ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի ընտանիքի երկու հաշվի սառեցումը բրիտանական բանկերում «կուռկուռի ձագ կդարձնի» նրանց.Արման Աբովյան 11/14/2022 19:00 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիան և Ադրբեջանը ոչնչի առաջ չեն կանգնելու, միայն համարժեք ուժային պատասխանը կզսպի նրանց, այլ տարբերակ չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Ադրբեջանը վերսկսել է իր սադրանքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վերջերս Գեղարքունիքում հայ զինվոր էր վիրավորվել, իսկ Խրամորթում՝ խաղաղ բնակիչ:
Չնայած այն հանգամանքին, որ հայ-ադրբեջանական սահմանին արդեն տևական ժամանակ է՝ ինչ իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը, բայց նույնիսկ սա չի զսպում թշնամու սադրանքները:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ որևէ դիտորդական առաքելություն չի զսպելու Թուրքիային և Ադրբեջանին, որոնց վերջնական նպատակը Հայաստանի տարածքով ընդհանուր սահման ունենալն է.
«ԵՄ դիտորդական առաքելություն կլինի, թե մեկ ուրիշ, չեն կանգնեցնելու թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես չկանգնեցրեց եվրոպական պետությունների հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը: Նրանք հետևողականորեն իրականացնում են իրենց դոկտրինի դրույթներն առ այն, որ գնալու են դեպի ՀՀ մասնատում՝ վերջնակետ համարելով երկրների միջև ընդհանուր սահման ձևավորելը, կանվանեք դա միջանցք, կամ ուրիշ բան, կարևոր չէ:
Միայն ու միայն համարժեք ուժային պատասխանը նրանց կկանգնեցնի, մեկ էլ՝ Ալիևի ընտանիքի երկու հաշվի սառեցումը բրիտանական բանկերում «կուռկուռի ձագ կդարձնի»,-ասաց Աբովյանը՝ հիշեցնելով, որ Ալիևն ինքն է հայտարարել է, թե իր համար որևէ փաստաթուղթ արժեք չունի, և միայն ուժի գործոնն է որոշիչ:
Ինչ վերաբերում է Արցախում ադրբեջանական սադրանքներին՝ Արման Աբովյանը նշում է՝ սրա նպատակը ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է և նրանց առաքելությունը նսեմացնելը.
«Սրանով է պայմանավորված նաև նրանց կողմից տարածվող այն ֆեյք տեղեկությունները, թե հայկական կողմը Արցախից և ՀՀ տարածքից գնդակոծում է: Ինչպես նաև նրանց պետական լրատվամիջոցների այն պնդումները, թե Արցախի վերջին հանրահավաքը ռուս խաղաղապահներն էին կազմակերպել »,-ասաց նա:
Արման Աբովյանը մի կարևոր փաստի վրա ևս ուշադրություն է հրավիրում, որ ադրբեջանական կողմի այս սադրանքները զուգադիպեցին ԱՄՆ պետքարտուղարության այն հայտարարության հետ, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կողմն է՝ Իրանի հետ ենթադրվող հակամարտության դեպքում.
«Թե՛ Արևմուտքի, թե՛ Ալիևի թե՛ Թուրքիայի նպատակը ռուս խաղաղապահների ներկայությունը նվազեցնելն է մեր տարածաշրջանում, իսկ դրան կարելի է հասնել միայն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում սադրանքներ հրահրելով:
Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, բայց փաստ է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը միակ երաշխիքն է, որ այնտեղ հայ բնակչությունը չի կոտորվի »,-ասաց Աբովյանը, միևնույն ժամանակ նկատելով, որ այս պահին ռուսական կողմը փորձում է հակակշիռների վրա խաղաղալ և միանշանակ չարձագանքել ադրբեջանական կողմի սադրանքներին, ինչն էլ իր հերթին առիթ է տալիս Ադրբեջանին, որ սադրանքները ուժգնացնի.
«Բայց այս պրոցեսն անվերջ չի կարող շարունակվել, ինչ-որ պահի ռուս խաղաղապահները կոշտ կարձագանքեն, քանի որ իրենց այլընտրանք չի թողնում Ադրբեջանը, անելանելի վիճակի մեջ են դնում խաղաղապահներին»,-նշեց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից