ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սթրեսի հետեւանքներն ու ազդեցությունը`սեռական կյանքի վրա (տեսանյութ) 11/13/2022 20:20 | Առողջություն
Սթրեսը օրգանիզմի պատասխանն է ցանկացած փոփոխության` պահպանելու համար օրգանիզմի նորմալ կենսագործունությունը, որը կարող է դրսևորվել հոգեբանական, ֆիզիկական, էմոցիոնալ տարբեր փոփոխություններով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում խոսել է բժիշկ-սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ` կարճաժամկետ սթրեսային իրավիճակները շատ դեպքերում դրական են անդրադառնում օրգանիզմի վրա` թույլ տալով կենտրոնանալ և հաղթահարել։
Նույնը չի կարելի ասել մշտակական սթրեսի մասին։
Մշտական սթրեսը կարող է հանգեցնել նյարդային համակարգի հիպերակտիվության, որը խաթարում է օրգանիզմի բնական պրոցեսները և կարող է մարդուն ավելի խոցելի դարձնել հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրների նկատմամբ։
«Սեռական ֆունկցիայի նորմալ գործունեության համար կարևոր է՝ նյարդային համակարգի և անոթների վիճակը,
հորմոնալ ստատուսը, մկանային զարգացվածությունը, մասնավորապես կոնքի հատակի և իհարկե հոգեհուզական վիճակը։
Սթրեսի հետևանքով առաջին հերթին տուժում է ամենագլխավոր սեռական օրգանը՝ գլխուղեղը։ Հետևաբար, երբ ուղեղը ծանրաբեռնված է լինում տարբեր սթրեսային գործոններով, դժվար է լինում կենտրոնանալ սեռական հետաքրքրությունների,հաճույքի և օրգազմի վրա, որի հետևանքով տուժում է զույգերի սեռական կյանքը, միջանձնային հարաբերությունները», - նշել է մասնագետը։
Ըստ նրա`սթրեսի հետևանքով օրգանիզմում բարձրանում է սթրես հորմոնների ՝ կորտիզոլի և ադրենալի մակակրդակը, որի հետևանքով ունենում ենք սեռական գլխավոր հորմոնի ՝ տեստոստերոնի մակարդակի նվազում, որը կարող է բերել սեռական ֆունկցիայի խանգարման։
Իհարկե, հանդիպում է նաև հակառակը, երբ սթրեսի հետևանքով բարձրանում է սեռական ցանկությունը։
Միաժամանակ բժշկուհին նշել է, որ սթրեսը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցը սեքսն է։
«Ինտիմ մտերմությունը, նույնիսկ միայն հպումները , գրկախառնությունները սիրելիի հետ նպաստում են երջանկության հորմոնների արտադրությանը, բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում սթրեսի մակարդակը։
Ֆիզիկական շփումը դրական է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական, այն նաև հոգեկան առողջության վրա»։
Ինչպես կառավարել սթրեսը․
Նախ և առաջ պետք է պարզել սթրեսի առաջացման պատճառը և գիտակցել այն։
Որպեսզի զուգընկերոջ հետ հարաբերությունների վրա չանդրադառնա, ապա պետք է զրուցել, բացատրել որ սեռական կյանքում նկատում է որոշակի խնդիրներ և միասին մտածել խնդրի լուծումը։ Շատ դեպքերում հենց սեռական կյանքում առկա խնդիրներն են դառնում սթրեսային ֆակտոր։
Սթրեսը հաղթահարելու մեթոդներից են․
արոմաթերապիան, շնչական վարժությունները, մարզվելը, մեդիտացիան, մտապատկերումը, մարմնի խնմաքը և այլն։
Եթե տևական ժամանակ գտնվում եք սթրեսային վիճակում, և ինքնուրույն չեք կարողնում հաղթահարել, ապա պետք է դիմեք մասնագետներին, քանի որ հակառակ դեպքում դա կարող է վերածվել ավելի լուրջ խնդրի և անդրադառնալ Ձեր կյանքի որակի վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ