ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական «հիմքեր» են փորձում գտնել. «Փաստ» 11/12/2022 10:10 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Այսպես կոչված, հնարավոր «խաղաղության պայմանագիրը» ներկա փուլում ամենաքննարկվող թեմաներից մեկն է, եթե ոչ ամենաքննարկվողը: Այս կոնտեքստում նշվում է, որ իշխանությունները փաստացի ձեռքները լվանում են Արցախից, ինչը սկզբունքորեն չեն թաքցնում նաև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Ավելին, վերջիններս անընդհատ շեշտում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել են դեռևս նախկին իշխանությունները՝ ստորագրելով Ալա-Աթայի հռչակագիրը և մտնելով ԱՊՀ կազմ (խոսքն այն մասին է, որ այդպիսով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը)։ Այն, որ նման «փաստարկն» իրավական տեսանկյունից բացարձակ սնանկ ու հիմնազուրկ է, ոչ մեկ անգամ նշել են բազմաթիվ մասնագետներ:
Ավելին, ՀՀ իշխանությունների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում, որը Արցախը կհանձնի Ադրբեջանին, ուղղակի կհակասի ՀՀ անկախության հռչակագրին, որտեղ հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը վավերացվել է 1990 թվականին Գերագույն խորհրդի կողմից։ Բանն այն է, որ անկախության հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է և հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության համար, ավելին, պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը սկսվում է հենց Անկախության հռչակագիրը վկայակոչելով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում իշխանությունները ևս հիանալի հասկանում են այս ամենը։
Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայումս ստեղծվել է մի, այսպես կոչված, «աշխատանքային խումբ», որը աշխատում է «խաղաղության պայմանագիր» կոչվածի իրավական հատվածի վրա՝ փորձելով տարբեր սահմանադրական «լազեյկաներ» գտնել՝ այն հարմարեցնելով իրենց քաղաքական քիմքին, ու հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել։ Մեր տեղեկություններով, այդ «հանձնաժողովում» ընդգրկված են Փաշինյանի իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ, որոնք արդեն լծվել են գործի։
Ի դեպ, թերթի հետ զրույցում մի քանի հայտնի իրավաբաններ և սահմանադրագետներ նշել են, որ նշյալ թեմայով Փաշինյանի և նրա թիմի կողմից տիրաժավորվող թեզերը հակասահմանադրական են և իրավական ոչ մի ուժ չեն կարող ունենալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12․11.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ