ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությունը դասեր չի քաղել իր նախորդ ձախողումներից. Արմեն Բաղդասարյան 11/07/2022 19:12 | Քաղաքական
Ընդդիմության նոյեմբերի 5-ի հանրահավաքը կարելի է համարել ձախողված: Եթե դրա նպատակը ամբողջ հայության միասնականությունը ցույց տալն էր, Արցախին սատար կանգնելն ու զորակցելը, ապա ոչինչ չստացվեց, քանի որ Հայաստանում միայն 5-6 հազար մարդ չէ, որ պատրաստ է աջակցել Արցախին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությանը չէր հաջողվել հասարակությանը համոզել, որ հանրահավաքը ոչ թե ներքաղաքական օրակարգով էր, ոչ թե հանուն իշխանության էր, այլ՝ հանուն միասնական ջանքերի մեկտեղման էր, հանուն Արցախի էր և նոր կապիտուլացիայի ստորագրումից խուսափելու համար էր.
«Եթե ընդդիմությանը հաջողվեր սա անել, ապա հզոր հանրահավաք կլիներ»,-հավելեց փորձագետը:
Արմեն Բաղդասարյանը ընդգծում է՝ մեր քաղաքական դաշտում համակարգային լուրջ փոփոխություններ են պետք, նոր դեմքեր են անհրաժեշտ, իսկ ընդդիմությունը պետք է հրաժարվի իր լոզունգային կարգախոսներից և իրատեսական ծրագրեր ներկայացնի հանրությանը.
«Նրանք, ովքեր ելույթ են ունենում հարթակից, հասարակությանը նրանց շատ լավ հիշում է: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ այն ժամանակ դուք էիք իշխանության, ինչո՞ւ չէիք դուք հարցը լուծում: Սա մեծապես խանգարում է, որպեսզի մենք կարողանանք համազգային խնդիրներ լուծել և միասնական տեսակետը ներկայացնել»,-ասաց զրուցակիցը:
Փորձագետը հիշեցնում է, հանրահավաքի նպատակն էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը միասնական է, ունի դիրքորոշում և պայքարելու է, որպեսզի նոր կապիտուլացիա տեղի չունենա, սակայն չհաջողվեց, իսկ հանրահավաքի արդյունքը եղավ այն, որ իշխանությունները վաղը կարող են հանգիստ ասել՝ հանուն Արցախի հանրահավաք էիք անում, ընդամենը 5-6 հազար մարդ դուրս եկավ փողոց.
«Մինչդեռ իրականում այդպես չի, իրականում ՀՀ 3 մլն քաղաքացիները, չնչին բացառություններով, պատրաստ են թիկունք կանգնել և սատարել Արցախին հնարավոր բոլոր ձևերով»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ եթե Ստեփանակերտում հանրահավաք է կազմակերպվում և դրան Արցախի չափահաս բնակչության 80%-ը մասնակցում է, իսկ Երևանում հանրահավաքին մասնակցում է 1%-ից էլ քիչ մարդ, նշանակում է, որ խնդիրը կազմակերպիչների և ուղերձների մեջ է:
Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը դասեր չի քաղել իր նախորդ ձախողումներից և շարունակում է նույն սխալները թույլ տալ՝ կրկին ձախողելով քաղաքական գործընթացները.
«Ընդդիմության խնդիրներն այլ են: Ընդդիմությունը ցանկանում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը օր առաջ գնա ու շատ ծանր փաստաթուղթ ստորագրի, որպեսզի իրենք հերթական անգամ իշխանության գալու նոր հնարավորություն ստանան, այլ բան ինձ չի մնում ենթադրելու: Չէ՞ որ ի սկզբանե ակնհայտ էր, որ նույն կարգախոսներով հնարավոր չի լինելու հզոր հանրահավաք կազմակերպել:Ես կարծում եմ, գիտակցաբար են սա արել, քանի որ, եթե իսկապես խնդիրը լիներ ամբողջ աշխարհին մեր միասնական կամքը ցույց տալը, այդ դեպքում կգնային համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ իշխանությունների, կասեին՝ գիտեք, խնդիր կա աշխարհին ցույց տալու մեր միասնականությունը, իշխանություններն էլ գաղտնի մեխանիզմներով կարող էին աջակցել, որ իսկապես այդպես լիներ, բայց մենք տեսնում ենք հակառակը՝ ընդդիմությունը և իշխանությունը ոչ միայն համատեղ ծրագիր չեն կարողանում իրականացնել, այլ անգամ ինչ-որ բան քննարկելու ցանկություն չունեն: Երկուսն էլ առաջնորդվում են ոչ թե պետական, այլ քաղաքական շահով»,-եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից