ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ շատ վտանգավոր մեսիջ եմ տեսնում. քաղաքագետ 11/10/2022 21:32 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ շատ վտանգավոր մեսիջ եմ տեսնում, որի միջոցով, կարծես, փորձ է արվում հանրության ականջին նստացնել, որ Արցախի ՊԲ-ն կարող է լուծարվել, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է Արցախի ամբողջական հայաթափման: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Արցախի ՊԲ-ի վերաբերյալ այսօր հնչեցրած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա.
«Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,-ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել էր, որ Սոչիում առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:
Քաղաքագետ Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի այս հայտարարությունը, ըստ էության, Արցախի պաշտպանության բանակի լուծարման մասին էր, իսկ Արցախի ՊԲ լուծարումը, զրուցակցի խոսքով, տանելու է Արցախի «նախիջևանացման».
«Արցախն առանց զինված ուժերի Նախիջևան կդառնա, որտեղ հայի գոյությունը վտանգված է լինելու: Եթե չկա ռազմական ուժ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, ապա այնտեղ ապրելն անհնար կդառա, ինչքան էլ ուզում ասա, թե դա ապառազմականացված գոտի է, իսկ ո՞վ է երաշխավորելու մարդկանց կյանքը և ազատությանը: Շատ վատատեսական սցենար է, բայց կարծում եմ նրա հայտարարության մեսիջը սա էր, եթե նա նույնիսկ չի գիտակցում»,-ասաց Արա Պողոսյանը և հավելեց, որ Արցախի պաշտպանության բանակի լուծարման մասին նույնիսկ ակնարկը թշնամական հայտարարություն է, որովհետև այն արցախահայության գոյության համար մեկ երաշխավորն է:
Քաղաքագետը, միևնույն ժամանակ, չի բացառում, որ նոր «նոյեմբերի 9-ի հայտարարություն» կնքվի, որի դեպքում արդեն հղում արվի ՊԲ-ի լուծարմանը:
Մեր դիտարկմանը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն ամեն օր զինում է իր բանակը, իր սպառազինությունն է ավելացնում, ինչպե՞ս է հայկական կողմը խոսում Արցախի ՊԲ լուծարման մասին, կամ ինչո՞ւ մենք նույնը չենք պահանջում Ադրբեջանի բանակի դեպքում, Արա Պողոսյանը նշեց, որ, նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը փոխվել է, ուժերի հարաբերակցությունը խախտվել է, ուստի Հայաստանը չի կարող պահանջել թեկուզ Արցախի հատվածում ադրբեջանական բանակի զինաթափում կամ դուրսբերում:
Նիկոլ Փաշինյանը թեև գրեթե ամեն օր խոսում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին, անգամ ժամկետ է նշում՝ մինչև տարեվերջ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ Արա Պողոսյանը նշեց՝ էլեմենտար անմեղսունակություն է, երբ մի կողմից խոսում է ցեղասպանության վտանգի, մյուս կողմից էլ անվտանգային ինչ-որ երաշխիքների մասին.
«Ես զարմանում եմ, որ նոր են հասկանում սա, երբ սրա մասին մենք խոսում ենք՝ նոյեմբերի 9-ից սկսած:
Ցավում եմ, որ կա մեկը, ով հավատում է՝թե խաղաղություն է լինելու, մենք մեր մաշկի վրա ենք զգալու դրա դառը պտուղները: Խաղաղություն երբեք չի լինի այնպիսի պետությունների միջև, որոնց ուժերի բալանսը խախտված է, այս դեպքում կողմերից մեկը միշտ գերակա դիրքում է լինելու և փորձելու է թույլից պոկել ամեն ինչ՝ այդ թվում՝ պետականությունը, որևէ մեկը թող չկասկածի, որ Ադրբեջանը սրան գնալու է»,-ասաց նա:
Քաղաքագետը շեշտում է՝ նախքան խաղաղության գնալը՝ կողմերը պետք է նախ պայմանավորվեն կրակի դադարեցման շուրջ.
«Չի կարող խաղաղության մասին քննարկում լինել՝ իրար վրա կրակելուն զուգահեռ, սա նաև ինդիկատոր է, որ խաղաղություն չի լինելու անգամ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից