ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ում հայկական արտադրանքից ամենաշատը գնում են չրեր, թեյեր, մեղր 11/17/2022 11:42 | ԼՐԱՀՈՍ
«Հայկական արտադրանքներից ԱՄՆ-ում ամենաշատը գնում են ուտեստներ՝ չիր, մեղր, թեյ, բայց մենք՝ «Buy Armenian» կայքում վաճառում ենք ամեն տեսակի հայկական արտադրանք․ գորգեր, զարդեր, հագուստներ, շարֆեր, ինչ ցանկանաք հնարավոր է գտնել այս հարթակում»,- ասել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Լիլիթ Օդաբաշյանը շարունակելով,- «Մեր հարթակում ունենք 1100 արտադրող ու վաճառող, որոնց 95 տոկոսը Հայաստանից են, և հարթակում ներկայացված է 11 000 ապրանք։ Յուրաքանչյուր ապրանք պատվիրատուին հասնում է 7-14 օրվա ընթացքում, բայց հուսով եմ՝ ավելի կարագանա մեր առաքումը»։
Լիլիթը համոզված է, որ հայկական արտադրությունը կարող է մրցակցել աշխարհի բրեդների հետ։ Նա ընդգծել է․ «Միակ տարբերությունն այն է, որ համաշխարհային բրենդները լավ մարքեթինգ են արել, իսկ հայ ժողովուրդը առիթ չի ունեցել այդ մարքեթինգն անելու, ուստի «Buy Armenian»-ի պարտականությունն է դա մեզ վրա վերցնել։ Հավատացե՛ք, հայկական արտադրանքն իսկապես կարող է մրցակցել համաշխարհային բրենդների հետ, քանի որ որակը շատ ավելի լավն է և այլ առավելություններ կան»։
Հիշեցնենք, որ «Buy Armenian» հարթակը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ չափազանց դժվարին ժամանակներ են եղել հայ տնտեսվարողների համար։ Այդ ժամանակ էլ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը, որը շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել ու մեծ արձագանք ստացել։
Լիլիթ Օդաբաշյանը վերհիշում է․ «Այն ի սկզբանե ֆեյսբուքյան խումբ էր, որտեղից ԱՄՆ-ում բնակվող մարդիկ հայկական արտադրանք էին ձեռք բերում։ Որոշ ժամանակ աշխատելով այդ ուղղությամբ տեսանք, թե դժվարություները որտեղ են՝ սփյուռքի հետ կապը ստեղծել, փոխադրման, վճարման դժվարություններ և այլն։ Այդ պահին մտածեցինք՝ պետք է ստեղծել buyarmenian.com հարթակը, որն ամեն ինչին լուծում է տալու»։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառը, որտեղ ներկայացված են լինելու շուրջ 80 հայ արտադրողների ապրանքատեսակները։ Լիլիթը հատուկ ընդգծել է, որ հրավիրված են արտադրողներ Հայաստանից, որոնք պետք է անձամբ ներկա գտնվեն ԱՄՆ-ում և ներկայացնեն իրենց ապրանքները։
«Buy Armenian»-ի համահիմնադիրը զրույցը եզրափակել է տոնավաճի մասին խոսքով․ «Ամբողջ աշխարհը սուրբ ծննդյան տոներին նվերներ է գնում․ մեր նպատակն այն է, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին հայը քաջալերի հային։ Եթե դու, ամեն դեպքում, պետք է նվեր գնես, ինչո՞ւ չգնես այն հայ արտադրողից»,- հարցնում է Լիլիթը և շարունակում,- «Մենք ուզում ենք հասնել ամեն հայի տուն և ասել՝ գնի՛ր հայկականը։ Ես, եթե որևէ տեղ մի բան եմ տեսնում, մտածում եմ արդյոք կա՞ այս նույնի հայկականը, և եթե այո, ապա գնում եմ հայկականը։ Կարծում եմ, որ եթե հայության գոնե 10 տոկոսն այսպես մտածեր, ավելի լավ կլիներ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ