ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. Մոռացել էր բերել լսողական սարքը 11/10/2022 14:18 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը կրկին հետաձգվել է՝ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանի բացակայության հիմքով, իսկ առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննությունն այդպես էլ տեղի չունեցավ ։
Հիշեցնենք, որ գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, դատական նիստերին չի ներկայացել ավելի քան չորս անգամ, իսկ այլ վկայի հարցաքննությանն անցնել դատարանը չի կարող, քանի որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը չի ավարտվել։ Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը որոշել էր հարկադրանքի միջոց կիրառել, սակայն վկայի ներկայությունն ապահովել չէր հաջողվել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեև այսօրվա նիստին Սևակ Քոչարյանը ներկայացել էր, սակայն նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ. այս անգամ էլ՝ պատճառը լսողական սարքի բացակայությունն էր։
Նշենք, որ նախկինում նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել հենց լսողական խնդիրներ ունենալու պատճառով, դատարանը ստիպված էր հետաձգելու նիստը, որպեսզի վկան կարողանա ներկայանալ՝ սարքով, սակայն դրանից հետո Սևակ Քոչարյանը չի ներկայացել նիստերին, այսօր էլ պարզվեց՝ կրկին չի լսում։ Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ լսողական սարքի խնդիրը լուծելու համար վկան բավարար ժամանակ է ունեցել, ինչն է պատճառը, որ չի լուծվել։ Նախագահող դատավորը փորձեց լուծում գտնել՝ նշելով, որ ինքը հարցերը կուղղի, եթե վկան չլսի, ապա փաստաբանը կողքից կարող է կրկնել հարցը։ Բացի այդ, նախագահող դատավորը նշեց, որ մի քանի նիստ հետաձգվել է՝ նրա չներկայանալու պատճառով, նույնիսկ ոստիկանության միջոցով են փորձել ապահովել նրա ներկայությունը, ապա հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայացել նիստերին, վկան էլ պատճառաբանեց, թե իբրև ծանուցում չի ստացել։ Մեղադրող դատախազն էլ արձանագրեց, որ, երբ վկայի հարցաքննությունը կիսատ էր մնացել, հաջորդ նիստի ժամի մասին պատշաճ ծանուցվել էր։
«Ինչու հետամուտ չեք եղել Ձեր ծանուցումը ստանալուն։ Անկախ նրանից՝ նիստը կայացել է, թե ոչ, Դուք պարտավոր եք ներկայանալ նիստին։ Ծանուցագրերը վերադարձվել են՝ չպահանջված նշումով, ինչու հետամուտ չեք եղել։ Հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացվել, ոստիկանության ծառայողները եկել են Ձեր տուն, տանը չէիք, ինչու՞ կապ չեք հաստատել դատարանի հետ»,- ասաց Վահե Միսակյանը՝ արձանագրելով, որ հաջորդ դատական նիստին վկան պարտավոր է ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, կրկին կարող է որոշում կայացնել՝ հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ