ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործընթացը փակուղի է մտել. ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կամ էսկալացիայի վտանգն էականորեն մեծացել է ․ Տիգրան Աբրահամյան 11/10/2022 20:11 | ԼՐԱՀՈՍ
«Ներկայումս Արցախի շուրջ վարվող գործընթացի ողջ ծավալն ու համատեքստը շատ լավ իմանալով, շատ դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Արցախում կամ Հայաստանում զինված ուժերի կրճատման պարագայում միջազգային երաշխիքներ կարող են գործել եւ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ռազմական փորձագետ, Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Փաշինյանի հայտարարությանը։ Վերջինս, մասնավորապես, հայտնել էր, թե Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ։
Նա հայտնել է, որ ապառազմականացման առաջարկ արել և անում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով եւ նախօրեին Ադրբեջանին է փոխանցվել դրա նորացված տարբերակը:
«Երբ խոսում են Արցախ պաշտպանության բանակի մասին, այո, իրականում Հայաստանը ոչ միայն Արցախից դուրս է բերել իր ուժերը, այլեւ դադարեցրել է պարտադիր ժամկետային զինծառայողների զորակոչը դեպի Արցախ եւ այս տարվա օգոստոսին վերջին խմբերը, որոնք ավելի վաղ էին զորակոչվել, դուրս են բերվել Արցախից։ Արցախում այս պահին գործում են պաշտպանության բանակի ստորաբաժանումները՝ կազմված բացառապես Արցախի քաղաքացիներից, որոնք ապահում են Արցախի եւ Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանությունը։ Ես չեմ պատկերացնում եւ չեմ տեսնում միջազգային այնպիսի երաշխիք, որը կարող է ենթադրել Արցախի պաշտպանության բանակի կրճատում կամ թվի նվազեցում»,-ընդգծեց պատգամավորը։
Խոսելով ապառազմականացման խնդրից, Աբրահամյանն ասաց, որ ժամանակին նաեւ ինքն է խոսել ապառազմականացված գոտու անհրաժեշտության մասին, բայց խնդիրը նրանում է, թե դա ինչ մեխանիզմներով ու ճանապարհով է դա առաջարկում ՀՀ իշխանությունը։
«Եթե դա պետք է տեղի ունենա, օրինակ Արցախի կամ Հայաստանի հանրապետության տարածքի հաշվին, պայմանական, երեք կիլոմետրանոց ապառազմականացված հատված, ապա դա, բնականաբար, որեւէ կերպ չի բխում մեր շահերից։ ՀՀ իշխանությունների կողմից մի քանի անգամ բարձրաձայնվել է հայելային հետքաշման գաղափարը, որը Ադրբեջանի վարքագծի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա վստահության բացակայության պայմաններում ոչ միայն չի պահվելու, այլ համոզված եմ, որ Ադրբեջանն օգտագործելու է պահը եւ օկուպացնելու է նաեւ այդ հատվածները։ Այլ բան է, որ Արցախի դեպքում, օրինակ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի հանրապետության 75 տոկոսը, ադրբեջանական զորքերը հետ քաշվեն 3 կամ 5, 10, իսկ միջազգային պրակտիկայով առավել նախընտրելի է՝ վերցնել հրետանու հեռահարությամբ տարածություն, պայմանական, մինչեւ 15-20 կմ հատվածով, որտեղ ծառայություն կիրականացնեն ռուս խաղաղապահները։ Այսինքն, պետք է մոտեցման տրամաբանությունը փոխվի որովհետեւ ներկայումս ռուս խաղաղապահները Արցախի տարբեր ուղղություններում, այդ թվում Լաչինի միջանցքում ունեն տեղակայումներ, բայց առաջնագծի հիմնական հատվածներում դեմ դիմաց կանգնած են ՊԲ-ի եւ ադրբեջանական բանակի զինված ուժերը , ինչը լրացուցիչ լարվածության եւ հնարավոր էսկալացիայի ռիսկեր է պարունակում։ Հստակ պետք է ձեւակերպվեն ապառազմականացման ճանապարհը, ուղղությունները, որպեսզի չստացվի այնպես, որ Հայաստանի եւ Արցախի հաշվին դա իրականացվի, իսկ հետագայում օկուպացվի Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հռետորաբանության փոփոխությանը, Աբրահամյանն ասաց՝ անկախ ամեն ինչից, Ալիեւին պետք էր արձագանքել։ Պատգամավորի մոտ սակայն, տպավորություն է, որ գործընթացն այնպիսի փակուղի է մտել, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կամ էսկալացիայի վտանգն էականորեն մեծացել է։Սրանով պայմանավորված, Աբրահամյանի կարծիքով, ՀՀ իշխանությունը ավելի շատ նպատակ ունի հանրությանը տեղեկացնել իրավիճակի լրջության եւ Ադրբեջանի նպատակների մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից