ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն երազում է, որ մենք վերադառնանք խորհրդարան.Վահե Հակոբյանը մեկնաբանում է՝ ինչ խնդիր լուծեց ընդդիմության բոյկոտը 11/11/2022 16:38 | Հարցազրույց
Շուրջ 8 ամիս Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո՝ ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան: Համենայնդեպս, «Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն հայտարարել է իր որոշման մասին, իսկ «Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկում է:
Ընդդիմության բոյկոտի և խորհրդարան վերադառնալու վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ընդդիմությունը չի հերքում, որ պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և մասնակցել ԱԺ մեկնարկելիք նստաշրջանին, «Պատիվ ունեմ»-ի ձեր գործընկերներն արդեն, ըստ էության, հաստատել են սա: Ի՞նչ կասեք այս մասին.
-«Հայաստան» խմբակցությունը քննարկում է խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցը, բայց դեռ որոշում չունենք, որոշում լինելու դեպքում կտեղեկացնենք:
- Եթե ամեն դեպքում ձեր խմբակցությունը որոշի վերադառնալ խորհրդարան, որը՞ կլինի ձեր դիրքորոշումը, քանի որ կան խոսակցություններ, որ դուք անձամբ դեմ եք խորհրդարան վերադառնալուն.
-Թույլ տվեք հիմա չպատասխանել այդ հարցին:
- Հնարավո՞ր է վայր դնեք ձեր մանդատը, մամուլը ևս սրա մասին հաճախ գրում է.
-Ոչ, անհեթեթություն է դա, չգիտեմ էլ, թե ով է տարածում նման բաներ:
- Պարո՛ն Հակոբյան, ըստ ձեզ, ի՞նչ տվեց ընդդիմության բոյկոտը, ի՞նչ խնդիր լուծեց այն.
-Տվեց այն, որ ինչքան էլ Նիկոլի թիմը փորձի թաքցնել, բայց ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ էր, իսկ նրանք երազում են, որ մենք վերադառնանք խորհրդարան, որ իրենք էլ հանրությանը, միջազգային հանրությանն ասեն, թե այստեղ առողջ մթնոլորտ է: Ո՛չ, Հայաստանում այսօր առողջ մթնոլորտ չկա, չի էլ կարող լինել: Իրենց երազանքների գագաթնակետն է, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, իրենք էլ ցույց տան, թե մեր քաղաքական կյանքում ամեն ինչ առողջ է, ունենք ընդդիմություն, իշխող ուժ և «բարեկեցիկ տեսքով» ապրում ենք՝ քաղաքական կյանքի մասին է խոսքը:
Մենք բոլորին ցույց տվեցինք, որ մեզ մոտ իշխանության երեք թևերը բռնագրավված են մեկ անձի կողմից, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Այս ուղղությամբ մենք շարունակում ենք ակտիվ աշխատանքը, հատկապես, միջազգային հարթակում
Մեր խնդիրը մեկն է՝ Նիկոլի հեռացումն իր խմբակով հանդերձ: Այս խնդիրը լուծված կհամարենք այն ժամանակ, երբ Նիկոլին հեռացնենք, իսկ մնացածը մասնակի լուծումներ են:
-Ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ խորհրդարան վերադառնալու է իր սեփական օրակարգով: Եթե ամեն դեպքում վերադառնաք ԱԺ և մասնակցեք հաջորդ նստաշրջանին, ո՞րն է լինելու ձեր օրակարգը, ի՞նչ օրակարգով եք վերադառնալու:
-Մենք դեռ սեպտեմբերին հայտարարել ենք, որ վերադառնալու ենք խորհրդարան մեր սեփական օրակարգով: Երբ վերջերս ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր յոթ գործընկերները գնացին և հայտարարություններ արեցին, նշանակում է, որ սա մեր օրակարգն է, որոշել էինք, որ ասելու բան ունենք, մեր ընտրողների հետ զրուցելուց հետո հարցեր կային, որ պետք է բարձրաձայնեինք, գնացինք ու բարձրաձայնեցինք: Հիմա եթե կլինի օրենքի նախագիծ, որը մենք պետք է առաջ բերենք, կգնանք, ԱԺ-ում կնստենք ու անկախ նրանից՝ քվորում կլինի թե ոչ, այդ հարցերը կբերենք առաջ: Սա է մեր օրակարգը, բացի սրանից՝միջազգային հանրության և մեր հասարակության հետ ակտիվ աշխատանք է լինելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից