ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չունե՞ք սեռական ցանկություն, զուգընկերոջ հետ միջանձնային հարաբերությունները լարվո՞ւմ են. Բժիշկ-սեքսոլոգի կարեւոր խորհուրդները (տեսանյութ) 11/06/2022 20:29 | Առողջություն
Սեռական ցանկության բացակայությունը հանգեցնում է նրան, որ լարվում են զուգընկերոջ հետ միջանձնային հարաբերությունները, առաջանում է տագնապային հեգեվիճակ: Որոնք են պատճառները եւ ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ:
«Փաստինֆո»- եթերում սեռական ցանկության բացակայության խնդիրների մասին է խոսել բժիշկ-սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանը:
Ինչ է լիբիդոն
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը չունի նորմա։ Այն խիստ անհատական է՝ պայմանավորված ինչպես սեռական խառնվածքով, այնպես էլ հոգեբանական գործոններով։
Լիբիդոն ենթարկվում է տատանումների․ տարիքը, հոգեբանական և սոցիալական գործոնները անդրադառնում են սեռական ցանկության վրա։
Լիբիդոյի իջեցումը կամ բացակայությունը սեքսուալ խանգարում է, որը դրսևորվում է սեռական ցանկության, հետաքրքրության, սեքսուալ ֆանտազիաների և մտքերի նվազմամբ կամ բացակայությամբ։
Պատճառները
հոգեբանական գործոններ (դեպրեսիա, սթրես, անհանգստություն, հարաբերություններում խնդիրներ, հատկապես կենցաղային խնդիրները, կուտակված դժգոհություններ),
բացասական սեռական փորձ (սեռական փորձի բացակայություն, սեռական բռնություն, ցավոտ սեքս),
անտիսեքսուալ դաստիարակություն, սեռակրթության բացակայություն;
հորմոնալ տատանումներ (դաշտանակին ցիկլ, հղիություն, կրծքով կերակրում, դաշտանադադար),
քրոնիկ հիվանդություններ, մասնավորապես էնդոկրին հիվանդություններ,
որոշ դեղորայքային խմբերի պրեպարատների ընդունում,
ճարպակալում,
վնասակար սովորություններ և այլն։
Հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում կանանց մոտ լիբիդոյի բացակայությունը նորմալ է, որը ժամանակի ընթացքում պետք է վերականգնվի։ Այս ընթացքում կնոջ օրգանիզմը վերականգնվում է, հոգ տանում բալիկի մասին և նպաստում կաթնարտադրությանը։
Ինչպես է դրսևորվում
սեռական հարաբերության փորձերից խուսափել ընդհուպ մինչև զզվանք,
սեռական կյանքից անբավարարվածություն,
տրամադրության վատացում և այս ամենի ֆոնին տարբեր օրգանական դրսևորումներ։
Սեռական ցանկության բացակայությունը բերում է նրան, որ պացիենտները դառնում են ավելի տագնապային, լարվում են զուգընկերոջ հետ միջանձնային հարաբերությունները, ունենում են նեգատիվ վերաբերմունք սեփական մարմնի նկատմամբ։ Հաճախ գնում եմ տարբեր մասնագետների մոտ տարբեր օրգանական գանգատներով, հատկապես կանայք, և միայն մանրակրկիտ հավաքված անամնեզի դեպքում է պարզվում խնդիրների հիմքը որտեղ է։
Ինչպես ախտորոշել
Ցանկալի է սեքսուալ խնդիրների դեպքում այցելել բժշկի զույգով։
Ամենակարևոր փուլը մանրակրկիտ զրույցն է:
Սեքսոլոգիական խորհրդատվության ժամանակ անդրադառնում է պացիենտի կյանքի բոլոր փուլերին՝ սկսած մանկությունից:
Պետք է անպայման իմանալ թե ինչ մեթոդով է պաշտպանվում զույգը հղիությունից։
Զննում
Կանանց պարագայում պետք է գնահատել հեշտոցի զգայունությունը, խոնավությունը, մկանային տոնուսը, և ընդհանուր սեռական օրգանների վիճակը: Տղամարդկանց պարագայում ևս անհրածեշտ է արտաքին զննում
Այնուհետև պետք է անցկացվեն որոշ հետազոտություններ, մասնավորապես հորմոնալ հետազոտություններ` բացառելու համար օրգանական խնդիրների առկայությունը,
Բուժումը
Շատ կարևոր է զույգային մոտեցումը, և զույգի ներգրավվածությունը բուժման պրոցեսում:
Եթե խանգարման պատճառներն են վստահության, հարգանքի բացակայությունը, զույգի մեջ չկա սեքսուալ գրավչություն և զգացմունքային մտերմություն, ապա բացատրական զրույց է անցկացվում զուգընկերների հետ։ Շատ կարևոր է բացատրել, թե ինչի հետ է կապված լիբիդոյի նվազումը։Կանանց պարագայում չափազանց կարևոր է էմոցիոնալ մտերմությունը, նախերգանքը։
Պետք է աշխատել բոլոր այն ֆակտորների վրա, որոնք ժամանակի ընթացքում բերել են սեռական ցանկության նվազման կամ բացակայության։
Եթե կան օրգանական խնդիրներ, պետք է զուգահեռ աշխատել հարակից մասնագետների հետ։
Խորհուրդներ
Սիրեք Ձեզ և Ձեր մարմինը, ժամանակ հատկացրեք Ձեր խնամքին,
բարձրացրեք Ձեր զգայունությունը-զարգացրեք Ձեր մտքերը, սեքսուալ ֆանտազիաները, օգտագործեք մոմեր, հաճելի երաժշտություն, մեդիտացիաներ, արոմաթերապիա ստեղծեք միջավայր, որտեղ Դուք ձեզ ավելի լավ եք զգում երկարացրեք նախերգանքը, ազատ և բաց խոսեք Ձեր զուգընկերոջ հետ սեփական ցանկություններից, արտահայտեք այն ինչ Ձեզ դուր չի գալիս կամ գալիս է,
ֆիզիկական ակտիվություն, պարեր,
առողջ սննդակարգ և իհարկե քնի նորմալ ռեժիմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ