ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով․ Սաղաթելյան 11/05/2022 17:35 | ԼՐԱՀՈՍ
Սա սովորական հանրահավաք չէ․ սա ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, այլ համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։ Այդ մասին ի աջակցություն Արցախին հրավիրված հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նախորդ կիրակի լսեցինք Արցախի հստակ ձայնը, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցխահայությունը, պետական կառավարման համակարգը հստակ, աներկբա հայտարարեցին, որ որևէ իշխանուոյւն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահամափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այսօր Երևանում վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը․ մայր Հայաստանը պատրաստ է պայքարել հանուն ինքն իրեն ու իր զավակի»,-ասաց Սաղաթելյանը և շեշտեց, որ պետք է վերականգնենք մեր միասնականությունն Արցախի ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի զարգանալու գաղափարի շուրջ։
Սաղաթելյանը հնչեցրեց այն հիմնական ուղերձները, որոնց վրա շեշտադրում է արվելու այսուհետ․ առաջինը կողմնորոշվելն է՝ Նիկոլի հետ, թե հայրենիքի։ Շեշտեց, որ յուրաքանչյուրն ու, առաջին հերթին, քաղաքական հայեցողական պաշտոններ զբաղեցնողները պետք է վերջապես որոշեն, թե ում հետ են։
Մյուս կարևոր ուղերձը, ըստ Սաղաթելյանի, ուղղված արտաքին աշխարհին․
«Հստակ ուղերձ ենք հղում արտաքին աշխարհին․ այս հանրահավաքով ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։ Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նման փաստաթուղթը պատռվելու է իշխանափոխությունից անմիջապես հետո և հայտարաարվի առոչինչ։ Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ
Նիկոլը Հայաստան չէ, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ»։
Անդրադառնալով իշխանության կողմից տարվող քարոզչությանը, որով փորձում են հասարակությանը համոզել, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել մնացած մասը պահելու համար՝ Սաղաթելյանը շեշտեց, որ աշխարհում չկա մի ժողովուրդ, որ այդ սկզբունքով լինի առաջնորդված ու այսօր պետականություն ունենա։
«Եթե այսօր մենք կանք, հայրենիք, պետություն ուենք, դա մեր հերոսական ժողովրդի զավակների կյանքերի գնով է», -եզրափակեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ