ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նպատակը բռնազավթված տարածքների մասով լեգիտիմացում ստանալն է. Աբրահամյան (տեսանյութ) 11/17/2022 13:27 | ԼՐԱՀՈՍ
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատերազմ չի լինի։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, համաձայն որի՝ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին՝ խաղաղության շրջանակային պայամանագիր ստորագրել։
«Մարտավարական առումով կարելի է քննարկել՝ գնալ միանգամից խաղաղության պայմանագրի, թե շրջանակայինի։ Օրինակ՝ նույն Մադրիդյան փաստաթղթի վրա հիմնված գործընթացը, երբ ընթանում էր, կրկին երկու փուլից էր բաղկացած։ Առաջինը ենթադրում էր՝ սկզբունքների շուրջ փաստաթղթի համաձայնեցում, երկրորդ փուլում, որտեղ, ի դեպ, նախատեսված էր Արցախի ներգրավվածությունը, արդեն ենթադրում էր դետալացված պայմանագրի մշակում և հետագայում ստորագրում։ Այս իրավիճակում ամենակարևոր հարցը կախված է նրանից՝ ինչ սկզբունքների հիման վրա է գործընթացն ընթանում։ Եթե պայմանական, մեր ամենակարևոր սկզբունքներից մեկը, որը տարիներ շարունակ եղել է, Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը արձանագրված չէ՝ ո՛չ շրջանակայինում, ո՛չ՝ հետագայում խաղաղության պայմանագրում, ապա գործընթացն այս տեսանկյունից արդեն որևէ նշանակություն չունի և Հայաստանի, Արցախի շահերը որևէ կերպ չի շոշափում»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը գլխավորն է Արցախի հետ կապված գործընթացում, որևէ կերպ չի շոշափվում և որևէ կերպ չի արձանագրվում։
Անդրադառնալով Փաշինյանի՝ անկլավների վերաբերյալ հայտարարությանը, թե Ադրբեջանը մեզ մեղադրում է ադրբեջանական տարածքներ օկուպացնելու մեջ՝ նշելով, որ եթե դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք և, պատրաստ է լսել Ադրբեջանին՝ Աբրահամյանը նշեց, որ հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարության համատեքստում, որ նրանք Հայաստանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեսնում են 1919-20թթ քարտեզներով։ Նրա խոսքվ՝ այդ ժամանակահատվածում կոնկրետ որոշումներ չկան՝ սահմանային խնդիրների կարգավորման առումով, սակայն, այդ ընթացքում երեք ամիսը մեկ իրավիճակ էր փոխվում։
«Ադրբեջանի իրական նպատակը, ինչն էլ այսօր հնչեցվում է Հայաստանից, իր համար ստեղծված իրավիճակը, այսինքն՝ Հայաստանի իշխանությունների այս պահին թուլությունը, պատրաստակամությունը, շատ ուղղություններով հակազդեցություն չապահովելու այս գործոնն օգտագործելն է և դիրքավորվելն է այն դիրքերում, որոնք այս պահին իրենք համարում են բարենպաստ»,-ասաց Աբրահամյանը՝ նշելով, որ Ադրբեջանի նպատակն է վերցնել դելիմիտացիայի և դեմարկացիայի համար այնպիսի ժամանակահատված, որը հեղհեղուկ է և լեգիտիմացնել՝ ՀՀ-ից բռնազավթված տարածքների հարցը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը բռնազավթված տարածքների մասով լեգիտիմացում ստանալն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ