ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում լսեցին այդ արձագանքը․ մենք դա արեցինք միասին. Իշխան Սաղաթելյան 11/06/2022 19:42 | ԼՐԱՀՈՍ
Երեկ տեղի ունեցավ ի աջակցություն Արցախի և ի պաշտպանություն Հայաստանի «Միասնության» հանրահավաքը։
Հանրահավաքը կարևոր էր առաջին հերթին մեկ շաբաթ առաջ Արցախում կայացած հանրահավաքին արձագանքելու առումով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, «Դիմադրության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը.
«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ ի աջակցություն այդ հնարահավաքի և այնտեղ հնչած հստակ արձանագրումների, Հայաստանում՝ սոցիալական ցանցերում գրառումներից զատ, որևէ ֆորմատով կարևորագույն հանրահավաքին անդրադարձ չի եղել, իսկ իշխանության և նրա սպասավորների կողմից միայն քննադատություն և հեգնանք է հնչել Արցախում կայացած հանրահավաքի վերաբերյալ։
Երեկվա հանրահավաքի կայացման համար գործադրվել են հսկայական ջանքեր։ Ես երկար կարող եմ խոսել այդ ջանքերի և վերջին 2 տարիների` բոլոր քաղաքական նախաձեռնություններից և դրանցից յուրաքանչյուրում ցանկացած քաղաքական ուժի տեղի, դերի, արածի և չարածի մասին։ Գուցե դրա անհրաժեշտությունը կա, բայց այս պահին դա մեր ընդհնուր գործին օգուտ չի տա:
Ես շարունակում եմ առաջնորդվել այն համոզմամբ, որ հիմա ներխմբակային հարցերի պարզաբանման ժամանակը չէ, հիմա հանուն հայ ժողովրդի գործելու ժամանակն է։
Ես վստահ եմ, որ գործընթացների ավարտից հետո հայ ժողովուրդը հնարավորություն է ունենալու գնահատել յուրաքանչյուր անհատի և ուժի պահվածքը։ Սա նաև ազգային դաշտի բյուրեղացման շրջան է։
Այդ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ կարևորին։
Երեկ բեմից հնչեց թերևս ամենակարևոր խոսքը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Երեկ նահատակված հերոսի մայրը, կամավորը, սփյուռքից հայրենադարձված հայը վերահաստատեցին պայքարը շարունակելու պատրաստակամությունը։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի․ դուք հայ ժողովրդի հույսն ու լույսն եք, դուք մեր կոտրված արժանապատվության բեկորներն եք, դուք ազգային դաշտի ունեցած ամենամեծ իրական ռեսուրսն եք։
Երեկ միասին մենք որոշեցինք, որ ցանկացած պայմանագիր, որը սահմանափակելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, վտանգելու է մեր գոյությունը՝ ճանաչվելու է առոչինչ։
Երեկ նաև խոսեցինք, այն մասին, որ ազգային ուժերը և նրանց առաջ բերած օրակարգերը լայն հանրային աջակցության կարիք ունեն:
Երեկ խոսեցինք, այն մասին թե ինչպես պետք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից՝ ներկայացնելով մեր ծրագրերը:
Այո՛, մենք ստիպված ենք բանակ կառուցել և կռվել միաժամանակ, բայց մի անգամ մեզ դա արդեն հաջողվել է, պիտի հաջողենք նաև այս անգամ։
Պարտությունները, անհաջողությունները միայն թույլերի համար կարող են պայքարից հրաժարվելու առիթ դառնալ։
Հայաստանը երեկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում և ամբողջ աշխարհում երեկ լսեցին այդ արձագանքը․ այս պահին դա կարևոր էր, և մենք դա արեցինք միասին։
Այստեղ ես միայն ցանկանում եմ վերահաստատել բազմաթիվ անգամներ հնչեցրած տեսակետը, որը մեր համոզմունքն է․ մենք մեր կռիվը մինչև վերջ տալու ենք և բոլոր ուժերով ու ռեսուրսներով կանգնել ու կանգնելու ենք հանուն Արցախի և Հայաստանի ցանկացած նախաձեռնության կողքին։
Առջևում մեր ապրելու համար կռիվն է և մենք պետք է հաղթենք այդ կռվում։
Աստված պահապան մեր ժողովրդին»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ