խոսել է առկա տեսանյութերի մասին, բայց այդ ամենին տրված պատասխանը խուսափողական է եղել, մինչդեռ, եթե նման բան ռուսները ուկրաինացիների հետ իրականացնեին, մի վայնասուն էր բարձրանալու, բայց այն չկա , քանի որ այդ ամենը հայերի նկատմամբ է իրականացվել։

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը իր շահերից ելնելով է քաղաքականություն իրականացնում, ինչը հասկանալի է, այստեղ մարդասիրությունն ու մյուս բաները երկրորդական դեր են կատարում, անկախ նրանից, թե որքան հարգված ու ազդեցիկ սենատոր է հարցադրում հնչեցնում։ Դա մենք կարող ենք դիտարկել միայն ներքաղաքական կոնտեքստում, քանի որ ԱՄՆ-ում կան հայ ընտրողներ, Մենենդեսն իր գործն է անում , նա հարցեր է բարձրացնում, համապատասխան իրավիճակ ստեղծում, բայց պաշտոնական քաղաքականությունն այլ տեղ է որոշվում»։

Ստեփան Դանիելյանի խոսքով, այս ամենից պաշտոնական Երեւանը մի պարզ եզրակացություն պետք է անի, որ աշխարհը կառավարվում է երկրների շահերով եւ ԱՄՆ-ն, ըստ էության, անուղղակի պատերազմի մեջ է ՌԴ-ի եւ Իրանի հետ, իսկ Ադրբեջանն այդ պատերազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ի թշնամի Իրանը՝ մեր դաշնակիցն է, որովհետեւ մեր անվտանգության մի կարեւոր բաղադրիչ հենց Իրանով է պայմանավորված՝ նրա շահերին համընկնում է։ Մնացածը, քաղաքագետի խոսքով, շոու է, ներքին քաղաքականություն, որն իր շահերից ելնելով յուրաքանչյուր սենատոր իրականացնում է։

Նշենք, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոյեմբերի 16-ի լսումների ժամանակ քննարկվել է Արցախում հումանիտար ճգնաժամը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ամենօրյա բռնության սպառնալիքները եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության նպատակահարմարությունը՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և պետքարտուղարի Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:16 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍՔերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն
11:42 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում հայկական արտադրանքից ամենաշատը գնում են չրեր, թեյեր, մեղր
21:52 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում հայտնել են, որ Կիեւը Բաքվին է մատակարարել Ղարաբաղում կիրառվող սպիտակ ֆոսֆորը
20:46 16/11/2022  |  Միջազգային լրահոսԲլինքենը Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
22:22 15/11/2022  |  Միջազգային լրահոսԱմերիկացի ծովակալը հայտարարել Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բախման վտանգի մասին
22:01 15/11/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինան պատրաստ չէ բանակցությունների վերսկսմանը․ Սլուցկի
21:38 14/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական ընկերությունը պատժամիջոցների է ենթարկվել
21:10 14/11/2022  |  Միջազգային լրահոսAmazon - ը նախատեսում է կրճատել տասը հազար աշխատակցի
20:06 14/11/2022  |  Միջազգային լրահոսՊեսկովը վերջապես հաստատեց՝ Անկարայում տեղի են ունենում ռուս-ամերիկյան բանակցություններ
17:48 14/11/2022  |  Միջազգային լրահոսԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը գտնվում է Անկարայում՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման նպատակով

Արխիվ

[]