ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս կերած բողկերը շատ ավելի մեծ են՝ քան ՔԿ կամ Դատախազության ղեկավարների գլուխները. Աշոտյան 11/16/2022 15:04 | ԼՐԱՀՈՍ
Գիշերվա կեսին՝ ժամը 03.00-ի սահմաններում, երբ մոտեցա անձնագրային ստուգման հատվածին, ԱԱԾ աշխատակցի դեմքին զարմանք եղավ, ես մոտ 15-20 րոպե ստիված էի սպասել, որովհետև իրենց համար անակնկալ էր, որ իմ՝ մեկնելու վրա կար ինչ-որ ահազանգ։ Մոտ 30 րոպե հետո մոտեցան և ասացին, որ չեն կարող թույլ տալ մեկնել ՀՀ-ից, իրենց ասել են, որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով, փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, որ ՔԿ քննիչի հեռախոսահամարն էր, որը քննում է ԵՊԲՀ վերաբերյալ սկանդալի վերածված գործը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է, մինչդեռ, Աշոտյանի հավաստմամբ՝ իրեն մեղադրանք չի առաջադրվել։
Նկատենք, որ Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Աշոտյանի խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցներն օդանավակայանում իրենց պահում էին շատ կոռեկտ, ակնհայտ էր, որ խնդիրը եկել է ՔԿ-Դատախազություն սիամական երկվորյակների վերածված դուետից։
«Պարզվում է, որ ես իբր թե անցնում եմ որպես մեղադրյալ ինչ-որ մի գործով, մինչդեռ, այս պահի դրությամբ ես որևէ ծանուցում չունեմ՝ մեղադրյալ լինելու մասին։ Անհասկանալի է՝ ինչ գործով եմ անցնում և ինչ կարգավիճակով եմ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ ծանուցման բացակայության պայմաններում իր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին որոշում, որը պետք է հաստատվեր՝ իր ստորագրությամբ, ինչը չի արվել. «Ես չեմ ստորագրել, որովհետև ես մեղադրյալ չեմ ու ոչ ոք ինձ չի ծանուցել»։
Աշոտյանի խոսքով՝ այս աստիճանի լկտիություն, ցինիկություն չէր կարող պատկերացնել՝ անգամ Նիկոլ Փաշինյանի նման մարդուց։
«Այս կերած բողկերը շատ ավելի մեծ են՝ քան ՔԿ կամ Դատախազության ղեկավարների գլուխները։ Նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել և, ակնհայտ է, որ նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել բացառապես մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նախորդ բոլոր խնդիրներում՝ իմ անձի հետ կապված՝ առանց ծանուցման բերման են ենթարկում ԵՊԲՀ նախկին ռեկտորին, աշխատակիցներին և այլն, երբ քիչ է մնում միջազգային բաց մրցույթ հայտարարել՝ «Ով գործ կտա Արմեն Աշոտյանի վրա» շարադրությունների և հաղթողին դրամական խոստում տալ, դա իրականացվում էր ՔԿ ղեկավարի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, ապա ակնհայտ է, որ այսպիսի բողկ կարող էր ուտել միայն պայմանական մարդը»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ դատախազությունն ու ՔԿ-ն պասերով են խաղում, վստահ է՝ այժմ հետին թվով իրեն մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվում։
Նա հայտնեց, որ առաջիկայում քրեական գործ հարուցելու պահանջով կդիմեն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու առթիվ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ