ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման վերաբերյալ 21 հայցադիմում է ներկայացվել դատարան. 2,5 տարվա ընթացքում որևէ գործով դատական ակտ դեռևս չի կայացվել 11/12/2022 13:17 | ԼՐԱՀՈՍ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից ավելի քան երկու տարի անց դեռևս որևէ դատական ակտ չկա՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։
Նշենք, որ Օրենքն ուժի մեջ է մտել 2020թ մայիսի 23-ից։ Այս ընթացքում իրավապահները բազմիցս հայտարարել են մի շարք նախկին պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ ստուգումներ իրականացնելու, ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթներով նրանց դատախազություն հրավիրելու, հայցադիումներ ներկայացնելու, վարույթի շրջանակներում որպես հայցի ապահովման միջոց գույքի վրա դրված արգելանքների մասին։ Մասնավորապես, հայտնի է, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում արգելանքներ են դրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա մերձավորների, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» գույքի վրա։ Դատախազությունն ուսումնասիրում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։ Վերջերս հայտնի դարձավ, որ դատախազությունը բարձրացրել է նաեւ նախկին ու ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող գույքի օրինանականության հարցը։
Դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահի դրությամբ 21 հայցադիմում է ներկայացվել դատարան, որոնք բոլորը գտնվում են նախնական դատական քննության փուլում, այսինքն՝ վերջնական դատական ակտեր դեռևս չկան։
Ավելին, կոռուպցիայի դեմ պայքարում այս գործընթացի տապալումը, կամ առնվազն խոսքից բացի գործնականում որեւէ հաջողություն գրանցած չլինելը քողարկելու համար տեղեկատվությունը գաղտանագրվել է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում՝ ներկայացված հայցադիմումների «ճակատագրի» մասին տեղեկատվությունը սահմանափակված է, թեև գործերը հիմնականում, իրավապահների հավաստամամբ, քննվում են դռնբաց ռեժիմով։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատճառաբանեցին, թե գաղտնի տեղեկություններ պարունակող գործերի հասանելիությունը կարող է սահմանափակվել։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին է, սակայն այս փուլում, երբ դեռևս գործերը գտնվում են նախնական դատական քննության փուլում, ավելին, որոշ գործերով նույնիսկ նախնական դատական նիստեր չեն կայացել, հետևաբար, գաղտնի տեղեկություններ՝ որպես այդպիսին տեղադրված չեն կարող լինել համակարգում, հասկանալի չէ ինֆորմացիայի սահմանափակ լինելու հանգամանքը։ Առավել եւս՝ երբ պնդում են, թե դատական նիստերը լինելու են դռնբաց, ապա այդ դեպքում ինչու է դատալեքսում դրանց վերաբերյալ տեղեկությունը սահմանափակ։ Ակնհայտ է, որ փորձ է արվում սահմանափակել հրապարակայնությունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները կասկածում են իրենց թմբկահարած գործընթացի արդյունավետության վրա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ