ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք միայն շշուկներ, բամբասանքներ ենք լսում․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին․ «Առավոտ» 11/05/2022 11:12 | Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է․ ««Այդ բանակցությունների մասին մենք միայն շշուկներ, բամբասանքներ ենք լսում: Դեռ իրականությունն այն է, որ այդ քննարկումներն ընթանում են փակ դռների ետեւում»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի այս օրերին խաղաղության օրակարգի հարցով ընթացող բանակցությունների եւ քննարկվող փաստաթղթի մասին, այսպես պատասխանեց Եվրոպական Խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
Ըստ նրա՝ թեեւ փակ դռների հետեւում, բայց այս գործընթացը դրական է, քանի որ դա ցույց է տալիս, որ կա ուշադրություն եւ ընդհանուր մտահոգություն իրավիճակի հետ կապված: Սակայն միեւնույն ժամանակ նշեց. «Մենք՝ որպես քաղաքական գործիչներ պիտի ունենանք լիարժեք տեղեկացվածություն իրավիճակի վերաբերյալ: Դա կարեւոր է նաեւ հանրային կարծիքի ձեւավորման համար: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ցավալի է, որ մենք չունենք եվրոպական օրակարգ, ունենք եվրոպական հռչակված առաջարկ սեղանի վրա եւ հույս ունեմ, որ դա կնշանակի, որ մենք ի վիճակի կլինենք խաղալ շատ վստահելի միջնորդի դեր՝ փորձելով գտնել հնարավոր լուծում»:
Իտալացի պատգամավորի համոզմամբ՝ կան որոշ կարմիր գծեր, որոնք չպետք է անցնել այս հնարավոր խաղաղության օրակարգի ձեւավորման ժամանակ: Այս առիթով նշեց. «Ամենաառաջնայինը հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգանքն է, որոնց շարքում առաջնայինը Արցախի բնակիչների ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Նրանք ունեն բոլոր իրավունքները շարունակել ապրել իրենց ծննդավայրում, որտեղ հարգվում են իրենց իրավունքները: Մյուսը Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքային ամբողջականության հարգումն է»:
Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հույս ունի, որ կգտնվի լուծում, եթե լինի քաղաքական կամք: Նա հավելեց. «Միայն քաղաքական կամքի պարագաում հնարավոր կլինի գտնել լուծում, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, եթե, իհարկե, բոլոր կողմերը բարեխիղճ են եւ իրականում ուզում են խաղաղություն: Բայց կան որոշ կողմեր, որոնք ուզում են վիժեցնել ընդհանուր համատեքստը խաղաղության, ստեղծել աշխարհաքաղաքական սրացումներ, որպեսզի հասնեն իրենց հիմնական նպատակներին, ինչը լրիվ այլ պատմություն է: Ցանկացած նման դեպքի Եվրոպան պետք է համարժեքորեն արձագանքի»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ձեզ հետ՝ որպես պատգամավորների խորհրդակցություններ, քննարկումներ չե՞ն եղել խաղաղության պայմանագրի հարցով, իտալացի պատգամավորը պատասխանեց.
«Խնդիրն այն է, որ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հարցերին, Եվրախորհրդարանն ունի թույլ ուժ: Մենք կարող ենք ընդհանուր կողմնորոշում հայտնել, ուղղակի հանդես գալ քաղաքական հայտարարությամբ, բայց մենք չենք կարող իրավական առումով պարտադրել ԵՄ Խորհրդին հետեւել մեր հրահանգներին: Մենք չենք կարող վստահեցնել, որ մեր ձայնը ամբողջովին կհարգվի: Օրինակ՝ երբ մենք բանաձեւ ընդունեցինք Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Արցախում, պատգամավորների շատ մեծ շրջանակ աջակցեցին այդ բանաձեւի ընդունմանը, եւ շատ խիստ բառապաշար էր օգտագործված: Բայց մենք չենք տեսնում համապատասխան պատասխան, համարժեք գործողություններ Եվրոպական հանձնաժողովի կողմից, որպեսզի փորձ արվի իրականացնել այդ մեխանիզմները: Այդ պատճառով, այո, կան խորհրդակցություններ, բայց մեզ համար հեշտ չէ լիովին վստահեցնել, որ մեր ձայնը լսելի կլինի, քանի որ մեխանիզմն ամբողջովին խճճված է: Նույնիսկ պատժամիջոցներ պարտադրելու համար պետք է 27 երկրների միաձայնությունը: Մեկ անդամ երկիր կարող է վետո դնել եւայդ տեսնակյունից փակուղի մտցնել ցանկացած նախաձեռնություն: Սա նաեւ մեր կառուցվածքի թույլ կետերից է: Ես ինքս առաջարկել եմ այս համակարգի փոփոխություն՝ որակյալ մեծամասնությանը առաջնահերթություն տալով, ավելի կոորդինացված գործելու համար»:
Մեր դիտարկմանը՝ ռիսկ կա, որ խաղաղության պայմանագրի արեւմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի հարց չի ներառվի, ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից, Ֆաբիո Մասիմո Կաստալդոն պատասխանեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս ռիսկը կանխենք, որովհետեւ ինչպես կարող ենք մենք խոսել մշտական խաղաղության մասին, եթե ԼՂ կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Դա չի լինի խաղաղություն, դա կլինի մեկ այլ հրադադար: Մենք չգիտենք՝ որքան ժամանակով, բայց խնդիրը դեռ կլինի չլուծված եւ ինչպես նաեւ անվտանգության պակասը, սպառնալիքը, որ կա ԼՂ բնակիչների նկատմամբ, կշարունակվի: Ուստի մենք մեր կողմից ամեն բան կանենք, որպեսի խաղաղության օրակագում ներառենք այդ հարցը: Բայց այս ամենին հասնելու համար մեզ պետք է, որպեսզի բոլոր դերակատարները լինեն մեկ սեղանի շուրջ: Բայց այս պահին մենք տեսնում ենք, որոշ կողմեր իրենք են Ադրբեջանին մղում ավելի ռազմական լուծման՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակում իրենց նպատակները»:
Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ մոտ ապագայում մենք կկարողանա՞նք հասնել այս հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով, իտալացի պատգամավորը պատասխանեց. «Հույս ունեմ՝ այո, բայց դա մեծապես կախված է միջնորդների քաղաքական կամքից: Եվրոպական միությունը պետք է լինի ավելի ակտիվ եւ չկրկնի անցյալի սխալները, ինչպես տեղի է ունեցել 1990-ականներին Բալկանյան պատերազմի ժամանակ: Հիմա Եվրոպան պետք է ցույց տա, որ պատրաստ է իրագործել իր հանձնառությունները պատմության առաջ: Մենք պետք է ժողովրդավարությունը դնենք մեր գործողությունների կենտրոնում, պետք է բոլորին բերենք մեկ սեղանի շուրջ: Ցավոք, տեսնում եմ, որ այս պահին ադրբեջանական կողմից համագործակցելու, մեկ սեղանի շուրջ նստելու կամք ու համաձայնություն չկա, որովհետեւ նրանք օգտագործում են հարմար պահը եւ Թուրքիայի լիակատար աջակցությունը: Եվրոպան պետք է փորձի հավասարակշռել իրավիճակը, եթե ցանկանում ենք գտնել արդար լուծում, որը կկանխարգելի այդ բանակցությունները շանտաժի վերածվելուց»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի՝ 05․11.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ