Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Շուրջ մեկ ամիս է տեւում մինչև հայկական բեռնատարները Թբիլիսիից կարողանում են հասնել ու անցնել Լարսի անցակետը. գործարարները միլիոնավոր գումարներ են կորցնում 11/16/2022   19:21  |  Վերլուծություններ

Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղիների հարցը շարունակում է մնալ մեր երկրի, մեր տնտեսության, հասարակության ու անվտանգության «Աքիլլեսյան գարշապարը»։ Հատկապես «Վերին Լարս»-ը, որի անունը մամուլի ուշադրության կենտրոնում ամենահաճախակի հայտնվող գլխագրերից է։ Հայաստանն աշխարհի հետ կապող մեր ընդամենը երկու ցամաքային ճանապարհներից այս մեկը՝ Վերին Լարսինը, մե՛կ եղանակային պայմանների պատճառով է փակվում, մե՛կ միջազգային իրադրության, մե՛կ քաղաքական, մե՛կ համաճարակային իրադրության, հիմա էլ՝ ՌԴ- անվտանգության նկատառումների։

Վերին Լարսում արդեն մոտ մեկ ամիս է՝ կիլոմետրանոց հերթեր են, ըստ պաշտոնական պարզաբանման՝ Ղրիմի կամրջի պայթյունի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անվտանգային նոր միջոցառումների և վերահսկողության խստացման կապակցությամբ։ Խնդիրն այն է, որ ռուսական կողմը սկսել է առավել մանրակրկիտ ստուգել հատկապես այս մաքսակետով ՌԴ մուտք գործող բեռնատարները, ինչը զգալիորեն՝ անգամներով դանդաղեցրել է մաքսակետն անցնելու պրոցեսը։ Արդյունքում Հայաստանից ՌԴ տարածք և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնող հազարավոր բեռնատարներ՝ իերնց վարորդներով, հազարավոր տոննաներով ապրանք, միլիոնավոր գումարներ մնացել են Վրաստան-Ռուսաստան ճանապարհներին՝ բախտի քմահաճույքին։ Խնդիրն այնքան սուր է, որ անգամ իր պատգամավորական գործունեության մեկնարկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ մանդատը նոր ստանձնած պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նոյեմբերի 15-ին նվիրեց հենց այս խնդրին։ Նա իր առաջին ելույթով մեկ անգամ ևս երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնից հիշեցրեց, որ շուրջ 1200 բեռնատար 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Թբիլիսիի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան, Վերին Լարս և հետագա ժամանման վայր, որ վարորդների համար բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան։

«Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առևտրային պայմանագրեր, ինչն էլ ավելի բացասական հետևանքներ է ունենալու հայ ձեռներեցների և արտադրողների համար»,- ասաց պատգամավորը։

Իհարկե այս պահին հստակ թվեր չկան, թե կոնկրետ որքան գումարի ընդհանուր ապրանքներ են կուտակվել Վրաստանում, այդ ապրանքներից քանի՞ տոկոսն է շուտ փչացող մթերք, որքա՞նն է արդեն իսկ փչացել, որքա՞նն է փչանալու վտանգի տակ, քանի՞ պայմանագիր է չեղարկվել, որքա՞ն գործարքներ չեն կայացել, ընդհանուր առմամաբ՝ որքա՞ն վնաս են կրել մեր տնտեսվարողները, դա որքա՞ն գումարի տեսքով է ազդել մեր տնտեսության վրա և նման այլ «մանր-մունր» հարցեր։

Որոշ ակնհայտ վնասներ անգամ հնարավոր էլ չէ հաշվարկել ու ներկայացնել թվերով․ օրինակ՝ մեր տնտեսվարողների գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասը, որն, ինչ խոսք՝ ավելի երկարաժամկետ ու խիստ բացասաբար ազդող գործոն է դառնալու հետագա գործարար կապերի տեսանկյունից։ Այսինքն՝ սա ոչ թե մեկ խնդիր է, այլ նաև դոմինոյի էֆեկտով խնդիրների մի ամբողջական շղթա ստեղծող պատճառ։ Օրինակ՝ ոչ միայն արտահանումների վրա է ազդում ստեղծված իրավիճակը, այլև ներկրումների, ընդհանուր բիզնես միջավայրի, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը։

«Իմ ամենավերջին տեղեկություններով՝ մոտ 20 օր տևում է, մինչև հայկական բեռնատարները Թբիլիսիից կարողանում են հասնել ու անցնել Լարսի անցակետը։ Բայց այս վիճակն ազդում է ոչ միայն արտահանողների, այլ ներկրողների վրա ևս, քանի որ ապրանքները ահավոր դանդաղ են գալիս Հայաստան։ Ավելի կոնկրետ՝ 10 օրից մինչև 1 ամիս դանդաղում է ներմուծումը, ինչը նշանակում է, որ այդ ընթացքում գործարարի գումարները «քնում» են։

Մատակարարումների, պայմանագրերի, պայմանավորվածությունների շղթան է լրջագույնս խաթարվում։ Կարող եմ վստահ ասել, որ պայմանագրերի վրա վատթարագույնս է ազդում․ արդեն իսկ շատ դեպքեր կան, որ գնորդները հրաժարվել են պայմանագրերից՝ ապրանքների աննորմալ ուշացումների պատճառով։ Նույնը՝ արտահանումների մասին կարելի է ասել, քանի որ հայ արտահանողները իրենց գործընկերներին չեն կարողանում պայմանագրերով նախատեսված ժամկետներում մատակարարումներն իրականացնել։ Բայց արտահանողները վնասներ են կրում ոչ միայն պայմանագրերի չեղարկման պատճառով։ Այս պահին լուրջ խնդիր ունեն գյուղմթերք արտահանողները, քանի որ այդ ապրանքները չեն դիմանում, փչանում են հերթի մեջ սպասելու ընթացքում։ Օրինակ՝ հատկապես ծաղկի և հատապտուղների արտահանմամբ զբաղվողները լրջագույն պրեբլեմներ ունեն արդեն։ Մի խոսքով՝ գործարարները միլիոնավոր գումարներ են կորցնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամսոն Գրիգորյանը։

Այս դեպքում տուժում են ոչ միայն արտահանողներն ու ներմուծողնեը, այլև հազարավոր գյուղացիներ, ումից արտահանող ընկերությունները պետք է գնեին և արտահանեին մթերքները, մանր ու միջին արտադրողները, առևտրով զբաղվողները՝ մի խոսքով՝ գրեթե բոլորը։ Ընդ որում՝ հայ գործարարները մեծ վնասներ են կրում նաև այն դեպքում, երբ արդեն իսկ ձեռք բերված արտահանվելիք, կամ ներմուծվելիք ապրանքները, որոնք դեռ ճանապարհին չեն, կամ հետաձգվել է դրանց փոխադրումը, ստիպված են պահել պահեստներում՝ ավելացնելով դրանց պահման ու պահպանման ծախսերը։ Օրինակ՝ գյուղմթերքը սառնարաններում անգամ մեկ օր ավել պահելը կարող է միլիոնավոր դրամների հավելյալ ծախս առաջացնել տնտեսվարողի համար։ Սա, բնականաբար, վերջում կներառվի ապրանքի գնի մեջ՝ թանկացնելով, այն։ Իսկ թանկացումը կազդի Հայաստանի ներսում՝ մարդկանց սոցիալական վիճակի վրա, իսկ արտաքին շուկաներում՝ Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակության վրա։

Խնդիրն այնքան սուր է, որ դրա մասին հրապարակային ահազանգում են ոչ միայն ԱԺ ընդդիմադիր, այլև անգամ իշխանական պատգամավորները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ «չի թաքցնում» լուրջ խնդիրների առկայությունը ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասելով, թե ստեղծված պայմաններում հայ տնտեսվարողները մեծ կորուստներ են կրում։ Բայց սա, մեղմ ասած, բավարար չէ։ Որովհետև եթե պատգամավորները, հասարակական կամ քաղաքական գործիչները, բիզնեսի ներկայացուցիչները կարող են մտահոգություն հայտնել, ապա կառավարության ներկայացուցիչը պետք է հարցին անդրադառնա ոչ միայն խոսքով, այլ նաև ու առաջին հերթին՝ գործով։ Իհարկե՝ նախարարը նշում է, թե ռուս գործընկերների հետ «ակտիվորեն աշխատում են խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»։ Օրինակ՝ քննարկում են ստուգումները կազմակերպել նավիգացիոն կապարակնիքների միջոցով, մտածում են բեռները տեղափոխել լաստանավային ճանապարհով, հույսը դնում են ռուս կամ վրացի գործընկերների գործողությունների վրա և այլն, և այսպես շարունակ։ Իսկ մինչ խնդրի կարգավորման տարբերակ կգտնեն պաշտոնյաները, Ղրիմի կամրջի պայթյունից, ու դրա հետևանքով ուժեղացված հսկողության սահմանումից անցել է շուրջ մեկ ամիս։ Այսինքն՝ առնվազն այսքան ժամանակ մեր երկրի տնտեսությունն ու տնտեսվարողները շարունակում են կորուստներ կրել։ Իրավիճակն արդեն դարձել է տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային իսկական ու իրական սպառնալիք։

Հեղինակ՝ Գևորգ Ավչյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:53 14/11/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
21:42 13/11/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14:01 23/10/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22:38 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍԼարս տանող վնասված ճանապարհահատվածը վերականգնվում է
23:49 06/10/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:45 02/10/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19:19 30/09/2022  |  Միջազգային լրահոսԻրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ
23:58 29/09/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
23:23 27/09/2022  |  Միջազգային լրահոսՍեպտեմբերի 28-ին, ցույց կանցկացնի վրաց-ռուսական սահմանի մոտ
20:40 25/09/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արխիվ

[]