ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի․ Էլինար Վարդանյան 11/17/2022 19:00 | ԼՐԱՀՈՍ
Դատաիրավական ապօրինությունների դեմ պայքարը ուղղակի նշանակում է պայքարի ապօրինության դեմ, պայքար իրավական կամայականության դեմ։ Այս մասին իր հոդվածում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի։
Վերջին շրջանում այդ քրոնիկոնը լցրել են իրավապահների, այսպես կոչված, «ուտեչկաները»։ Երբ դեռ չհարուցված քրեական գործերով, կամ հարուցված, բայց դեռևս չպարզված հանգամանքներով գործերով «մեր ունեցած տեղեկություններով» հայտարարվում է այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին։ «Ուտեչկաներով» մենք իմանում ենք, որ պատրաստվում են մեկին կալանավորել, մյուսին՝ զրկել անձեռնմխելիությունից, երրորդին՝ արգելել երկրից ելքը։ Հետո այդ լուրերը իրականություն են դառնում։ Օդում մշտապես կախված է իրավական տեռորի ուրվականը։
Զուգահեռ իրականությունում իրական, շոշափելի հանցագործությունների աճ է։ Զուգահեռ իրականությունում սահմռկեցուցիչ մարդասպանություններ են, օրեցօր աճող ինքնասպանություններ, մարդկային կորուստներով ավտովթարներ։ Ես չեմ ակնարկում, որ սրանք անտեսանելի թելերով կապված են միմյանց հետ, բայց մի բան ակնհայտ է՝ ձևավորվել է բարոյալքված հանրային մթնոլորտ, որը չի կարող չունենալ սարսափելի հետևանքներ։
Ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր ավտովթարը խլեց չորս երիտասարդի կյանք։ Հետո Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս։ Մենք սկսեցինք մեղադրել հարևանին, որ որոշել էր «հայի պես» չխառնվել աղմուկին, հետո որոշեցինք, որ հայը չէր կարող նման դաժանությամբ սպանություն գործել, ու էլի ինչ-որ բաներում համոզեցինք ինքներս մեզ։ Դրանից մեկ օր անց լսեցինք սպանված սպայի կնոջ ինքնասպանության մասին։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել՝ ներառելով վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած ծանր դեպքերը։
2021 թվականին 2020-ի համեմատությամբ հանցագործություններն աճել են 14.3 տոկոսով, իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործություններն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5237 դեպքով։ Եվ թեև Դատախազությունը իր պարզաբանման մեջ նշել էր, որ արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ, բայց դրանից իրականությունը չի փոխվում։
Իրականությունը մնում է այն, որ մի կողմից տեղի է ունենում իրավական ռեպրեսիա, մյուս կողմից ակնհայտ է ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացումը, որը հանգեցնում է սահմռկեցուցիչ հանցագործությունների։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները լինելու են ողբերգական։
Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում դատաիրավական տեռորի մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին՝ ապօրինությունների դեմ պայքարի ժամանակ երբեք չառաջնորդվել քաղաքական նպատակահարմարությունով կամ քաղաքական նախասիրություններով։
Դատաիրավական ապօրինությունների դեմ պայքարը ուղղակի նշանակում է պայքարի ապօրինության դեմ, պայքար իրավական կամայականության դեմ։
Ցավոք, միշտ չէ, որ մենք խուսափեցինք այդ ծուղակից։
Այս հարցերին է, որ վաղը կանդրադառնանք Այլընտրանքային նախագծեր խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկման ընթացքում՝ իրավաբանների և հանրային գործիչների մասնակցությամբ»,- գրել է Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ