ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի 6 ընկերությունների արտադրանքը կվաճառվի ամերիկյան 2 խոշոր խանութներում 11/09/2022 13:19 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի 6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում։ Այս մասին հայտնել է «Buy Armenian» համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ խոսելով դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասին։
Նշան Օդաբաշյանը պատմել է, որ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է համագործակցություն հայ արտադրողների և ամերիկյան այս 2 խանութների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։
Նշան Օդաբաշյանը մանրամասնել է․ «Մեզ հարցրեցին, թե ի՞նչ ապրանքներ կարելի է ներկայացնել ոչ հայ հաճախորդներին ու մենք պատրաստեցինք որակյալ ու գեղեցիկ արտադրանքի հայ արտադրողների ցուցակ ամերիկյան 2 խանութների՝ TJ Maxx և HomeGoods-ի համար։ Ներկայացրեցինք և արդեն իրենք առանձնացրեցին այն ապրանքները, որոնք հետաքրքիր էր իրենց, այնուհետև մոտ 1 ամիս առաջ 10 տոննա ապրանքի պատվեր տվեցին Հայաստանից 6 փոքր ընկերությունների։ Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Այս ամենը պետք է բաժանվի այս 7 նահանգների միջև, և եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու։ Սա իսկապես մեծ ձեռբերում է»։
Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայրենակիցներին գտնել այս ապրանքներն ու գնել դրանք, քանի որ այդպիսով զարգացման մեծ հնարավորություն է ստեղծվում Հայաստանում գործող այս տնտեսվարողների, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսության համար։
«Ամանորի սպասումով» տոնավաճառը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների նոր շուկա մտնելուն ու տնտեսության աճին։ Արդեն հայտնի է, որ շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։ Հալեպ, Արցախ կարպետ, Կեռաս, Մանեթայլս, Անտառամ թեյեր, Միսմա, Արարատ բոքս, Սուհո մրգեր, Չրենի, Armenia Cheer & chocolates ընկերությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ ներկա են գտնվելու այս ջերմ հայկական միջոցառմանը և շփվելու են ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ։
Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենան ընդամենը 80 ընկերություններ։ Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ