ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանամերձ Բերքաբերում շուրջ 30-40 տոննա բերք ծառի վրա փչանում է. գյուղացիները չեն կարողանում իրացնել 11/17/2022 16:32 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում բերքը ծառի վրա փչանում է։ Գյուղատնտեսական անտոկոս վարկերով վերջին հինգ տարում մոտ 20 հա այգի են ստեղծել գյուղացիները՝ այն հույսով, որ իրացնելու խնդիր չեն ունենալու։ Հիմա շատերը փաստի առաջ են կանգնել։
«Մինչև 30-40 տոննա բերք կա ծառերի վրա։ Սպասում ենք, թե երբ ու ոնց կվաճառվի։ Մինչև այս տարի վաճառքի խնդիր չի եղել, տեղում վաճառում էինք, իսկ հիմա իրացման խնդիրը սրվել է։ Ե՛վ շատ դժվար է վաճառվում, և՛ բավականին էժան։ Մթերողների հետ էլ պայմանագրեր չունենք կնքած, հիմնականում մանրածախ վաճառք էինք անում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
Բերքաբերցիները գյուղին պատկանող վարելահողերի միայն 30 տոկոսն են կարողանում օգտագործել. 70 տոկոսը ադրբեջանական վերահսկողության տակ է դեռևս 1991 թվականից։
Եղած շուրջ 80 հա վարելահողերը գյուղի բոլոր տնտեսությունների միջև բաժանվել էր դեռ տարիներ առաջ։
Հարությունյանն ասում է՝ տարիներ առաջ հիմնականում ցորեն էին մշակում, հիմա՝ այգի։
«Այգեգործությունը եկամտաբեր է։ Ցորենի մշակությունը ձեռնտու չէ, քանի որ հողակտորները շատ փոքր են՝ հիմնականում 0.5 հա։ Բացի այդ, ոռոգման խնդիր էլ ունեինք։ Այս տարի նոր պոմպակայան կառուցվեց, ու հուսանք՝ մշակվող վարելահողերը կավելանան»,-նշեց գյուղի վարչական ղեկավարը։
Ներկայումս Բերքաբերի գյուղատնտեսական նշանակության հողերի մի զգալի մասը չի մշակվում. 80 հա-ից 20 հա-ն այգիներն են, մի մասի վրա ցորեն են մշակում, իսկ մնացածը որպես խոտհարք է ծառայում։
Հարությունյանը նկատում է՝ վաելահողերն ըստ նշանակության օգտագործելու խնդիրը միայն իրենց գյուղում չէ, որ առկա է, բայց գյուղատնտեսությունն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները պետք է օգտագործել։
Նկատենք, որ Բերքաբերը խորհրդային տարիներին, երբ ադրբեջանցիները դեռ չէին օկուպացրել գյուղի վարելահողերի շուրջ 70 տոկոսը, մարզի մասշտաբով խաղողագործական ամենամեծ արտադրանքը տվող բնակավայրերի թվում էր։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ