ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարմանում եմ, որ նման առաջարկ է հնչել Արցախի իշխանություններից, չեմ զարմանում, որ դա ընդունելի է Փաշինյանի համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 11/12/2022 21:09 | ԼՐԱՀՈՍ
«Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը պարզապես անիրականանալի է, որովհետեւ Ադրբեջանը դրան երբեք չի գնա։ Ադրբեջանի համաձայնությունը՝ ապառազմականացված գոտի ստեղծել Արցախի շուրջ, նշանակում է, որ ադրբեջանցիները պետք է զորքերը դուրս բերեն Շուշիից, որովհետեւ Շուշին անմիջապես սահմանային հատվածում է, այնտեղ 3 կմ հեռավորություն էլ չկա եւ հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հենց այնպես ինքնակամ զորքերը դուրս չի բերի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինին տված հարցազրոույցում մեկնաբանեց Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, որի մասին ավելի վաղ հայտնել էր կառավարության նիստին։ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն առաջարկել է նույնը նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված՝ ընդգծելով՝ պետք է իրականացնել զորքերի հետքաշում, ստեղծել 3 կմ-անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով, առաջարկը հայկական կողմն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է։ Նորությունն այն է, որ եթե սկզբում առաջարկում էին, որ Ռուսաստանն իրականացնի միջազգային մոնիթորինգը, հիմա ներառել են մի քանի տարբերակներ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրամիություն եւ այլն։
Մելիք-Շահնազարյանի խոսքով, եթե անգամ հիպոթետիկ դիտարկենք հնարավորությունը, որ Ադրբեջանը համաձայնում է ստեղծել նման գոտի, ապա այն, եթե նույնիս 3 կմ չլինի, այլ 30կմ հեռավորության վրա լինի, ռազմական գործողություններ սկսելու պարագայում 30 կմ-ը ադրբեջանական զորքերի կողմից ընդամենը 1-2 ժամվա ընթացքում կարող է հաղթահարվել։ «Պատկերացրեք՝ լինելու է հարձակում եւ Արցախը ընդհանրապես պատրաստ չի լինելու դիմակայել այդ հարձակմանը, որովհետեւ համապատասխան թվաքանակով ու համալրվածությամբ բանակ չի ունենալու։ Զարմանում եմ, որ նման առաջարկ է հնչել Արցախի իշխանությունների կողմից, բայց չեմ զարմանում, որ դա ընդունելի է Փաշինյանի համար, որովհետեւ նա դիմել է հակաարցախյան եւ հակահայկական բազում այլ քայլերի եւ առաջ է տարել դրանք ու շարունակում է իր այդ քաղաքանությունը»-ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այս պահի դրությամբ ռուս խաղաղապահներն են իրականացնում արցախահայության անվտանգության երաշխավորման առաքելությունը։ Ըստ մասնագետի, խաղաղապահների գործողության մեջ, իհարկե, խնդիրներ կան եւ Ադրբեջանը խաղաղապահների պատասխանատվության շրջանակում գտնվող տարբեր հատվածներում տարածքներ գրավելով, մարտահրավեր է նետում ՌԴ-ին կամ սրում է իրավիճակը։ Միեւնույն ժամանակ, Մելիք-Շահնազարյանն ասում է․
«Պետք է լավ գիտակցել որ եթե ռուս խաղաղապահներին փոխարինում են ցանկացած այլ խաղաղապահներ, դա պետք է լինի միջազգային, որովհետեւ, այլ երկիր չկա, որը կարող է միայնակ սեփական զորքով այնտեղ առաքելություն իրակաացնել, իսկ ցանկացած այլ միջազգային ֆորմատում առաջատար դիրքեր է զբաղեցնելու Թուրքիան, որն արդեն իսկ որոշակի քանակությամբ զորք է տեղակայել Արցախի՝ օկուպացված տարածքներում եւ, ըստ էության, իր ենթակայության տակ է վերցրել ադրբեջանական բանակը, ուստի, երբ խոսում ենք ռուս խաղաղապահներին հեռացնելու մասին, պետք է հասկանանք, որ այլընտրանքը լինելու են թուրք խաղաղապահներրը»։
Ինչ վերաբերում է մոնիթորինգային ուժերին, ինչի մասին խոսել էր Փաշինյանը, քաղաքագետը նկատեց, որ դրանք որտեղ ասես՝ կարող են լինել, կարող են օժանդակող լինել, բայց առաջին իսկ բախման դեպքում առաջնագծից հետ են քաշվելու։
«Այո, գուցե արձանագրեն, թե ով է կոնֆլիկտ հրահրող կողմը, բայց նրանք չեն մնալու սահմանին , չեն դիմակայելու հարձակմանը եւ չեն պաշտպանելու հայ բնակչությանը»։
Հարցին, թե արդյո”ք Փաշինյանի՝ վերջին օրերին արած հայտարարությունները վկայում են, որ գործընթացը, առհասարակ, փակուղի է մտել եւ նոր բախման վտանգ կա, Մելիք-Շահնազարյանն ասաց,«Այն, որ կա հերթական ագրեսիայի վտանգը, միանշանակ է, եւ պայմանավորված է բազում գործոններով, այդ թվում` ոչ միայն մեր տարածաշրջանի զարգացումներով։ Օրինակ, ՌԴ-ի անհաջողությունները ուկրաինական ճակատում եւս ունեն նշանակություն»։
Քաղաքագետի դիտարկամամբ` Փաշինյանն անպատասխանատու եւ սուտասան քաղաքական գործիչ է, որն անընդհատ իրարամերժ հայտարարություններ է անում եւ հենց այդ քաղաքականությունը թշնամիներին առիթ է տալիս անել ագրեսիվ քայլեր եւ դրա հիմնավորումը գտնել Փաշինյանի խոսքերում ՝ կապ չունի, դրանք երեկ են ասվել, թե նախորդ օրը։
«Այսինքն, եթե չկա հետեւողական քաղաքականություն եւ ծրագիր, դրանից թշնամին է օգտվում»,- եզրափակեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից