ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան 11/07/2022 10:33 | ԼՐԱՀՈՍ
Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով», - ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։
Ռուբինյանը նաեւ հիշեցրել է, որ Սոչիի հանդիպմանը «նախորդեցին ներքաղաքական դաշտում քննարկումներ, հարցադրումներ, թե իբր Հայաստանը չի համաձայնում կամ չի ընդունում ռուսական բարենպաստ առաջարկները, բայց ամբողջովին ցրվեցին այս կասկածները, երբ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ հանրապետության վարչապետը, բաց, ուղիղ, հստակ հայտարարեցին, որ մենք կողմ ենք ռուսական առաջարկներին և կողմ ենք նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետի ավելացմանը՝ 10, 20 կամ ցանկացած այլ տարիներով ժամկետով, և այս համատեքստում տեղի ունեցավ հանդիպումը»։
ԱԺ փոխնախագահը նաեւ հավելել է. «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ Լեռնային Ղարաբաղ տերմինը նշվի, և խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, և ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որը ընդհանուր հայտարարություն է, և առաջընթաց չի երևում այդ հայտարարությունից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ