ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը 11/10/2022 15:41 | ԼՐԱՀՈՍ
Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն խորհրդարանական համագործակցության շրջանակում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները ներկա գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ երկու երկրները կապող միակ ցամաքային անցակետի՝ Վերին Լարսի հետ կապված հարցեր: Նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցակետի հետ կապված կրկին առաջացել են խնդիրներ՝ Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կկարողանան հստակ, մանրամասն եւ համահունչ ներկայացնել առաջադրված խնդիրները, գտնել ռացիոնալ լուծումներ ու նախանշել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: Բանախոսն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքները:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է արդյունավետ համագործակցության դրական փորձ: Երկու երկրների միջեւ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի եւ փոխադարձ աջակցության վրա: Նա եւս համոզմունք է հայտնել, որ առաջացած խնդիրներին համատեղ քննարկման արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ:
Համատեղ նիստի ավարտից հետո Վաղարշակ Հակոբյանը եւ Կազբեկ Տայսաեւը հանդես են եկել հայտարարություններով՝ լրագրողներին ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ