ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մակրոնը, չի հասկանում, թե ինչու է Սփյուռքն այսքան պահանջատեր, իսկ Հայաստանի ղեկավարությունը՝ այդքան թույլ ու ծնկած․ Մուրադ Փափազյան 11/16/2022 18:01 | ԼՐԱՀՈՍ
Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգության քաղաքականություն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։
Նա շեշտեց, որ որոշումն ընդունվել է գրեթե միաձայն, ինչը փաստում է Ֆրանսիայի պրոհայկական եւ պրոարցախյան քաղաքականությունը։ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայի Ազգային Ժողովում կներկայացվի որոշումը։ Փափազյանն ակնկալում է , որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների դիրքորոշումը հստակ կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի։
«Այս աշխատանքը մենք կարողացանք տանել, որովհետեւ տասնյակ տարիներ փորձել ենք պաշտպանել Հայաստանը եւ Արցախի անկախությունը,Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Սա արդյունք է նաեւ ֆրանսիահայության միասնականության, որը համախմբված է CCAF-ի շուրջ ։ Դժբախտաբար, 4 տարի շարունակ, Հայաստանի կառավարությունը փորձում է պառակտել ֆրանսիահայությանը, փորձում է պառակտել մեր միասնականությունը, փորձում է պառակտել Սփյուռքը։ Բարեբախտաբար, դա նրանց չի հաջողվում եւ այս որոշումը դրա հաստատումն է։ Մենք ամուր ենք Հայաստանի կողքին եւ Արցախի կողքին, նույնիսկ, եթե իշխանությունները մեր դեմ պայքար տանեն, մենք միշտ Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին կմնանք։ Դա մեր առաքելությունն է»,-ընդգծեց Մուրադ Փափազյանը՝ շեշտելով, որ իշխանությունները ժամանակավոր են։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրատեսական է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից պատժամիջոցներ՝ ուղղված Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով Եվրոպայում էներգետիկ խնդիրները, Մուրադ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում։ Նա նշեց, որ Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի նկատմամբ ճնշում է գործադրվում , որպեսզի նա նաեւ եվրոպական այլ երկրներին համոզի, որ Ֆրանսիայի քայլը ճիշտ է եւ Եվրոպան պետք է զորակցի Հայաստանին եւ Արցախին։
«Միջազգային ընտանիքը այսօր չի կարող ընդունել, որ Ադրբեջանը այդպիսի պատերազմ է սանձազերծել Արցախի ու Հայաստանի դեմ, որի սահմանները ճանաչված են միջազգային ընտանիքի՝ ՄԱԿ-ի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է բողոքենք եւ ամենալավ բողոքը դա Ֆրանսիայում նման բանաձեւի ընդունումն է։ Վստահ եմ , որ նախագահ Մակրոնը անտարբեր չէ սենատորների նման կեցվածքին»-ընդգծեց Մուրադ Փափազյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե աշխարհում չկա մի երկիր, որը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս եւ ի հակառակ այս պնդման, Ֆրանսիայի Սենատը նման բանաձեւ է ընդունում, Մուրադ Փափազյանն ասաց․«Դա բոլորովին սխալ հայտարարություն է, կան երկրներ, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը։ Բոլոր երկրների ղեկավարները գիտեն, որ Արցախը հայկական աշխարհի մաս է եւ բոլորը նաեւ գիտեն, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի լծի տակ ապրել։ Նիկոլ Փաշինյանը միակ հայտն է, որը կարող է երեւակայել, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի լծի տակ։ Թերեւս, նա պատմությանը ծանոթ չէ, մենք տեսանք, թե Արցախի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա ինչ հետեւանք ունեցավ, երբ Արցախը Ադրբեջանի մաս էր համարվում։ Ինչպե՞ս կարող է իբրեւ հայ մարդ եւ Հայաստանի վարչապետ նման թեզեր պաշտպանել։ Ես ամաչում եմ, ամաչում եմ, երբ հարաբերվում եմ Ֆրանսիայի քաղաքական ներկայացուցիչների հետ, որովհետեւ իրենք եւ առաջին հերթին Մակրոնը, չի հասկանում, թե ինչու է Սփյուռքն այսքան պահանջատեր, իսկ Հյաստանի ղեկավարությունն այդքան թույլ , այդքան ծնկած Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ։ Երբ մենք Ֆրանսիայից պահանջում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մեզ ասում են, որ Հայաստանն ինքը դա չի ցանկանում, ինքը չի ճանաչում եւ այդ պահանջը չի դնում մեր առջեւ։ Սա իսկապես խայտառակություն է»։
Փափազյանը նաեւ ընդգծեց, քանի դեռ Հայաստանն ունի այդպիսի իշխանություն, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, որը եւս պաշտպանված չէ այս իշխանությունների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից