ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը վախենում է ամեն ինչից եւ չի վստահում ոչ մեկին, երբ նրա վախերը մեծանում են, հանձնարարում է նոր քրեական գործեր հորինել․ Ավետիք Իշխանյան 11/07/2022 16:45 | ԼՐԱՀՈՍ
«Սա վարչապետ կոչեցյալի ձեռագիրն է՝ իրեն կից իրավապահներին հանձնարարականներ տալ ընդդիմադիրների դեմ գործեր հարուցել։ Այդ պրակտիկան նա սկսեց իշխանության գալուց հետո եւ շարունակում է։ Դա իշխանությունը պահելու նրա միակ գործիքն է, այլ գործիք չունի»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու իշխանության գործելաոճին, ինչը, Նիկոլ Փաշինյանը, կարծես թե կրկին վերսկսում է։
Հիշեցնենք, որ նախ, օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Գլխավոր դատախազ Վարդապետյանը պատրաստվում է խորհրդարան մտնել՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորի՝ Սեյրան Օհանյանին, վահե Հակոբյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու միջոնրդությամբ, ապա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե մոտակա ժամանակահատվածում շատ զավեշտալի պատրվակով իշխանությունները պլանավորում են իրեն ձերբակալել:
Ավետիք Իշխանյանը մի կարեւոր հանգամանք շեշտեց՝ մինչեւ հիմա որեւէ մեկի նկատմամբ հարուցված քրեական գործերով որեւէ դատավճիռ գոյություն չունի։
«Սա շատ կարեւոր բան է, ավելին, նույնիսկ մինչեւ իշխանափոխությունը տարբեր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն։ Օրինակ, Անդրիաս Ղուկասյան, Սամվել Բաբայան, եւ այլն։ Դա նշանակում է, որ այդ բոլոր քրեական գործերը կախված են այդ մարդկանց գլխին եւ պատահական չէ, որ եւ Անդրիաս Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը ինքնուրույն չեն, որովհետեւ ցանկացած պահի այդ քրեական գործերով նրանք կարող են կալանավորվել։ Եվ երբ Փաշինյանի վախերը մեծանում են, նա իրեն կից կառույցներին հանձնարարում է նոր քրեական գործեր հորինել։ Ես պատկերացնոււմ եմ, թե ինչպես է նա դա անում՝ գոռում է նրանց վրա եւ հայտարարում՝ որտեղից ուզում եք, գտեք »,-ասում է իրավապաշտպանը՝ շարունակելով , որ Փաշինյանը վախենում է ամեն ինչից եւ չի վստահում ոչ մեկի։ Ըստ Իշխանյանի՝ Փաշինյանը ոչ միայն վախենում է իշխանությունը կորցնելուց, այլեւ՝ անձնական ճակատագրի համար ու չի վստահում անգամ ՔՊ-ականներին։
«Նույնիսկ արտասահմանյան այցելությունների ժամանակ նա իր հետ ջուր է տանում, վախենում է ամեն ինչից, վախենում է, որ կարող է թունավորեն։ Ուժային կառույցների միջոցով ընդդիմախոսներին հետապնդելը վախերի մեջ ապրող բռնապետներին բնորոշ է եւ հիմա, երբ Փաշինյանը հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումներ պետք է կայացնի, հանձնարարարկաններ է տալիս պատժելու իր ընդդիմախոսներին։ Այդ համատեքստում պետք է տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ մեղադրանքի փորձը՝ պեղել ինչ-որ մի բան, գործ հարուցել, որը իհարկե, որեւէ հիմք չի ունենա, բայց կարող են կալանավորել, որոշ ժամանակ հետո ազատ արձակել եւ քրեական գործը կախված թողնել այնպես , ինչպես բազմաթիվ գործեր»,-կարծում է Իշխանյանը։
Իրավապաշտպանը վստահ է, որ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ծեծը եւս հանձնարարվել է իշխանության կողմից, որովհետեւ այն բացահայտելը շատ պարզ գործ էր։
«Ես համոզված եմ, որ նախկին քաղաքական գործիչներից այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են իշխանությանը, նրանք համոզված են , որ իրենց անցյալը մաքուր է, այլապես , ինչպես Սերգեյ Բագրատյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլոք, կամ կլռեին կամ իշխանության մարդիկ կլինեին»։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, Ավետիք Իշխանյանը նկատեց, որ ժամանակին, երբ Փաշինյանն ընդդիմություն էր, ըստ հավաստի լուրերի, Խաչատուր Սուքիասյանից է ֆինանսավորվել ՔՊ կոչված ուժը, ուստի Սուքիասյանն իրեն բվական վստահ է զգում եւ համարում է, որ կարող է ինքնուրույն կարծիքներ հայտնել՝ առանց հպատակվելու վարչապետին։
«Պատահական չէ, որ Սուքիասյանը քննադատեց Հայաստանի տնտեսական վիճակը, էկոնոմիկայի նախարարին։ Այս ամենը չի վրիպում Փաշինյանի ուշադրությունից եւ նա հանձնարարել է դատախազ Վարդապետյանին, որը պարզ է, ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ չէ, եւ վարչապետի հրամանով է առաջնորդվում, սաստել խաչատուր Սուքիասյանին»,-ասաց Ավետիք Իշխանյանը, միեւնույն ժամանակ հռետորական հարցադրում հնչեցնելով՝ արդյո՞ այդ գործով թելերը կհասնեն գործող նախագահ վահագն Խաչատուրյանին, որն այդ սեփականաշնորհման տարիներին Երեւանի քաղաքապետն էր։
«Արդյո՞ք այդ գործը կհասնի նրան եւ մեղադրանք կառաջադրվի Վահագն Խաչատրյանին։ Սա հռետորական հարց համարեք»,-եզրափակեց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ