ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս. Տարոն Սիմոնյան 11/12/2022 14:00 | Մեկնաբանություն
Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը:Նա, մասնավորապես, գրել է.
«Որևէ պետության, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ֊ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝
«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
Այս սկզբունքը ճանաչվել է ՀՀ կողմից բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կապ չունի Արցախի Հանրապետության հետ։
Հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրական մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Դա արել է ՀՀ Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով։ Ստորադաս օրենսդրական ակտերով ինչ֊որ կարգավորումներ չեն կարող հակասել բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթերին։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում Արցախի հարցը դուրս է բերել տարածքային ամբողջականության ադրբեջանական ընկալումներից 1992թ, երբ վավերացնում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը իր կատարծ վերապահումով (ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշում):
Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունների մակարդակում (Հանրապետության նախագահներ) բազմիցս նշվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը որևէ տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ (ex- injuria jus non oritur ֊ Անօրինական գործողությունները իրավունք չեն ստեղծում։)։
Իսկ թե բանակցությունների ընթացքում ով ինչ է ասել, ինչքան է ասել, ինչու է ասել և այլն, քանի դեռ չկա դրա արդյունքը՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (օրինակ՝ պայմանագիր), որը պաշտոնապես կներկայացնի պետության դիրքորոշումը, ցանկացած բանակցային կարծիք, ոչինչ չասող հայտարարություն, ձևակերպում ու քննարկում որևէ կապ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ։
Հ.Գ. Քաղաքական գործչի ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, ինքնախաբեության և այլ ինքնաբաների համար պետական ու ազգային շահը ոչնչացնելը քրեորեն հետապնդելի և անբարոյական արարք է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ