ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ. Չալաբյան 11/05/2022 10:52 | Մեկնաբանություն
Մեկ շաբաթ առաջ մենք Արցախում էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը պատրաստվում էր Միասնության հանրահավաքին, և Արցախում ամենուր զգացվում էր պայքարի նոր փուլի վճռական շունչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Արցախում ապրող մարդիկ գիտակցում էին, որ այլևս ստիպված են լինելու հույսը դնել իրենք իրենց վրա, որ դա ուժերի գերլարում է պահանջելու, բայց և միաժամանակ լիահույս էին, որ եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը երես թեքի իրենցից, արժանապատիվ հայ մարդիկ Հայաստանից և ողջ աշխարհից կկանգնեն իրենց թիկունքին, և միասնական ուժերով կպաշտպանեն հայոց Արցախը:
Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Հուսով եմ նաև, որ իմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, նույն սրտի կանչով, այսօր դուրս կգան փողոց, և իրենց վճռական ձայնը կարտահայտեն՝ ի պաշտպանություն ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի:
Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Արցախի ազատության և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլը այլևս չի կարող սահմանափակվել հանրահավաքներով և երթերով: Մեր դեմ կանգնած է վճռական և դաժան թշնամի, որը նպատակ է դրել ոչ միայն ոչնչացնել Արցախը, այլև ծնկի բերել և ի վերջո վերացնել Հայաստանը՝ որպես հայության ազգային պետություն: Այս թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ:
Կլինի դա Արցախի բնակավայրերի ամրապնդումը, նոր սպառազինությունների մշակումը, մեր զինված ուժերին նյութա-տեխնիկական աջակցությունը, մարտական պատրաստության կուրսերի անցումը և անդամագրումը աշխարհազորին՝ յուրաքանչյուրս պետք է առնվազն մեկ հավելյալ խնդիր վերցնի իր վրա՝ պաշտպանելու երկիրը նոր ռազմական վտանգից:
Կլինի դա ողջ աշխարհով մեկ հանրային կարծիքի վրա ազդեցությունը, յուրաքանչյուրի բնակության երկրում իշխանության հետ հետևողական աշխատանքը, այդ երկրներում թշնամական ազդեցությանը կոշտ դիմակայումը և նախաձեռնությունների ձախողումը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռքբերումը՝ յուրաքանչյուրս առնվազն մի հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ բազմապատկելու Հայաստանի միջազգային աջակցությունը և թուլացնելու մեր թշնամիներին:
Կլինի դա Հայաստանի ներսում կոշտ հակազդեցությունը ցանկացած կապտուլացիոն փաստաթղթին, որը կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին կամ էլ Հայաստանի որևէ ինքնիշխան տարածք զիջել նրան, կլինի դա անընդհատ հիշեցումը գործող վարչակարգին, որ նա Արցախի հանձման որևէ մանդատ չի ստացել հայ ժողովրդից, և կամ այդ վարչակարգին իրական, կենսունակ այլընտրանքի ձևավորումը, յուրաքանչյուրս առնվազն մեկ հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ կանխելու թուլամորթների ձեռամբ մեր երկրի կապիտուլացիան, և նոր շանս տալու բոլորիս ոտքի կանգնելու և առաջ գնալու:
Մեր բեռը ծանր է լինելու, քանի որ յուրաքանչյուրս ստիպված է լինելու կրել ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ պետության հոգսը: Սակայն եթե մենք չկարողանանք պահպանել և առաջ տանել մեր պետությունը, կկորցնենք ամեն ինչ: Ուստի դուրս գալով այսօր հրապարակ, ես հանձնառություն եմ վերցնում առաջիկա տարիներին և տասնամյակներին իմ վրա անտրունջ կրել նաև մեր պետության հոգսը, այնքան ժամանակ, մինչև նրա ինքնիշխանությանն այլևս վտանգ չսպառնա, իսկ Արցախը վերամիավորվի Հայաստանին, և մենք մեր երեխաներին միասնական, հզոր և երջանիկ հայրենիք ժառանգենք: Նույնը ձեզնից եմ խնդրում»,- գրել է Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ