ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկների երկու տարբերակներն էլ՝ Վաշինգտոնյան ու ռուսական, հայանպաստ լուծում չեն ենթադրում․ Արա Այվազյան 11/05/2022 16:39 | ԼՐԱՀՈՍ
Առաջարկների երկու տարբերակներն էլ՝ վաշինգտոնյան և ռուսական, հայանպաստ լուծումներ չեն ենթադրում։ Դրա համար այս պայմաններում՝ ուժի, պատերազմի սպառնալիքի ճնշման տակ որևէ համաձայնագիր չի կարելի ստորագրել, որևէ զիջում՝ հիմնական մեր նպատակների համար անթույլատրելի է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Այվազյանն արձանագրեց, որ դրանց բնօրինակներին ծանոթ չէ ու դատողություններ կարող է անել հանրային տիրույթում առկա տեղեկատվության հիման վրա, որոնց համաձայն երկու առաջարկների միջեւ տարբերությունը չնչին է, ըստ լուրերի՝ մեկով հարցն ամբողջությամբ փակվում է, մյուսով՝ մնում առկախված։ Նրա խոսքով՝ մեզ ժամանակ է պետք, որ հասկանանք՝ աշխարհաքաղաքական զարգացումներն ինչպես է զարգանում, ինչպես նաև, որ կարողանանք ոտքի կանգնելու և մեր հարցը լուծելու համար։
ԱԳ նախկին նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իր հրաժարականից մեկ ամիս առաջ համանախագահ երկրների ղեկավարները հայտարարել են, որ հարցը լուծված չէ և հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի հայտնի սկզբունքների հիման վրա, որը հասցեագրում էր այն մտահոգությունները, որ մենք հայտարել ենք պատերազմից հետո.«Այդ ժամանակ դեռևս որևէ փաստաթուղթ չկար սեղանի վրա, բայց այդ հայտարարությունից մեկ ամիս անց Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժեցին ՀՀ տարածք և ինձ համար անհասկանալի պատճառներով Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումում փոփոխություններ տեղի ունեցան՝ ճնշման հետևանքով և ամբողջ ուշադրությունը սևեռվեց Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Այսինքն՝ Արցախի հարցի լուծումը մնաց ստվերում և հետագայում տեղի ունեցան գործընթացներ, ի հայտ եկան իրավունքի և անվտանգության պաշտպանության սկզբունքները»։
Դիտարկմանը, որ վերջին եռակողմ հայտարարությունում որևէ խոսք չկա Արցախի մասին, նույնիսկ ռուս խաղաղապահների տեղակայման վայրը չի նշվում, արդյո՞ք սա դիվանագիտական հերթական ձախողումն էր, թե այդպես էլ պետք է լիներ, Այվազյանն արձագանքեց՝ այդպես չպետք է լիներ։
«Ես հասկանում եմ՝ շատ բարդ է աշխարհաքաղաքական իրավիճակը, բայց պետք է ունենալ կարմիր գծեր։ 1994թ Ադրբեջանը շատ ծանր վիճակում էր, բայց նա իր կարմիր գծերից հետ չկանգնեց։ Մենք պետք է ունենանք մեր կարմիր գծերը և ոչինչ չզոհաբերենք՝ այդ կարմիր գծերի մասին։ Խոսում են խաղաղության մասին, բայց խաղաղությունն օդից չի լինում։ Խաղաղությունը հաստատվում է, երբ երկրների միջև կան բարենպաստ պայմաններ»,- նշեց Այվազյանը։
Դիտարկմանը՝ Սոչիում հայտարարությունում ԼՂ-ի մասին հիշատակում չկար, խաղաղության պայմանագրում՝ նույնպես չի լինի, մյուս կողմից, նշվում է, որ համաձայնել ենք ռուսական առաջարկին՝ Արցախի հարցն առկախելու հետ կապված, արդյո՞ք այս դեպքում հարցն առկախվում է, թե լուծվում՝ հօգուտ Ադրբեջանի, քանի որ տարածքային ամբողջականության ճանաչումը Ադրբեջանը պատկերացնում է՝ Արցախին իր կազմում, Արա Այվազյանը արձագանքեց՝ արձանագրելով, որ ցավոք ոչ միայն Ադրբեջանն է այդպես կարծում, այլև՝ միջազգային գործընկերները, հետևաբար, որքան էլ դժվար պայմաններ լինեն, պետք է հստակ ասենք, որ հատկապես պատերազմից հետո, եթե Արցախը կարգավիճակ չունենա, որը հիմնված կլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, ապա արցախահայության որևէ անվտանգության կամ իրավունքների երաշխիքները երբեք կյանքի չեն կոչվի, որովհետև տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարության և հասարակության վերաբերմունքը՝ հայերի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից