ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է Բերձորում անցակետ տեղադրելու հիմնավորումներ ստեղծել․ Հայկ Նահապետյան 11/08/2022 20:11 | Քաղաքական
«Ռուս խաղաղապահները մնացել են Ալիեւի կոկորդին։ Նրանք Արցախում ապահովում են մեր հայրենակիցների անվտանգությունը եւ քանի Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Արցախի հարցը լուծված չէ եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դա հրաշալի գիտի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով խաղապահների դեմ ուղղված Ադրբեջանի մեդիաարշավին։
Պահեստազորի գնդապետը վստահ է, որ Արցախի խնդրի ադրբեջանական լուծման ճանապարհը խաղաղապահներրի հեռացումն է, իսկ դրա համար Ադրբեջանը պետք է նախադրյալներ ստեղծի, իբրեւ թե նրանք անում են գործողություններ՝ իրենց գործառույթներից դուրս։ Նահապետյանի խոսքով, հենց սրանով է պայմանավորված, որ վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, թե ՌԴ-ից դեպի Հայաստան՝ 102-րդ ռազմաբազա տեղափոխվում է զենք-զինամթերք, որը հետո Լաչինի մարդասիրական միջանցքով փոխանցվում է Արցախ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտն այս լուրերը տեղեկատվական ահաբեկչություն էր որակել։ Իսկ այօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում զինվորականների առջեւ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում գտնվում է ժամանակավոր, և այդ առաքելության ժամկետները սահմանված են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ:
«Մարդասիրական միջանցքով զինտեխնիկա փոխադրելու մասին լուրերով, ըստ Նահապետյանի, Ադրբեջանը 2 բան է անում․ «Նախ, նա ՌԴ ղեկավարությանը մեղադրում է եռակողմ հայտարարության պայմանները խախտելու մեջ, որովհետեւ եռակողմ 3 հայտարարություններում նման բան չկա, որ ՌԴ-ն պարտավոր է զենք -զինամթերքով ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունն Արցախում , եթե նման բան լիներ, ապա այդ զենք -զինամթերքը կարող էին ստանալ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները, ապա փոխանցեին սահմանը պահող մեր հայրենակիցներին։ Ադրբեջանը ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանն անուղղակի մեղադրում է, որ նա չի կատարում իր վրա դրված պարտավորությունը, հետեւաբար, եթե ՌԴ-ն չի կատարում, ապա Ադրբեջանը եւս իրեն կարող է իրավունք վերապահել չկատարել։ Երկրորդ նպատակն Արցախում տեղակայված խաղաղապահներին վարկաբեկելն է»,-ասաց Նահապետյանը։
Ըստ բանախոսի, առայժմ այս դեմարշն իրականացվում է քարոզչական ճանապարհով եւ պաշտոնական, պետական մակարդակով նման բան չի հայտարարվում ։ «Բայց, եթե այդ ուղղությամբ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի ավելի առարկայական քայլեր անել, կարծում եմ, որ Ալիեւը կրակի հետ կխաղա, որովհետեւ չունենալով որեւէ փաստական հիմք եւ նման բաներ հայտարարելը նշանակում է մեղադրանք ուղղակիորեն ՌԴ քաղաքական ղեկավարությանը»։
Նահապետյանի խոսքով, Ադրբեջանը, իհարկե, կցանկանա Լաչինի միջանցքում անցակետ տեղադրել, ինչի մասին ակնարկներ եղել են եւ Ադրբեջանը հայտարարել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ խոսակցությունների համատեքստում, բայց, Նահապետյանի խոսքով, նման սցենար չի կարող լինել։ Նահապետյանը հիշեց Օվերչուկի հայտարարությունը, որ ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք լինել չի կարող։ Խոսք կարող է լինել միայն կոմունիկացիաների անվտանգ օգտագործման համար ՌԴ-ի կողմից լրացուցիչ ռեսուրսների տրամադրման մասին։
«Որքան էլ Ալիեւը տարբեր հարթակներում փորձի այդ մասին բարձրաձայնել, նման բան չի կարող լինել, որովհետեւ այդ հարաբերությունները կարգավորվում են եռակողմ երեք հայտարարություններով։ Այո, Ադրբեջանը շատ կուզենար անցակետ ունենալ , բայց դա կնշանակի խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը»,-ընդգծել է Նահապետյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը վերը նշված քարոզչությամբ՝ ընդդեմ ռուս խաղաղապահների, Բերձորում անցակետ տեղադրելու հիմնավորումներ է փորձում ստեղծել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ