ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպանը կպահանջի՝ փոխել Գալստյանի խափանման միջոցը 11/17/2022 14:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը «Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Նրա վիճակը խիստ անբավարար է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորված է 2021թ հոկտեմբերի 2-ին՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի. «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ հայտնի գործի շրջանակներում։
Ստեփան Գալստյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ և այժմ գտնվում է այնտեղ։ Պաշտպանն առայժմ զերծ մնաց մանրամասնելուց, թե ինչ հիվանդություն է՝ նշելով, որ չունի Գալստյանի համաձայնությունը և, որ դա բժշկական գաղտնիք է։ Պաշտպանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ առողջական վիճակով պայմանավորված Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին։ Իսկ թե արդյո՞ք Գալստյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ևս կներկայացվի՝ պաշտպանը նշեց, որ դեռևս նման անհրաժեշտություն չկա, դատաբժշկական փորձաքննություն պետք է իրականացվի այն պարագայում, երբ դատարանը ԲԿ փաստաթղթերը համարի անարժանահավատ կամ կասկածի տակ դնի և փորձի դատաբժշկական փորձաքննությամբ ստուգել։
Դիտարկմանը, որ Գալստյանի առողջական խնդիրների մասին ավելի վաղ էր հայտնի, արդյոք այդ հիմքով արդեն միջնորդություններ ներկայացվել են՝ խափանման միջոցի փոփոխման նպատակով, Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ Գալստյանը նախորդիվ ևս ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, բացի այդ՝ կրկնվել են այդ խնդիրները.«Մինչ օրս ունենք այն, ինչ ունենք»։ Մանուկյանի փոխանցմամբ՝ առողջական վիճակով պայմանավորված Գալստյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որոնք մերժվել են, Հակակոռուպցիոն դատարանում դեռևս նման միջնորդություն չի ներկայացվել։ Իսկ թե արդյո՞ք նոր ի հայտ եկած հանգամանքներ առկա են, այսինքն, նոր հիվանդություններ կա՞ն, պաշտպանը նշեց, որ այնքանով, որքանով ինքն է հասկանում՝ կան այլ և նոր առողջական խնդիրներ։ Ըստ փաստաբանի՝ Գալստյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 22-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ