ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը. Վահե Հովհաննիսյան 11/14/2022 11:17 | Վերլուծություններ
Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը
Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի հետևից։ Սա հիմնականում հետպատերազմյան ամբողջական իրականությունը ճիշտ չհասկանալու և հանրային լատենտ տրամադրություններին չտիրապետելու հետևանքն էր։ Բայց դա արդեն պատմություն է. էականն այն է, որ սխալ որոշումների կայացման մեխանիզմը շարունակում է նույնը մնալ։ Հետևաբար՝ այսօրվա վիճակը տրամաբանական է։
Ներքին մեխանիզմներ
Հայաստանին նոյեմբերի 9-ից հետո ոչ թե ընդդիմություն էր պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին ցույց կտար հեռանկարը։ Այս պնդումն ուժի մեջ է առ այս պահը։ Այսօրվա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա Հայաստանի նոր էջը՝ իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի հուն բերելու ճանապարհը։ Այն պետք է լինի աշխատող համակարգ, մշտական կոնտակտի մեջ լինի ժողովրդի հետ։ Նրա առաջնորդող կազմը կքայլի Երևանի փողոցներով, կլինի մարզերում, կմտնի բակեր, հայի տուն, հաց կկիսի, կխոսի սովորական հայի հետ, կմտնի սրճարան ու կբարևի մարդկանց։ Հանրային տարբեր շերտերի հետ ամենօրյա ռեժիմով կաշխատի։
Այս պարզ, բայց անկյունաքարային պահը այդպես էլ չգիտակցվեց։ Եվ պրոցեսները Հայաստանում գնացին և գնում են պարզ «ընդդիմության» մեխանիզմով, «փակ խմբակցության» տրամաբանությամբ։
Արտաքին մեխանիզմներ
Պատերազմից հետո արտաքին գործոնները դարձել են ծայրահեղ ազդեցիկ. կա ռուսական գործոն, կա ուժեղացած թուրքական գործոն, կա Արևմուտք-Ռուսաստան սուր հակամարտություն, կա Իրան, կա 3+3-ի ձևաչափի գաղափար և այլն։ Ու այս պայմաններում նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի դեմ պայքարող բոլոր հարթակներից ու ձևաչափերից հնչել են անթիվ-անհամար սխալ-վտանգավոր-անլուրջ ձևակերպումներ ու գաղափարներ։ Ասում եմ սրտի ցավով. արտաքին աշխարհի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Նիկոլը երբեմն ավելի ռացիոնալ է ընկալվել, քան՝ ընդդիմությունները։ Սա ողբերգություն է, որովհետև արտաքին խաղացողները, Նիկոլի հանդեպ իրենց ողջ անվստահությամբ հանդերձ, պարբերաբար կանգնում են ծանր դիլեմայի առաջ. «ոչ մի ճանապարհ, ոչ մի սահմանազատում, ոչ մի խաղաղության պայմանագիր, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ» և այլ ձևակերպումների հեղինակ հարթակները պարզապես դուրս էին մնում հետպատերազմյան տրամաբանությունից։
Ու արդեն երկու տարի է՝ մենք չկարողացանք ձևավորել պարտված իշխանությանը ծանրակշիռ այլընտրանք, որը իրողությունները կընդուներ՝ ինչպես դրանք կան, ու կդառնար Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ճարտարապետը՝ ներգրավելով հայության բոլոր առողջ ու կարող ուժերին, անհատներին։
Այն, ինչը երկու տարի է՝ չի արվում։ Ու այդ պատճառով չի լինում ո´չ ներքին կոնսոլիդացիա, ո´չ արտաքին ընկալում-աջակցություն։
Իսկ իշխանությունն ինքն իրեն շնորհել է պատմական էքսպերիմենտի իրավունք, որտեղ փորձարկումները արվում են մեր երկրի, մեր պետության, մեր ապագայի, մեր բոլորի ընտանիքների վրա։ Ու իշխանությունը ի սկզբանե ինքն իրեն ազատում է մեղքի և պատասխանատվության զգացումից. հաջող չանցա՞վ էսքպերիմենտը՝ կկորցնենք հայրենիքը կամ նրա մի մասը, կկոտրվենք, կգաղթենք։ Կարող է էդպես լինել, բա էքսպերիմենտը հենց դրանով է էքսպերիմենտ։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ