ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանում այլևս որևէ պատրանք չկա, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն, ըստ էության, քաղցկեղածին գոյացություն է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը․ Վարդան Ոսկանյան․168.am 11/12/2022 21:23 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, պնդել է, որ միանշանակորեն Իրանի իշխանության բոլոր օղակների և իրանցիների համար Ադրբեջանն իր էությամբ հակաիրանական կազմավորում է։ Այս մասին իրանագետն ասել է 168.am-ի զրույցում։
«Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանին սկսած զորավարժություններն ուղղված էին Ադրբեջանի դեմ և ի պաշտպանություն Հայաստանի։ Հայտարարությունից մեկ օր անց Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ ասել էր.
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել էր Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։
Այս ամենից հետո, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հրավիրվել էր Իրանի արտգործնախարարություն: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչությունն էր և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները:
Դեսպանին հայտնել էին, որ Իրանն ակնկալում է, որ այդ ամենին հնարավորինս շուտ վերջ կդրվի և անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նման երևույթները հետագայում կանխելու համար։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան այս հայտարարություններին և հնարավոր զարգացումներին, պնդեց՝ անկախ հռետորաբանությունից, որն Իրան-Ադրբեջան հարաբերություններում պարբերաբար սրվում է, երբեմն՝ թուլանում, երբեմն էլ՝ տպավորություն է ստեղծվում, թե հարաբերությունները նորմալացել են, միանշանակորեն Իրանի իշխանության բոլոր օղակների և իրանցիների համար Ադրբեջանն իր էությամբ հակաիրանական կազմավորում է։
Այսինքն՝ ըստ էության Ադրբեջանական Հանրապետություն կոչվող արհեստածին կազմավորման գոյության պատճառներից մեկը հակաիրանականությունն է, զուգահեռ՝ հակահայկականությունն ու հակառուսականությունը։
«Իրանում այլևս որևէ պատրանք չկա, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն, ըստ էության, քաղցկեղածին գոյացություն է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը, ընդ որում, խնդիրներ ունենալով իր բոլոր հարևանների հետ, պարբերաբար նաև սպառնալից հռետորաբանությամբ, ուժի ցուցադրության դրսևորումներով փորձ է կատարում իր թշնամական վերաբերմունքն ի ցույց դնել, հատկապես Իրանի նկատմամբ։ Հետևաբար՝ իրանական կողմն իր ունեցած ողջ գործիքակազմը կիրառելու է՝ որպեսզի իր ազգային անվտանգության համար սպառնալիքները, որոնք բխում են Ադրբեջանի տարածքից՝ չեզոքացնի։ Ընդ որում, կա մի յուրահատկություն՝ Ադրբեջանը ոչ միայն հակաիրանական է իր էությամբ, բնույթով՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլև այս կազմավորման տարածքը դարձել է հակաիրանական գործողությունների պլացդարմ երրորդ կողմերի համար։ Մասնավորապես՝ գաղտնիք չէ, որ այդ պլացդարմն օգտագործվում է Իսրայելի կողմից, ՆԱՏՕ-ական այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին Թուրքիան է, ուստի պարզ է, որ Ադրբեջանի և Իրանի միջև խնդիրները այնքան բարդ ու բազմաշերտ են, որ դրանց լուծումն առնվազն տեսանելի ապագայում ակնկալելն իրատեսական չի կարող լինել։ Հետևաբար՝ Իրանն իր քաղաքականությունը ծրագրելիս ելնում է հենց այս առանցքային մոտեցումից»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ դատելով Բաքվի բռնապետի վերջին բարբաջանքներից, խոսքը Արցախի բռնազավթված Շուշիում նրա հայտարարության մասին է, ակնհայտ է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այսպես կոչված, իրենց երազանքը՝ «թուրանական միջանցքը», որևէ պարագայում չի կարող իրականություն դառնալ, նաև և շատ դեպքերում հաշվի առնելով իրանական կոշտ դիրքորոշումը, ինչն իրանցիներն իրենց համար համարում են «կարմիր գիծ»։
«Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը չի կարող չհասկանալ այն դիրքորոշումը, որը բնորոշ է Իրանին՝ որպես տարածաշրջանում ՀՀ անվտանգության մեկ բաղադրիչ ապահովող կարևորագույն բարեկամ երկիր։ Այսինքն՝ պարզ է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով ադրբեջանական կողմը ձգտելու է ամեն կերպ թուլացնել Իրանի դիրքերը մեր տարածաշրջանում, սա վերաբերում է նաև քարոզչական տիրույթին։ Պարզ է, որ ադրբեջանական կողմից փորձ է արվում քարոզչական ճնշում գործադրել Իրանի վրա, հատկապես, իրանական թուրքալեզու նահանգների վրա, որոնք բնակեցված են ատրպատականցիներով։ Սրանք ադրբեջանցիներ չեն, այս տարածքի բնակչությունը իրանական պետականությանը հավատարիմ կարևորագույն խմբերից մեկն է, բայց փորձ է կատարվում պանթուրքիստական զանազան գործիքակազմերի գործադրմամբ այստեղ որոշակի խժդժություններ հրահրել։
Մյուս «ուղղությունը», որտեղ Արբեջանն ըստ էության, ինչպես ասում են, մինչև կոկորդը խրված է՝ ահաբեկչության սատարումն է, նաև այդ ահաբեկչության ծրագրումը։ Մասնավորապես՝ շիայական իսլամի համար կարևորագույն սրբավայրերից մեկի՝ Շիրազի Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում դրան մասնակցել են Ադրբեջանի տարածքից դուրս եկած ծայրահեղականներ, ահաբեկիչներ, և սա ըստ էության փոխում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստը։ Իրանում Ադրբեջանն արդեն համարվում է ահաբեկչությանը սատարող պետություն»,- շեշտել է Վարդան Ոսկանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից