ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան 11/09/2022 10:51 | ԼՐԱՀՈՍ
Տարիներ շարունակ տասնյակ զեկույցներ են գրվել՝ թուրքական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհում թուրք քաղաքացիների լայնամասշտաբ առևանգումների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը քննադատելու համար։ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի ծավալուն հոդվածը՝ թուրքական իշխանությունների անօրինական վարքագծի, արտասահմանում նրա ունեցած «երկար ձեռքերի» և աշխարհի բոլոր երկրների կառավարությունների պասիվության մասին, ներկայացնում ենք ստորև.
«Աքսորյալ թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացահայտել է թուրքական այս անօրինական գործողությունները` տրամադրելով թուրքական կառավարության աղբյուրներից ստացած գաղտնի փաստաթղթերի պատճենները: Զարմանալի չէ, որ Թուրքիան նրան ձերբակալելու հրաման է տվել։ Նա Շվեդիայում հրատարակում է Nordic Monitor-ը։
Բոզքուրտը 2022 թվականի նոյեմբերի 3-ին հոդված է գրել Nordic Monitor-ում՝ «Թուրք դիվանագետների լրտեսությունը 2022 թվականին շարունակվել է նոր թիրախներով՝ Նորվեգիայում, Նիդեռլանդներում և Հունաստանում» վերնագրով։
Բոզքուրտը հրապարակել է թուրքական մի գաղտնի փաստաթուղթ, որը թողարկվել է Անվտանգության գլխավոր տնօրինության կողմից 2022 թվականի հունիսի 7-ին։ Նա բացահայտել է, որ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսություններում աշխատող թուրք դիվանագետները շարունակում են «քննադատների և հակառակորդների մասին տեղեկություններ հավաքելու անօրինական գործունեությունը Եվրոպայում»։
Բոզքուրտը հայտնել է, որ «երկու թուրք դիվանագետներ, այն ժամանակ մամուլի կցորդ Հաջի Մեհմեդ Ղանին և Հաքան Քամիլ Յերգեն, այն ժամանակ Բեռնում թուրքական դեսպանատան երկրորդ քարտուղարը, 2016-ին թմրանյութերի կիրառմամբ առևանգել են շվեյցարացի թուրք գործարարի: 2018 թվականի հունիսին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը երկու թուրք դիվանագետների ձերբակալության հրահանգ է տվել»։
Բացի իրենց հակառակորդներին բռնելու և տուն բերելու փորձերից, Թուրքիայի կառավարությունը երկրի ներսում բանտարկում է նրանց հարազատներին և բռնագրավում նրանց ունեցվածքը։
2022 թվականի նոյեմբերի 4-ին Nordic Monitor-ում հրապարակված երկրորդ՝ «Թուրքական հետախուզությունը շարունակում է լրտեսել լրագրողներին Շվեդիայում» վերնագրով հոդվածում, Բոզքուրտը հայտնում է, որ Շվեդիայում Nordic Monitor-ի խմբագիր Լևենթ Քենեզին «լրտեսել է Թուրքիայի հետախուզական ծառայությունը՝ նրա անձնական տեղեկատվությունը հրապարակելով թուրքական լրատվամիջոցներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի կողմից տպագրվող «Սաբահ» թերթը անցյալ երեքշաբթի հրապարակել է Քենեզի լուսանկարները Ստոկհոլմի իր բնակարանի դիմաց, որտեղ նա ապրում է ընտանիքի հետ, հրապարակել է նրա հասցեն ու առօրյայի մանրամասներ՝» վտանգի ենթարկելով նրանց։ Հասկանալի է, որ ներքին քննադատներին լռեցնելուց հետո, Էրդողանը հիմա էլ փորձում է իր քննադատներին լռեցնել արտասահմանում։
Երրորդ հոդվածը, որը վերնագրված էր՝ «Թուրք դիվանագետները շահագործել են ԱՄՆ ներքին անվտանգության կայքը՝ ԱՄՆ-ում այլախոհներին հետևելու համար», Բոզքուրտը Nordic Monitor-ում հրապարակել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին։
Բոզքուրտը բացահայտել է թուրքական մի գաղտնի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ թուրքական հետախուզական գործակալությունը օգտագործել է ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության կայքը՝ ԱՄՆ-ում թուրք բժշկին հետևելու համար, որը քննադատում է թուրքական կառավարությանը: ԱՄՆ կառավարության կայքէջում մարդկանց անձնական տվյալների բազա մուտք գործելը հանցագործություն է:
Բոզքուրտը հայտնել է, որ միայն 2016-2017 թվականներին թուրքական դեսպանատներն ու հյուպատոսությունները ներկայացրել են արտերկրում բնակվող Թուրքիայի 4386 քննադատների տվյալները։ 2021 թվականին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեսպանատներում և հյուպատոսություններում նշանակված թուրք դիվանագետներին կառավարությունը պաշտոնապես հանձնարարել է գաղտնի լրտեսական գործողություններ իրականացնել օտարերկրյա տարածքում։ Բացի այդ, էրդողանամետ թուրքական ցանցերն ու կազմակերպություններն արտերկրում հանդես են եկել որպես թուրքական վարչակարգի «երկար ձեռքը»:
2019 թվականին ԱՄՆ կառավարությունը դատապարտեց թուրքական իշխանության աշխատակից Քամիլ Էքիմ Ալպթեքինին՝ Միացյալ Նահանգներում Էրդողանի հակառակորդներին հսկելու համար: Ալպթեքինը շարունակում է մնալ փախուստի մեջ և ներկայումս թաքնվում է Թուրքիայում, մինչդեռ նրա համախոհ Բիժան Ռաֆիեկյանին, որը, 2019 թվականին դատապարտվել է ԱՄՆ-ում թուրքական կառավարության գործակալի գաղտնի գործունեության համար՝ առանց բացահայտելու իր հարաբերությունները ԱՄՆ կառավարության, ըստ Բոզքուրտի:
Մեթյու Ամլոթը 2020 թվականի հուլիսի 12-ին «Ալ Արաբիա»-ում հրապարակեց մի հոդված՝ «Թուրքիան գաղտնի համաձայնագրեր է ստորագրել երկրների հետ՝ այլախոհներին արտասահմանից առևանգելու համար» վերնագրով: ՄԱԿ-ի չորս զեկուցողների կողմից գրված համատեղ նամակի համաձայն՝ «Թուրքիան գաղտնի համաձայնագրեր է ստորագրել բազմաթիվ երկրների (Ադրբեջան, Ալբանիա, Կամբոջա և Գաբոն) հետ՝ ենթադրյալ պետական այլախոհների՝ երկրի տարածքից դուրս առևանգումներ իրականացնելու նպատակով… Թուրքիան նաև թիրախավորել է [իր] քաղաքացիներին Աֆղանստանում, Կոսովոյում, Ղազախստանում, Լիբանանում և Պակիստանում, գրված է նամակում»։
ՄԱԿ-ի նամակում ասվում է, որ «Թուրքիայի կառավարությունը, այլ պետությունների հետ համաձայնեցված, ստիպողաբար 100 թուրք քաղաքացու է տեղափոխել Թուրքիա, որոնցից 40-ը ենթարկվել են բռնի անհետացման, հիմնականում առևանգվել են փողոցներից կամ իրենց տներից ամբողջ աշխարհում և բազմաթիվ դեպքերում՝ իրենց երեխաների հետ միասին»։
Ալիս Թեյլըրը «Exit News»-ում գրել է, որ «2018 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է խորհրդարանին, որ 452 արտահանձնման հարցում է ուղարկվել ընդհանուր առմամբ 83 երկրի»։
Յասիր Գյոքչեն հոդված է գրել, որը հրապարակվել է 2018 թվականի նոյեմբերի 25-ին Հարվարդի համալսարանի Kennedy School Review-ում՝ «Թուրքիայի առևանգումները դրսում հակասում են միջազգային իրավունքին» վերնագրով: Այս ապօրինի առևանգումները պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Արդարադատության միջազգային դատարանին, առաջարկել է Գյոքչեն:
2020 թվականին Յոհան Հեյմանսը Մարդու իրավունքների միջազգային դիտորդական կազմակերպության հետ համատեղ հրապարակել է 128 էջանոց զեկույց, որը մասամբ հիմնված է Անկարայի իրավաբանների ասոցիացիայի զեկույցի վրա, որը փաստում է 17 երկրներից Թուրքիայի քաղաքացիների արտաքսման կամ առևանգման կոնկրետ դեպքերը՝ Մոլդովա, Ադրբեջան, Գաբոն, Սուդան, Կոսովո, Մյանմա, Սաուդյան Արաբիա, Բուլղարիա, Բահրեյն, Ինդոնեզիա, Ղազախստան, Պակիստան, Ուկրաինա, Լիբանան, Մալայզիա, Շվեյցարիա և Մոնղոլիա:
Վերջապես, OpenDemocracy.net-ը 2021 թվականի հունիսի 16-ին հրապարակեց Սերդար Սանի հոդվածը, որը վերնագրված էր. «Արտասահմանում թուրք լրտեսները առևանգում են Էրդողանի քաղաքական հակառակորդներին»: Սերդար Սանն իրավացիորեն նշել է, որ «քաջալերվելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքի բացակայությունից՝ նախագահ Էրդողանի վարչակարգն առևանգում է այլախոհներին», որպեսզի լռեցնի քաղաքական այլախոհությունը:
Արևմտյան կառավարություններն են մեղավոր, որոնք աչք են փակում իրար հաջորդող թուրքական իշխանությունների անօրինական վարքագծի վրա՝ խրախուսելով նրանց շարունակել խախտել ներքին և միջազգային օրենքները տասնամյակներ շարունակ»,-գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ