ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առջեւ. Արմեն Գեւորգյան 11/09/2022 12:25 | ԼՐԱՀՈՍ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում:
«Հարգելի՛ մասնակիցներ, անցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների եւ ավանդույթների հաստատակամ պահպանմանը, կա՛մ էլ՝ գրեթե ամենուր ժողովրդավարության հետընթացն ու կեղծարարության սկզբունքներն ակնհայտ հանդուրժելուն:
Թույլ տվեք թվարկել այն հինգ հիմնական հանգամանքները, որոնք, կարծում եմ, բացասաբար են անդրադառնում ժողովրդավարական կառավարմանը եւ չեն խրախուսում լայնամասշտաբ քաղաքացիական ներգրավվածությունը.
1. Քաղաքացիների շրջանում դրական սպասելիքների աստիճանական անկում:
2. Ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում եւ երկակի ստանդարտների տարածումն ամբողջ Եվրոպայում:
3. Պետական մակարդակում մարդկանց ներգրավվածության խզում եւ ավելի շատ տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խրախուսում:
4. Սոցիալական պառակտման խորացում՝ որակյալ կրթության հավասար հասանելիության դժվարությունների պատճառով:
5. Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելք՝ սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության անհանգստացնող մակարդակի հետ մեկտեղ:
Այսօր ես կներկայացնեմ իմ դիտարկումներն առաջին երեք կետերի վերաբերյալ եւ ուրախ կլինեմ, եթե դրանք օգտակար լինեն մեր քննարկմանը:
Այսպիսով, ի՞նչն է առաջացրել քաղաքացիների դրական սպասումների աստիճանական անկում:
Առաջին հերթին, կարծում եմ, դա պայմանավորված է ժամանակակից էլիտաների քաղաքական ակտիվության որակով եւ բովանդակությամբ: Ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում շատերը մտածում են ոչ թե ավելի լավ կրթության կամ առողջապահության, այլ՝ այն մասին, թե ինչպես չկորցնել աշխատանքը կամ չմրսել:
Մենք բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով: Երջանկության եւ բարեկեցության մակարդակի անկումը հանգեցնում է աշխարհում ավելի քիչ ներգրավվածության, ավելի քիչ ժողովրդավարության եւ ավելի քիչ անվտանգության: Ոչ եվրոպական տեսանկյունից «Ի՞նչ է Եվրոպան» հարցը, ամենայն հավանականությամբ, երեք հիմնական պատասխան ունի՝ բարեկեցություն, արդարություն եւ անվտանգություն: Այս երեք առավելությունները նաեւ Եվրոպան դարձնում են եզակի մայրցամաք, որը գրավում է միգրանտներին ամբողջ աշխարհից: Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են, եւ ոչ թե միջազգային իրավիճակի, այլ՝ Եվրոպայի ժողովրդավարական սկզբունքների հետընթացի պատճառով:
Ի՞նչն է առաջացրել ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում:
Ներկայիս միջազգային առճակատման պայմաններում ազատ աշխարհի ժողովրդավարական ավանդույթներն ու արժեքները սկսել են անտեսվել աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Սա երկակի ստանդարտների մասին դիսկուրս է առաջացրել եւ բացասաբար ազդել աշխարհում մեր արժեքների փափուկ ուժի վրա:
Ոմանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամում Եվրոպայի որդեգրած ամուր եւ անզիջում դիրքորոշումը լավ ազդանշան է շատերի համար, ովքեր կարեւորում են իդեալներն ու արժեքները: Բայց այլ դեպքերում այդ սկզբունքայնությունը բացակայում է: Մենք պետք է կոտրենք շարունակական փոխզիջումների շղթան դեպի ոչ ժողովրդավարական եւ ոչ ազատական ռեժիմներ՝ ամենուր մեր արժեքներին հավատարիմ մնալու համար: Նման «երկակի ստանդարտներն» առավել վառ դրսեւորվում են ընտրողական վերաբերմունքում, օրինակ՝ խոսքի ազատության սահմանափակումների, դատարանների նկատմամբ հետեւողական ճնշումների կամ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի ճանաչման նկատմամբ: Դրանք դրսեւորվում են նաեւ այն ժամանակ, երբ Եվրոպան ընտրողական մոտեցումներ է ցուցաբերում ագրեսիայի եւ ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի նկատմամբ՝ միայն էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Եկեք առերեսվենք իրականությանը. ըստ Economist Intelligence Unit ամսագրի՝ Եվրոպայի խորհուրդը հարմարավետորեն տեղ է տալիս ինչպես հասուն ժողովրդավարական երկրների, այնպես էլ՝ ավելի երիտասարդ ավտորիտար ռեժիմների:
Իսկ ինչպե՞ս եմ արձանագրում պետական մակարդակում քաղաքացիների ներգրավվածության նվազումը:
Եվրոպայում քաղաքացիական ներգրավվածության երեք հարթություն կա՝ տեղական, ազգային եւ վերազգային միջավայրեր: Տեղական մակարդակում տեսնում ենք, թե ինչպես են գործում ամենաառաջադեմ եւ կատարելագործված ժողովրդավարական մեխանիզմները: Որոշ երկրներում նկատում ենք «կեղծ դեմոկրատական ռեժիմների» ի հայտ գալը, որտեղ մարդիկ քվեարկում են միայն համապետական ընտրությունների օրը, եւ վերջ: Ինչպես անվանենք այն քաղաքական մեծամասնությանը, որն իր ձայները ստացել է ազատ ընտրությունների արդյունքում, բայց հետո իրականացնում է այնպիսի մի քաղաքականություն, որը կապ չունի իր նախընտրական խոստումների կամ նախընտրական ծրագրերի հետ:
Կարող է թվալ, թե «նոր նորմա է», երբ կառավարություններն առանց ժողովրդի որեւէ նշանակալից մասնակցության ճակատագրական որոշումներ են կայացնում, օրինակ՝ պետության չեզոքության կարգավիճակը փոփոխելու, կամ՝ կառավարության ղեկավարին առանց նոր ընտրությունների մի քանի անգամ անընդմեջ փոխելու վերաբերյալ: Կան բազմաթիվ այլ օրինակներ, ինչպիսիք են՝ նոր քաղաքական միավորումների ստեղծումը, նոր ռազմական ուժերի ձեւավորումը մայրցամաքում եւ այլն:
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իրավիճակին, երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ ի՞նչ տեղեկատվություն պիտի ստանա եվրոպացին եւ որքա՞ն: Մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է քաղաքական գործիչների որոշմամբ: Արդյո՞ք «ազգային անվտանգության մտահոգությունների» վերաբերյալ բացատրությունները բավարար են:
Գործընկերնե՛ր,
Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք ասել հետեւյալը.
Ժողովրդավարական կառավարման տարբեր մակարդակներում հակասական գործընթացները կարող են խաթարել սոցիալական վստահության եւ կայունության հիմքերը: Ընտրություններին մասնակցության ներկա նվազող մակարդակը պետք է կառավարման համակարգի նկատմամբ հանրային ցածր հավանության մասին ահազանգ լինի: Մենք պետք է կոտրենք վերը նշված փոխզիջումների շղթան, նախքան այն կոչնչացնի բարգավաճումն ու անվտանգությունը Եվրոպայում: Դա անելու համար պետք է նորովի բացահայտենք ինքներս մեզ եւ դարձյալ դառնանք ավելի սկզբունքային՝ զոհ չգնալով ներկա ավտորիտար միտումներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից