ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին. Զաքարյան 11/08/2022 19:30 | ԼՐԱՀՈՍ
Օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Օգտվելով Հայաստանի կապիտուլյացված իշխանությունների թուլակամությունից, մորթապաշտությունից, դավադիր կեցվածքից ու քաղաքական տգիտությունից՝ Ալիևը համարում է, որ իր «հաղթանակը» պետք է շարունակի ամրապնդել: 44-օրյա պատերազմից երկու տարի անց, նրա կեցվածքն այնքան հանդուգն ու անբարտավան է դարձել, որ ՀՀ քաղաքների ու տարածքների աղավաղված անունները նշելով՝ սպառնում է նոր խնդիրներ ստեղծել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Քանի որ պաշտոնական Երևանը չի խոսում Արցախի օկուպացված տարածքներից, եվրոպաներում քննարկում է Արցախից ձեռք քաշելու օրակարգեր իսկ Հայաստանում տեղեկատվական ու իրավական ճնշումների է ենթարկում ազգային ուժերին, բնականաբար Ալիևը ոչ միայն օկուպացնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այլ նոր սպառնալիքներ է հչեցնելու Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ:
Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Ընդհակառակը՝ հստակ ասում է, որ Հայաստանը միշտ պետք է ենթարկվի Ադրբեջանի քաղաքական կամքին, կատարի նրա պահանջները և որևէ գործողություն, որը դուր չգա Ադրբեջանին՝ հակազդեցության է ենթարկվելու:
Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին, հաթաթա տալով ընդդիմությանը և մտավախություն հայտնելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժեր, ովքեր չեն հաշտվում պատերազմի արդյունքների հետ:
Այսինքն՝ նիկոլենք հաշտվել են, Նիկոլի ընտրողները հաշտվել են, իսկ Նիկոլի իշխանության դեմ հանդես եկողները, ովքեր գտնում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և չի կարող ՀՀ տարածքում որևէ անվեարահսկելի ճանապարհ լինել՝ ռևանշիստներ են:
Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում տեսում են, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: Պատերազմում պարտված պետություններում եթե ռևանշի ձգտող (այսինքն՝ վերականգնող, պետության դիրքերն ամրապնդող, հաղթանակի տանող, պարտությունը փոխող, անվտանգությունն ամրապնդող) ուժեր չլինեն՝ չի լինի նաև այդ պետությունը: Ադրբեջանում նաև շատ լավ հասկանում են, որ աշխարհի նոր վերաձևումներից հետո, հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխելի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը: Հետևաբար՝ Ալիևի մտավախությունը հիմքեր ունի: Նիկոլը կկորցնի իր պրոադրբեջանական իշխանությունը, իսկ Հայաստանը կշահի իր տարածքների նկատմամբ սողացող ագրեսիային դիմակայելու և Արցախի դեմ շարունակվող ոտնձգություններին հակադարձելու իրական հնարավորություններ:
Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի նախագահն այսօր նեղացած տոնով էր խոսում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների մասին՝ անվանելով նրանց դավաճան ու երկերսանի:
Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին: Սպառնալից տոնով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կրկին պահանջելուց երևաց նաև, որ խոստումները չկատարելու մեջ (ըստ Ի.Ա.) Նիկոլին մեղադրելով՝ տողատակերում ավելի շատ մեղադրում էր Ռուսաստանին ու Իրանին, քան հայկական կապիտուլյանտներին:
Մենք պետք է մաքսիամալ շրջահայաց լինենք, դիմանանք, դիմադրենք, ու երբեք չհուսահատվենք»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ