ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գուցե խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա. Փաշինյան (տեսանյութ) 11/11/2022 20:49 | ԼՐԱՀՈՍ
Ճանապարհների թեման քննարկելու ժամանակ Ադրբեջանն ասել է, որ կարծում է, որ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ անձնական կոնտակտ ունենալու հետ կապված: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա իր հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստվում է առաջիկայում հաղորդակցության ուղիների բացման թեմայով նոր, պահեստային առաջարկ ներկայացնել:
Նա նշել է, որ հայկական կողմն իր առաջարկը փոխանցել էր 2021-ի դեկտեմբերին, հիմա դրա պարզեցված տարբերակն են պատրաստվում ներկայացնել որպես առաջարկ: «Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ասել, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ չշփվեն, այդքան էլ ճիշտ չէ: Պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են Ադրբեջանի ծառայողները, ՀՀ սահմանին՝ Հայաստանի ծառայողները: Ես առաջարկել էի, որ եթե հարցը չի կարգավորվում, եկեք օպերատորների պատվիրակենք: Մեր կողմից օպերատորը կարող են լինել ռուսները: Եթե դա էլ չի ընդունվում, ապա սա է մեր առաջարկը, այսինքն վերադառնանք առաջին տարբերակին: Մենք կարող ենք նաեւ միջնորդել միջազգային գործընկերներին, որպեսզի նրանք այդ անցակետերում աշխատող մաքսային եւ սահմանային մեր ծառայողների համար կազմակերպեն դասընթացներ: Էլ չեմ ասում, որ 21-րդ դարում շատ բան կարելի է անել էլեկտրոնային տարբերակով:
Եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է, ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, ապա հարցը գործնականում լուծված է»,- հայտարարել է Փաշինյանը:
Ավելին, նա վստահեցրել է, որ Բրյուսելում իրենք պայմանավորվել են սկսել երկաթուղու վերականգնման գործընթացը. «Երբ ես պատրաստվում էի իմ ֆեյսբուքի էջում գրառում անել, ես մասնակից մյուս կողմերի հետ իմ տեքստը ճշտեցի, ասացի՝ ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետեւ ես պետք է դուրս գամ եւ հրապարակում անեմ: Ես ստացա հաստատում, որ դա հենց այն պայմանավորվածությունն է, որը տեղի է ունեցել: Իսկ երբ պետք էր այդ տեքստին պաշտոնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից»,- պատմել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը կողմ է բոլոր երթուղիներին. «Մենք ասում ենք՝ եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների մասով մենք որեւէ խնդիր չունենք: Ես որեւէ երթուղու հետ խնդիր չունեմ, բացառությամբ այն տրամաբանության, թե որքանով է դա տեխնիկապես իրագործելի: Ոչ ոք մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որ դա լինի լավագույն, ամենահարմար ու կարճ երթուղին, որը 12 ամիս հասանելի ու անցանելի կլինի: Մենք երբեք չենք ասել, որ կա երթուղի, որին երբեք չենք համաձայնի: Ի վերջո, այդ ճանապարհը ՀՀ հաշվին է կառուցվելու, եւ եթե այդ ճանապարհով անցուդարձ չլինի, եկամուտ չբերի, կստացվի, որ մսխեցինք այդ գումարը: Հայաստանը շահագրգռված է, որ բեռնափոխադրումները եւ երկաթուղով, եւ ավտոճանապարհով լինեն հնարավորինս շատ, որ շատ եկամուտներ բերեն Հայաստանին:
Գուցե խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է հարցն այնպես լուծել, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ»,-հայտարարել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ