Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Մենք 231 մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել. Փաշինյան (տեսանյութ) 11/16/2022   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ եզրափակիչ ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է: Բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է, և ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկում: Պաշտպանության նախարարը երեկ ավելի հանգամանորեն ներկայացրել է, բայց մենք դեպքեր կունենանք, երբ նույնիսկ եռապատիկին մոտիկ կլինի: Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, իրականացնում ենք այդ անցումը:

«Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ մեր այն երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում՝ այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որը ամբողջությամբ կիրառելու, օգտագործելու, նկատի ունեմ՝ օտարելու իրավունք, նրանք կստանան ծառայության պայմանագրային ժամեկտն ավարտելուց հետո:

Իհարկե, սա երևացող կողմն է, և պետք է ընդգծել, որ, այո՛, այդ թվում՝ նաև մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված՝ մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, լրջագույն խնդիրներ ունենք լուծելու: Բայց ես նաև պիտի խնդրեմ, որ մենք մեր վերաբերմունքը փոխենք այնքանով, որ բանակին վերաբերող և պետական գաղտնիք համարվող տեղեկությունները կամ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտնմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացն սկսված է, և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թվականի նկատմամբ, բյուջեի աճը 56 տոկոս է, բայց կարծում եմ նաև, որ մենք պիտի արձանագրենք մի շարք կարևոր զուտ փաստական հանգամանքներ: Ըստ էության, կստացվի, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք երեք անգամ, գուցե՝ չորս անգամ, կարող ենք նույնիսկ ասել, բարձրացնում ենք կենսաթոշակները: Ինչպե՞ս: Մի անգամ մենք դա բարձրացրել ենք սեպտեմբերից՝ ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում հետվճարի համակարգը, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ առևտուր անեն, իրենց առևտրի 10 տոկոսը հետվճարով ստանում են: Հաջորդ անգամ թոշակը կբարձրանա 2023 թվականի ամռանը՝ հուլիսին, երբ հետվճարի համակարգը նույնպես համապատասխան այդքանով կբարձրանա, որովհետև եթե թիվը բարձրանում է, այդ թվի 10 տոկոսն էլ համապատասխանաբար բարձրացածի չափ բարձրանում է: Կստացվի, որ 4 անգամ մեկ տարվա ընթացքում մենք թոշակ ենք բարձրացնում:

Ի սկզբանե այդպիսի գաղափար կամ կարծիք կար, որ թոշակառուների հետվճարի համակարգը պետք է մեկ տարի գործի, բայց մեր վերաբերմունքն այն է, որ այդ համակարգը պետք է գործի մշտապես: Ընդ որում՝ ես չեմ բացառում, իհարկե, կքննարկվի, որ հետագայում մենք ավելի մեծ շեշտ դնենք թոշակների ավելացման անկանխիկ համակարգի վրա: Սա ինչո՞վ է կարևոր: Դուք գիտեք, որ չնայած այն բանին, որ մենք բյուջե հարկային եկամուտները մեծացրել ենք էականորեն, բայց նաև ոչ մի գաղտնիք չկա, որ մեր երկրում շարունակվում է ահռելի չափով ստվերային տնտեսություն լինել: Եվ մենք նաև այս մեր գործողություններով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք, և նա լավ բանաձև, ձևակերպում առաջարկեց, որ մենք այս անկանխիկի քաջալերման համակարգով, մեր հարգելի թոշակառուներին առաջարկում ենք, որ նրանք մեզ օգնեն իրենց թոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ եկամուտներ գեներացնելու, որովհետև թոշակները, որոնք տասնյակ միլիարդավոր դրամներ են ամեն տարի, այդ թոշակների մի մասը ակնհայտորեն ծախսվում է ստվերային տնտեսության դաշտում, իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ դա հնարավոր չէ: Հետևաբար՝ մենք այստեղ համոզված ենք, որ լրացուցիչ հարկերի գեներացիա տեղի կունենա: Կարծում եմ, որ սա, իսկապես, կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը մենք իրականացնում ենք:

Հաջորդ կարևոր նորամուծությունը, որը 2022 թվականից գործում է և կշարունակվի, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դրամական աջակցություն տրամադրելու մասին է: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով շուրջ 8919 երեխա ստանում է այդ աջակցությունը: Մենք հույս ունենք, որ այս երեխաների թիվը կաճի շատ մեծ տեմպերով: Սրան նպաստում է նաև, որ մենք ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում և նոր ձևավորվող ընտանիքների համար, գիտեք նաև, որ հիփոթեքային ծրագիր ենք իրականացնում բնակարանների ձեռքբերման կամ կառուցման, ինչը նույնպես շատ կարևոր է:

Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին: Այո, որևէ մեկը չի ժխտում, և պիտի արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է: Ընդ որում՝ Հայաստանը համեմատած շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ: Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, թե մարդն ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 000 նոր աշխատատեղ, ընդ որում՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը երկրում և 46.1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ գնաճի մասին մենք խոսում  ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծենք:

Առողջապահության ոլորտի մասին արդեն ասվեց: 2018 թվականի նկատմամբ առողջապահության բյուջեն 2023 թվականին աճում է 87 տոկոսով: Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողերի աշխատավարձը կավելանա, միջինը՝ 40 000 դրամ, որը 20-23 տոկոս է: Բայց այս աշխատավարձային քաղաքականության մեջ, սկսած՝ զինված ուժերից, շարունակած առողջապահությունով, մեզ համար կարևոր է զուգահեռ որակից նոր ստանդարտների սահմանումը: Այսինքն՝ մենք ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացում՝ առանց որակական նոր չափանիշների և ստանդարտների սահմանման:

Եվ առողջապահության համակարգում էլ այս փոփոխությունը տեղի է ունենալու, որովհետև գիտեք, որ 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ արդեն մեկուկես ամիս անց միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել: Սա ատեստացիայի մի համակարգ է, երբ մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ եթե որևէ մարդու վճարում ենք որպես բժշկի, ուրեմն նա ունի համապատասխան որակավորում: Բայց պիտի ասեմ նաև, որ առողջապահության ոլորտում, կարծում եմ, ևս մեկ շատ էական, եթե ոչ հեղափոխական փոփոխություն է տեղի ունեցել: Առողջապահական համակարգում գիտեք, որ պետպատվերի համակարգ կա: Մենք վիճակագրությունը նայեցինք և արձանագրվեց, որ 2018 թվականի համեմատ 2022 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրությամբ պետական պատվերով 150 հազարով ավելի դեպք է սպասարկվել: Մենք պատկերացնու՞մ ենք՝ սա ինչ թիվ է: Այսինքն՝ սա նշանակում է, որ 150 հազար ավելի վիրահատություն է արվել, բուժում է նշանակվել, ախտորոշում է արվել և այլն, և այդպես շարունակ: Սա, կարծում եմ,  ամենակարևոր թիվն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք առողջապահության ոլորտում: Այսինքն՝ ամեն օր 500 լրացուցիչ մարդ ավելի է սպասարկվել, քան 2017 թվականի առաջ 10 ամիսներին: Սա շատ կարևոր արձանագրում է:

Պիտի նաև մի կարևոր բարոյական նշանակություն ունեցող փոփոխության մասին նշեմ, որ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների անդամները նրանք պետական պատվերից օգտվում են առանց որևէ հերթի: Այս փոփոխությունը նույնպես վերջերս է տեղի ունեցել:

Հաջորդ կարևոր ընդգծումը. կրթության և գիտության ոլորտում 2018 թվականի նկատմամբ 2023 թվականին բյուջեն աճում է 75 տոկոսով: Այստեղ է պիտի արձանագրեմ, որ շատ էական բարեփոխում է տեղի ունենում: Շատ է խոսվել ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին: Եվ սա մեր լրջագույն բարեփոխումներից մեկն է: Խոսքը գնում է ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման և ավելիի մասին, երբեմն նույնիսկ եռապատկման՝ այն ընդգծմամբ, որ ոչ թե կառավարությունն է որոշում՝ ուսուցիչն ինչքան աշխատավարձ ստանա, կառավարությունը որոշում է միջակայքը, ըստ էության ուսուցիչն ինքն է որոշում, թե ինչքան աշխատավարձ ստանա: Այս տրամաբանությամբ մենք դեպքեր ունենք, երբ 150 հազարից ուսուցչի աշխատավարձն ասենք աճել է, հասել 400 հազար և ավելի: Մենք այսպիսի, ցավոք, դեռ շատ դեպքեր չունենք, որովհետև ցավով պիտի արձանագրեմ, որ առայժմ մեր ուսուցիչների մեծ, ճնշող մեծամասնությունը չի օգտվել դեռևս այս համակարգից, բայց նաև ուզում եմ ասել, որ համակարգն արդեն գործում է, և նրանք այդ հնարավորությունը կունենան: Բայց նաև ուզում եմ կրկին մի շատ կարևոր  ընդգծում անել, որ անկախ ատեստավորման համակարգից մենք 2023 թվականին մինչ 100 աշակերտ ունեցող դպրոցների, իսկ այսպիսի դպրոցները հիմնականում գյուղական դպրոցներն են, շուրջ 4418 ուսուցիչների դրույքաչափերն ավելացնում ենք այնքան, որի արդյունքում դրույքաչափի առումով 90 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի կարող լինել: Այսինքն՝ նախկինում գիտեք, որ մենք դեպքեր ունեինք, երբ ուսուցիչները ստանում էին 30 հազար, 40 հազար, 25 հազար նույնիսկ աշխատավարձ, որովհետև դրույքաչափերը, աշակերտի թվով ֆինանսավորումը և այլն, այդպիսի իրավիճակ էր ստեղծվել: Աստեղ էլ շատ կարևոր փոփոխություն է: Սա անկախ ատեստավորումից: Եթե նրանք ատեստավորվեցին կամավոր, արդեն իրենց աշխատավարձն էլ կրկնապատկելու  և եռապատկելու հնարավորություն կձևավորվի: Նաև բնագիտության 8135 ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունենալու՝ անկախ ատեստավորումից, և որոշակի գործակիցներով նրանք ստանալու ենք հավելավճարներ: Բայց չատեստավորված ուսուցիչները եթե ատեստավորվեն՝ այս գործակիցները կավելանան և այդ գործակիցների հաշվառումով արդեն դրույքաչափերը նույնպես կկրկնապատկվեն:

Մենք, ինչպես ասել եմ՝ կիրականացնենք նոր 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու մեր ծրագիրը. 2022 թվականի ավարտին նախատեսում ենք այս ծրագրի 24 դպրոց և 53 մանկապարտեզ շահագործման հանձնել, իսկ 2023 թվականի ավարտին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ:

Շատ կարևոր եմ համարում ընդգծել, թե ինչ դինամիկա ունենք գիտության ֆինանսավորման  ոլորտում: 2023 թվականին 37 մլրդ դրամ է նախատեսված գիտության ֆինանսավորման համար: Աճը 2018 թվականի նկատմամբ՝ 155 տոկոս: Այսինքն՝ մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Օրինակ, շատ կարևոր վիճակագրություն կա. գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին խոսել ենք: Օրինակ, լաբորատորիայի ղեկավարը 2021 թվականին և նրանից առաջ էլ 140 հազար դրամի փոխարեն հիմա արդեն 2022 թվականի հունվարից ստանում է 350 հազար:  Աշխատավարձի բարձրացման սխեման արդեն դրված է, և մինչև 2025 թվականը բարձրանալու է և այս դեպքում դառնալու է 477 հազար: Այսինքն՝ այստեղ էլ ինչպես տեսնում եք՝ խոսք է գնում աշխատավարձի եռապատկելու մասին: Բայց 2022 թվականին արդեն մենք կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Այսինքն՝ սա շատ կարևոր է. մենք ասում ենք եռապատկում ենք, բայց չենք ասում՝ հիմա 3 տոկոս ենք բարձրացնում, մնացած 97 տոկոսը կբարձրացնենք 2025 թվականին: Մենք, ընդհակառակը, մենք մասը հիմա ենք բարձրացնում, փոքր մասերը հետո: Այստեղ՝ սկսած լաբորանտներից, լաբորատորիայի վարիչներից, գիտաշխատողներից:

Բայց կա շատ ավելի կարևոր կամ նույնքան կարևոր վիճակագրություն. ես ուզում եմ խոսել այն մասին, թե պետական բյուջեից ինչքան միջոցներ են տրամադրվում վերջին տարիներին գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Օրինակ, 2021 թվականին այդ թիվը եղել է 2 միլիոն 704 հազար եվրո, և միայն 2021 թվականին գիտական սարքավորումներով կենտրոնների վերազինման համար պետական բյուջեից հատկացված գումարն ավելի շատ է եղել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Այսինքն՝ մի տարվա ընթացքում մենք գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար 2021 թվականին ավելի շատ միջոց ենք հատկացրել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Բայց սա ամբողջը չէ: 2022 թվականին այդ թիվը մենք ավելի քան կրկնապատկել ենք: Այսինքն՝ 7 մլն 263 հազար եվրո ենք տրամադրում, իսկ 2023 թվականի բյուջեով նախատեսված է 10 միլիոն գիտական սարքավորումների ձեռք բերման համար: Հասկանալի է չէ՞, որ այդ գիտական սարքավորումը, որ ձեռք ենք բերում գերժամանակակից, դա չենք տանում խարխուլ մի հատ սենյակում դնում: Դա ենթադրում է կապիտալ նորոգում իր ամբողջ գույքով և սարքավորումներով: Եթե 10 միլիոն եվրոյի գույք ենք ձեռք բերում, գիտական սարքավորում, պատկերացրեք միջավայրի փոփոխության համար համապատասխան ծախսեր ենք իրականացնում:

Ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում սպորտի ոլորտում տեղի ունեցող զարգացումները: 2023 թվականի բյուջեով սպորտի համար նախատեսված է 5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի նկատմամբ աճում է 69 տոկոսով, 2018 թվականի նկատմամբ սպորտի համար ծախսված բյուջեի նկատմամբ 163 տոկոսի աճ ունենք: Ընդ որում, կրկին շատ կարևոր վիճակագրություն կա, որ պիտի ձեզ ներկայացնեմ. դուք գիտեք, որ 2019 թվականին մեր մարզական քաղաքականության համատեքստում էականորեն բարելավել ենք մարզիկների վճարները, շատ դեպքերում կրկնապատկել և եռապատկել:

Հիմա մենք նոր ծրագիր ենք իրականացնում, որը, կարծում եմ, աննախադեպ է առնվազն ծավալներով, որ Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակցող մարզիկներին մինչև 500 հազար դրամ միայն օլիմպիադային մասնակցության համար մենք վճար ենք վճարում: Եվ այսօր, օրինակ՝ մինչև 500 հազար դրամ վճարներ ստացող մարզիկների թիվը 225 է, 550 հազարից  1 մլն դրամ՝ ամենամսյա, 70 մարզիկ ունենք, իսկ 1 մլն դրամից և ավելի ստացողներ՝ 58 մարզիկ: Արդյունքը եկեք նայենք: 2022թ. Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ ծավալի մարզական հաջողություններ է ունեցել և նվաճել է Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների 289 մեդալ, որից 101՝ ոսկի, 66՝ արծաթ, 122՝ բրոնզ:

Ես նկատի ունեմ այս բյուջետային ծախսերն իրենց հետ կոնկրետ բերում են: Երբ ասում եմ, որ 70 մարզիկ այսքան է ստանում, 58 մարզիկ այսքան է ստանում, խոսքը բոլորիս հայտնի անունների մասին է, անհատական տվյալները կոռեկտ չէ և պետք էլ չէ հրապարակել, բայց սա նշանակում է, որ մեզ հայտնի ոչ մի մարզիկ չկա, որը պետությունից, կառավարությունից կոնկրետ ֆինանսական աջակցություն չի ստանում: Ավելին ասեմ՝ մենք որոշում ենք կայացրել և գիտեք, որ կան նաև տարեվերջյան վճարներ, բացի այս ամսական վճարումից, և այս տարի, օրինակ՝ 2022թ., Աշխարհի առաջնության առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 10 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն, աշխարհի երկրորդ տեղը, արծաթի մեդալ նվաճածները՝  7 մլն դրամ՝ 3.5 մլն-ի փոխարեն, 3-րդ տեղ զբաղեցրածները՝ 4 մլն դրամ՝ 2 մլն դրամի փոխարեն, իսկ Եվրոպայի առաջնության չեմպիոնները՝ 6 մլն դրամ՝ նախկին 3 մլն-ի փոխարեն, 2-րդ տեղ զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ նախկին 1.8 մլն դրամի փոխարեն, 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ 1.2 մլն դրամի փոխարեն: Սա, կարծում եմ, շատ վառ արտահայտություն է այն փոփոխությունների, որ տեղի է ունեցել»,- հայտարարել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը և քննադատություններից մեկը գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու մասին է, թե ինչպես կարող է երկրում լինել գյուղատնտեսություն՝ առանց գյուղատնտեսության նախարարության: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2023թ. բյուջեով գյուղատնտեսական ոլորտի ծախսերը կազմում են 38 մլրդ դրամ, որը 2018 երջանկահիշատակ գյուղատնտեսության նախարարության տարվա ֆինանսավորելուց ավելի է 300 տոկոսով: Եվ մենք ոչ թե  հիմա, ինչպես այս ամբիոնից ասել եմ, մարդկանց, այսպես ասած, դիզվառելիք ենք բաժանում, որ մինչև 20 լիտրը հասնում է իրենց, դառնում է 2 լիտր, կամ թեկուզ 7.5, կամ թեկուզ 10, այլ մենք գյուղատնտեսությունում իրականացնում ենք զարգացման ծրագրեր, որը միակ ճանապարհն է մեր գյուղատնտեսության անկումը, ի վերջո, կանգնեցնելու ճանապարհին: Պիտի արձանագրեմ, որ նաև 2023թ. այս ֆինանսավորումը 2022-ի նկատմամբ աճում է 20 տոկոսով:

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ վերջապես մեզ հաջողվեց սկսել ընտանի կենդանիների դրոշմավորման ծրագիրը, որը չափազանց կարևոր հարց է երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Օրինակ ասեմ, թե ինչու է կարևոր, որովհետև մենք չգիտեն, օրինակ, մեր երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա: Այդքան ասում ենք պարենային անվտանգություն, պարենային անվտանգություն, բայց դա վերնագիր չի չէ միայն, դրա տակ պետք է կոնկրետ տվյալներ լինեն, մենք պետք է իմանանք  ինչքան մսացու ունենք, ինչքան կաթնատու կենդանի ունենք և այլն: Ես հույս ունեմ, որ այս ծրագիրը բարեհաջող կիրականացվի և կավարտվի:

Անվտանգության ոլորտում պիտի նաև ընդգծեմ, որ ատեստավորման ծրագիրը մենք, ինչպես հայտնել ենք, իրականացնելու ենք: Այստեղ Պարեկային ոստիկանության մասին խոսվեց: Զինված ուժերի մասին արդեն ասացի, որ այդ թեման, կարծում եմ, լուծված է, բայց այդ էլ ասենք, որ դա մի օրում չի լինի, պետք է մարդիկ իրենց որակավորումը վերահաստատեն, եթե չեն համապատասխանում, ուրեմն համապատասխան որակավորում ստանան: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Փրկարար ծառայության ոլորտում և նաև Քրեական ծառայության ոլորտում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման մեխանիզմը կամավոր ատեստավորման միջոցով պետք է գործի:

Այսինքն այս բոլոր ոլորտներում պետք է սա տեղի ունենա: 2023 թվականի համար ասել եմ, դարձյալ կրկնեմ, շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է տեղի ունենում.  Պետական պահպանության ծառայությունը ձեր աջակցությամբ պիտի դառնա ՀՀ վարչապետին ենթակա մարմին, որովհետև հիմա Ազգային անվտանգությա ծառայության համակարգում է գործում, և պետք է ստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Եվ հույս ունեմ, որ խորհրդարանի մեր գործընկերները կաջակցեն կառավարությանն այս խնդիրները լուծելու առումով:

Արդեն նախարարը հայտարարել է, որ մենք այս տարի 500 կմ ճանապարհների ասֆալտապատման ծրագիրն իրականացրել, ավարտել ենք: Եվ ես ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հիմա ոչ միայն ճանապարհների ասֆալտապատումն ենք տեսնում, այլև՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի  շարունակական որակի փոփոխություն: Կրկին ասում եմ՝ շատ փոքր, մենք դեռ շատ հեռու ենք նորմալ միջազգային ստանդարտից, բայց մենք շատ փոքր քայլերով գնում ենք առաջ: Պարզ է, որ 2023 թվականին նույնպես 500 կմ ասֆալտապաման ծրագիրը պետք է գործի: Եվ նաև այս առումով, պիտի ընդգծեմ, որ ճիշտ է, մեր կապիտալ ծախսերի մեջ հաշվարկվում է ընդհանուր առմամբ նաև պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը, բայց պիտի ընդգծեմ, որ ոչ պաշտպանական կապիտալ ծախսերի աճը նույնպես էական է, և 2018 թվականի նկատմամբ 190 տոկոսով կապիտալ ծախսի ավելացում է տեղի ունենալու: Իհարկե, հենց նաև 2022 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամի ավելի ծախս է լինելու:

Այստեղ շատ ճիշտ քննադատություն հնչեց ընդդիմության ներկայացուցչի կողմից, որ մենք կապիտալ ծախսերի թերակատարման պրոբլեմ ունենք: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը երկար տարիներ նորմալ տնտեսություն չի ունեցել: Այսօր կառավարության կապիտալ ծախսերն իրականացնում է մասնավոր հատվածը, այսինքն կառավարությունն ասֆալտ չի անում, կառավարությունը փող է տալիս ասֆալտ անողներին: Պարզվում է, որ չկան այնքան շինարարական ընկերություններ, որ կառավարության պատվերն իրականացնեն:

«Մենք 231   մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել, և կառավարությունը ստիպված բյուջեն հետ է բերում, կրկին վերաբաշխում է անում: Բայց սրա պատճառը ո՞րն է, որովհետև Հայաաստանում երկար տարիներ մարդիկ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային և այլն: Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել՝ «իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը»: Իսկ որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը: Այդ տենդերների կեսը, կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի հետևանքով  ստեղծված ընկերություններն են շահում, դեռ  մի բան էլ սաբոտաժ են անում: Նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն: Այդ ո՞ւմ եք մեղադրում: Մի ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահել: Եկեք գնանք տեսնենք՝  այդ տենդերը ո՞նց է իրականացվում, ի՞նչ ժամկետներում. եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են: Կարող է նաև դրա համա՞ր եք ասում այդ գործերը մի արեք, որ վերջում գնանք ասենք կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում»,- հայտարարել է Փաշինյանն ու ավելացրել, որ իրականում ժամանակը կարճ է, և ես նաև հույս ունեմ դրան կանդրադառնամ հարցուպատասխանի ժամանակ, որովհետև անվտանգային միջավայրի հետ կապված պիտի նաև մեկ, երկու կարևոր պարզաբանումներ անեմ: Բայց այս տնտեսական բլոկն ամփոփելու համար ուզում եմ նաև հետևյալ տվյալը տալ սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ:

Կրկին մենք ենք խթանել սուբվենցիոն ծրագրերը: 2018 թվականին  2,5 մլրդ դրամ է եղել, ընդ որում ես այն ժամանակ հիշում եմ, որոշում կայացրեցի, ասացի 5 մլրդ դրամ տվեք համայնքներին: Համայնքները կարողացան 2,5 մլրդ դրամը մի կերպ իրացնել: 2023 թվականին մենք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնում ենք 22 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, 9 անգամ այս սուբվենցիոն ծախսերն ավելացնում ենք:  Այսօր բոլոր մարզերում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում  եք, ըստ էության, առնվազն 85 տոկոսը, եթե ոչ ավելին, արվում է կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ընդ որում, վերջերս ես, իհարկե, կուսակցական միջավայրում դա ասացի, բայց ուզում եմ նաև այստեղ ասել. շատ կարևոր եմ համարում, որ մենք չենք նայում՝ տվյալ  համայնքի ղեկավարն իշխանական կուսակցությունի՞ց է, թե՞ ընդդիմադիր: Բայց նայեք ո՞ւր ենք հասել, համայնքի ղեկավարը կարող է նաև ընդդիմադիր կուսակցությունի՞ց լինել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունը որևէ ոչ կառավարող կուսակցության ներկայացուցիչ ղեկավար ունեցող համայնքի նկատմամբ պակաս ուշադիր է: Այո, և՛ ընդդիմադիր, և՛ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցություն ներկայացնող համայքնի ղեկավարներով համայքներում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, այդ բոլոր ներդրումների առնվազն 85 -90 տոկոսը տեղի են ունենում կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, որովհետև մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի:

Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:13 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՈւսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի, ԲՈՒՀ-ը կտրվել է հետազոտական բաղադրիչից.Փաշինյան
18:10 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
17:58 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴա կարող է տարիներ տևել. Փաշինյանն իրատեսական չի համարում մինչև «խաղաղության պայմանագրի» կնքումը դելիմիտացիայի գործընթացն ավարտելը
17:48 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՏավուշի Բերքաբեր, Պառավաքար, Վազաշեն գյուղերի վարելահողերի մեծ մասն օկուպացված է. Փաշինյան
17:46 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԻնձ մտահոգում է, որ վերջին հանրահավաքներին չեն մասնակցում. Փաշինյանը հեգնեց ԱԳ նախկին նախարարներին
17:38 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴիվանագետներին վճարվող բավարարումները մոտեցրել ենք ՄԱԿ-ի ստանդարտներին. Փաշինյան
17:16 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԳրանցված գործազուրկների 64 տոկոսը կանայք են. նախարարը թվեր հրապարակեց (տեսանյութ)
17:02 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց ՀԱՊԿ-ի գնահատականը շատ կարեւոր է. Փաշինյան
16:54 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր տեքստը ու տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ. Փաշինյան (տեսանյութ)
16:52 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է ստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն. Փաշինյան

Արխիվ

[]