ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցավորության դեմ պայքարում են ոչ թե խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ. Գեւորգ Դանիելյան 11/13/2022 23:42 | Հարցազրույց
Պենզաշենում երիտասարդ մոր և երկու անչափահասների դաժան սպանությունը իրավացիորեն մեծ հուզումներ առաջացրեց, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ են մեր օրերում, առանց այդ էլ պատերազմի հետևանքով հոգու անտանելի ցավ ապրող Երկրում, տեղի ունենում այսպիսի ոճրագործություններ։ Ըստ այդմ էլ՝ հանրության մեջ արթնացավ մահապատիժը վերականգնելու գաղափարը, ինչը ամիսներ առաջ նախկին գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ծագել էր՝ պետական դավաճանության կտրվածքով։ Այս հարցադրումների քրեաիրավական ասպեկտների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիների դատախազության պատասխանատու աշխատանքի փորձ ունեցող Գևորգ Դանիելյանի հետ։
-Պարոն Դանիելյան, մեր հանրությունը երաշխավորված չէ մարդու էությանը խորթ, անբացատրելի դաժան ոճրագործություններից, և երբ արձանագրվում է մի այսպիսի դաժան դեպք, մարդիկ անմիջապես վերհիշում են մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Դուք ի սկզբանե, երբ դեռ միջշրջանային դատախազ էիք, ի տարբերություն ձեր շատ գործընկերների, դեմ եք եղել մահապատժին, չեք փոխե՞լ ձեր տեսակետը։
- Տեղին չէ իրավիճակային, սոսկ զգացմունքային հարթությամբ, իսկ երբեմն էլ զուտ քաղաքական շահարկումների տեսանկյունից մահապատժի մասին դատողություններ անելը։ Այս բարդ խնդրի առնչությամբ կենցաղային հարթությամբ արտահայտվելը, թերևս, հասկանալի է, բայց ոչ ընդունելի։ Բերվում են ԱՄՆ֊ի օրինակը, որտեղ իբր պահպանվել է մահապատիժը (ի դեպ, ոչ բոլոր նահանգներում է պահպանված) և այլ վերացական, ոչ խորքային փաստարկներ։
Նախ, ընդգծենք Պեմզաշենի հայտնի գործով իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքը, դա պատվի հարց էր։ Միաժամանակ, արժեր ընդգծել, որ աջակցել են նաև բարեխիղճ քաղաքացիները։
Անդրադառնալով մահապատժին կամ ընդհանրապես խիստ սանկցիաներին` մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ հանցավորության դեմ պայքարում են ոչ թե խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ։ Յուրաքանչյուրի համար պետք է տեսանելի լինի, որ ինքը բոլորի հետ համահավասար ենթարկվելու է պատժի, հաշվի չի առնվելու այն, թե ինքը որ քաղաքական ուժին կամ գործչին է հարում կամ համակրում, ինչ ծառայություններ է մատուցել նրանց և այլն։ Եթե պատժի անխուսափելիությունը հնարավոր լինի գոնե մասամբ կյանքի կոչել, ապա պատժի խստությունը չի ընկալվի իբրև առանցքային խնդիր։ Իսկ խտրական վերաբերմունքը պետք է բացառել ոչ միայն պատժաչափերի կտրվածքով, այլև հենց մինչդատական վարույթում կալանավորման, դատավարական սանկցիաների կիրառման և այլ նմանաբնույթ գործընթացներում։ Հանրությունը կույր չէ, ընդհանուր կանոններից բոլոր տեսակի շեղումները շատ լավ տեսնում ու, ցավոք, անցանկալի հետևություններ է անում, այդ թվում՝ կորցնում է հավատը։
- Համաձայնեք, որ տեղի ունեցած սպանություններն, իրոք, սահմռկեցուցիչ էին ու մարդիկ ակնկալում են, որ մահապատժի առկայության պարագայում չեն գրանցվի այսպիսի դաժան ու անմարդկային հանցագործություններ։
-Իսկ եթե թարմացնենք հուշերը, անմիջապես կնկատեն, որ իրենց փաստարկները սոսկ իրավիճակային ու խիստ զգացմունքային են։ Էլ ավելի դաժան սպանություններ են տեղի ունեցել նաև այն շրջանում, երբ մահապատիժը ոչ միայն դեռ պահպանվել էր օրենսդրությամբ, այլև անարգել կիրառվում էր։ Խորհրդային շրջանում, օրինակ՝ ընդունված չէր մամուլով բարձրաձայնել սերիական մարդասպանների մասին, և, ցավոք, մարդիկ միայն մեր օրերում են իմանում դրանց մասին։ Միաժամանակ, միլիոնավոր մարդիկ գնդակահարվել են զուտ քաղաքական նկատառումներով, որոնցից շատերը որևէ հեռավոր առնչություն անգամ չեն ունեցել քաղաքականության հետ, ուղղակի ոչնչացվել են՝ վախի ակնկալվող մթնոլորտ ստեղծելու նպատակով, իսկ այդպիսի անմիտ քաղաքականությունը երբեք ոչ մի երկրում հաջողություն չի գրանցել։
1993 թ. մենք ձերբակալեցինք մի սերիական մարդասպանի, որը պակաս զազրելի վարքագիծ չէր դրսևորել իր զոհերի նկատմամբ, և երբ փորձեցի իմանալ շարժառիթը, պատասխանեց, թե բոլոր զոհերն էլ արժանի էին մահապատժի, և պետությունը նույն կերպ կվարվեր նրանց հետ։ Այս արդարացման սինդրոմը, ի դեպ, մահապատժի բացասական դրսևորումներից է, երբ մարդուն թվում է, թե պետությունը ևս մարդասպան է, այսինքն՝ կա նախադեպ։
Բացի պատժի անխուսափելիության, այդ թվում՝ խտրականության արգելքի սկզբունքից, էլ որո՞նք են այսպիսի դաժանությունների կանխարգելման նախադրյալները։
Առաջնահերթը դրանց բացահայտումն է, և հենց այդ նկատառումով ընդգծեցի Պեմզաշենի դեպքի բացահայտման փաստը։ Բայց չենք կարող չնկատել, որ մեր օրերում սա, ցավոք, բացառությունների դասից էր, քանզի հանցավորության ընդհանուր ու կտրուկ աճը, և այդ համատեքստում բացահայտումների անմխիթար վիճակը չի կարող չնպաստել հանցավոր հակում ունեցող անձանց մոտ առավել հանդուգն վարքագիծ դրսևորելուն։
Օրինակ, եթե հնարավոր լիներ բացահայտել 22 տարի առաջ՝ հունվարի 28-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղում մի ողջ ընտանիքի սպանության դեպքը (երբ անխտիր կյանքից զրկեցին յոթ հոգու, և միայն փրկվեց Վրաստանում գտնվող որդին) և մյուս սահմռկեցուցիչ դեպքերը, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ։
Պակաս կարևոր չէ թմրանյութերի և ալկոհոլային խմիչքի չարաշահման դեպքերի աննախադեպ տարածման երևույթը։ Թվային տեխնոլոգիան կառավարման և արդարադատության համակարգ ավելի դանդաղ է մուտք գործում, քան հանցավոր աշխարհ, և խիստ անհանգստացնող է վերահսկողությունից դուրս գտնվող սոցցանցերի միջոցով թմրանյութերի գրեթե ազատ վաճառքի երևույթը։ Այս ամենին երբ ավելանում է դեռևս անպատրաստ, խոցելի հասարակությունում նաև թմրանյութերի ազատ վաճառքի, հասարակաց տների և այլնի վերաբերյալ որոշ բարձրաստիճան չինովնիկների ծրագրային «երազանքը» հավաստող խոսույթը, ապա չենք կարող բացառել նաև երեխաների սեռական շահագործման, այդ թվում՝ մանկապղծության տարածման իրական հնարավորությունը։
Տպավորությունն այն է, որ պետական այրերը ավելի շատ նկատում ու ոգևորությամբ են խոսում խաղատների և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ նմանաբնույթ գործունեություն ծավալող բիզնեսից պետական բյուջե մուտքագրվող գումարների, քան թե այդ կործանարար երևույթների բացասական դրսևորումների մասին։
- Դուք անդրադարձաք օրինական մահապատժի պարագայում մարդկանց մոտ անգամ պետությանը որպես մարդասպան ընկալելու խնդրին, իսկ «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» ակցիաները չեն նպաստում նման մտայնության ձեւավերմանը: Ի՞նչ կասեիք ստեղծված ատելության, թշնամական մթնոլորտի մասին, ո՞վ է սրա պատասխանատուն, արդյո՞ք իշխանական թևի համակիրները երբեմն ենթագիտակցաբար չեն ղեկավարվում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանառության մեջ դրվող խոսույթի ընկալումներով։
- Ցավոք, քաղաքական պայքար կոչվածի համատեքստում համարժեք ու համալիր չի գնահատվում հակառակորդներին ուղղված խոսքի իրական նշանակությունը, անգամ մոտավոր չեն հաշվարկվում դրա ընկալման հնարավոր դրսևորումները։ Էլ ավելի վտանգավոր է, երբ դրան զուգահեռ խոսվում է օրինականությունից ու իրավունքի գերակայությունից, քանզի փոխանցվում է այն «մեսիջը», ըստ որի՝ իշխանական ուժով երաշխավորված բոլոր այդ անընդունելի ակցիաները իբր հենց օրինականության նմուշներ են։
Հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է նկատվում երկպառակություն ու անջրպետ տանող միայն իշխանական թևի խոսույթը։ Ի դեպ, նույն հարցադրումը վերաբերում էր նաև այդ առնչությամբ Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։ Ցավոք, ոմանք կամք չեն դրսևորում համարժեք ընկալելու, որ խոսքը պատասխանատվության մասին է, իսկ դրա կրողը իշխանությունն է։ Այո, եթե իշխանությունը փորձեր առանց որևէ խտրականության արձագանքել բոլոր դրսևորումներին՝ անկախ դրանց հեղինակների քաղաքական հայացքների և դիրքորոշումների, ապա այսպիսի թշնամական բարոյահոգեբանական մթնոլորտ, իր ծանր հետևանքներով հանդերձ, չէինք ունենա։
Ինքս միշտ դեմ եմ եղել հայհոյախոսությանը և անմիտ նշավակումներին, չեմ ընդունել նաև «ժեխ», «սևեր ու սպիտակներ» և նմանաբնույթ այլ եզրույթները, բայց դրա համար պատասխանատվություն ենթարկելու գործքակազմը գտնվում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքին, որը երբեք չի կարելի չարաշահել և բացահայտ միայն սեփական հայեցողությանը ենթարկեցնել։
- Մի հարց ևս. վարչապետը փորձում է հավաստիացնել, որ հանրության մեջ այլևս կոտրված է, պատմության գիրկն է անցել թուրքերի նկատմամբ թշնամական, ատելության վերաբերմունքը, մինչդեռ՝ Պեմզաշենի դեպքի հեղինակներին համատարած համեմատում էին թուրքերի հետ, իսկ արարքը որակում էին իբրև թուրքին բնորոշ։
- Դուք արդեն տվեցիք ձեր հարցի պատասխանը, այո՝ թուրքը դեռևս ընկալվում է իբրև թշնամի, և դրա մեղավորը ոչ թե մեր ազգն է, այլ թուրք ղեկավարությունը, որոնք դասագրաքային հարթությամբ ատելություն են սերմանում հայերի հանդեպ, հերոսացնում են անզեն հայ մարդկանց մորթող ոճրագործներին, ռազմական գործողություններին ներգրավում են վարձու ահաբեկիչների և նախաձեռնում բազում այլ հակամարդկային քայլեր։ Մեզ դիտողություն են անում Սողոմոն Թեհլերյանի արձանի առնչությամբ, որն անգամ դատական կարգով է արդարացվել, մինչդեռ՝ Թալեաթի անունով, որը դատապարտված է եղել մահապատժի, հազարավոր քաղաքներ, հրապարակներ ու հաստատություններ են հիմնում։
Հայության մոտ թշնամական վերաբերմունքը, ցավոք, վերածվել է ինքնապաշտպանության բնազդի, որը չի մարում հենց թուրք կառավարիչների ջանքերով։ Դատապարտելի է, երբ խորհրդարանի որոշ պատգամավորներ, խեղաթյուրելով տարրական փաստերը, փորձում են հավաստիացնել, թե իբր հենց հայ գործիչներն են տարիներ շարունակ սերմանել ատելություն թուրքերի նկատմամբ։ Թուրք և ադրբեջանցի ղեկավարները հենց այս օրերին են իրենց թույլ տալիս ցեղասպանության կոչեր, ուստի ի՞նչ են ակնկալում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ