Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նորակոչիկներին առանց զենքից օգտվելը սովորեցնելու ռազմադաշտ ուղարկելու ու պատերազմին մասնակից դարձնելու մասին սպայի հայտարարության հիման վրա վարույթ է սկսվել 11/05/2022   12:13  |  ԼՐԱՀՈՍ

Նորակոչիկներին առանց մարտական պատրաստության ռազմադաշտ ուղարկելու մասին վաշտի հրամանատարի՝ դատարանում հնչեցրած սկանդալային հայտարարությունների առնչությամբ տուժող կողմի պահանջով հարուցվել է վարույթ։

ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ և 550-րդ հոդվածների 3-րդ մասով, այն է՝ պատերազմի ժամանակ իշխանազանցությունը կամ իշխանության չարաշահումը և զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նշենք, որ հանցագործության մասին հաղորդման հիմքը եղել է պատերազմի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատարանում որպես վկա հարցաքննված Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը։

Մասնավորապես, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ վաշտը, որն ուսումնական էր, կազմված՝ նորակոչիկներից, մարտական պատրաստություն չէր անցել, իբրև թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով, անգամ զենքից օգտվել չէին սովորել, միանգամից երդմնակալության արարողություն է եղել, եղել են նաեւ զինծառայողներ, որոնք նույնիսկ չեն էլ երդվել։ Փաստացի գիտակցելով, որ նորակոչիկները պատրաստ չեն մարտին, չգիտեն զենքից օգտվելու ձեւերը, վերադասի կողմից տրված հրամանով՝ նրանց զինել են ինքնաձիգերով, 120 փամփուշտով և ուղարկել՝ մարտադաշտ։ Ավելին՝ պատասխանելով զոհված և անհետ կորած զինծառայողների իրավահաջորդների հարցադրումներին՝ հաստատել էր, որ լսել է, որ Հադրութի դպրոցում՝ հրետակոծության ժամանակ զորքին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, հորդորել են՝ ներս մտնել այն պայմաններում, երբ դպրոցի միակ ապահով վայրը՝ նկուղը, զբաղված էր և նորակոչիկները չէին կարղ այնտեղ պատսպարվել։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելուց հետո, ըստ վկայի, իրենք չորս սպա են մնացել, 200 զինծառայող է եղել, ինքը և սպաներից մեկը՝ Վազգեն Վարդանյանը, զինծառայողների մի մասին վերցրել են՝ կազմակերպել նահանջը, իսկ մյուս զինծառայողներից տեղեկություն չեն ունեցել, ընդ որում, թե ինչու են ինքը և Վարդանյանը, լինելով առավել բարձր կոչումով սպա, զորքը թողել մենակ՝ դատարանում պարզաբանել չօր կարողացել։ Զինծառայողների մի մասը, որոնք ճիշտ ճանապարհը չեն գտել՝ կամ գերեվարվել էին, կամ զոհվել, կամ էլ՝ ծանր վիրավորում ստացել։ Նա նաև խոստովանել է, որ չորս հրամանատարով չեն կարողացել հավաքել զորքը, այն ցաքուցրիվ է եղել, իսկ գործողությունների պլան որպես այդպիսին չեն ունեցել։ Ընդ որում, նշված վկան՝ Հայկազ Գրիգորյանը, միակը չէր, որը փաստացի խոստովանել է դատարանում նաև իրենց մեղավորությունը, սակայն գործով միակ ամբաստանյալը, չգիտես ինչու, Իշխան Վահանյանն է։

Ավելին, պարզվում է, վկան նման ցուցմունք տվել էր նաեւ նախաքննության ընթացքում, սակայն զինվորական քննչական վարչությունը, զինվորական դատախազությունը նորմալ էին համարել, որ նորակոչիկներին առանց զենք բռնել սովորեցնելու ուղղարկել էին ԱԹՍ-ների դեմ կռվելու։ Համենայն դեպս՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի դատական նիստում, երբ տուժող կողմի ներկայացուցիչ Գրիգորյանը փորձեց պարզել՝ արդյո՞ք որևէ ընթացք տրվել է Հայկազ Գրիգորյանի դատաքննական վերը հիշատակված ցուցմունքին, դատախազ Գևորգ Ավետիսյանն հայտարարել էր, թե նշված վկայի ցուցմունքն առկա է եղել նախաքննության արդյունքում դատարան ուղարկված գործի նյութերում եւս, գործը դատարան է ուղարկվել՝ Վահանյանի մասով և մեղադրող կողմը հարկ չի համարում որևէ գործողություն կատարել:

Հանրային մեղադրող-դատախազի այս հայտարարությունը, բնականաբար, չէր կարող գոհացնել իրենց որդիներին կորցրած ծնողներին ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը դատական նիստում հայտարարել էր, որ առանձին հանցագործության մասին մասին հաղորդում կներկայացնեն, քանի որ, իրենց գնահատմամբ, Հայկազ Գրիգորյանի ցուցմունքում նկարագրված գործողությունները, ակնհայտորեն, հանցագործության մասին տարրեր են պարունակում։

Հետագայում հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ներկայացր են հանցագործության մասին հաղորդում, ինչի հիման վրա էլ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշված վարույթի շրջանակներում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները տուժողի իրավահաջորդներ դեռևս չեն ճանաչվել, որևէ գործողություն դեռևս չի իրականացվել։ Փոխարենը պատրաստվում են ևս մեկ հաղորդում ներկայացնել՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ գեներալ Կարեն Առուստամյանի գործողությունների վերաբերյալ։

Գեներալ Կարեն Առուստամյանը, որը պատերազմի ժամանակ այն դիվիզիայի հրամանատարն էր, որի հրամանատարության ներքո գտնվել է նորակոչիկների վաշտը, որպես վկա դատարանում հարցաքննվելիս նշել էր, թե իրեն չի զեկուցվել կապի միջոցի բավակայության և զորքի ոչ կանոնավոր նահանջի մասին, իսկ օրեր անց այդ մասին իմանալուց հետո հնարավորություն չի ունեցել որևէ գործողություն իրականացնել՝ զինծառայողների դուրսբերման ուղղությամբ։

«Ամսի 3-ին պաշտպանության տեղամասի թիկունքային մասում, որտեղ ունեցել ենք հրետանավորներ, հակատանկային միջոցներ, զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մեկ վաշտը նահանջել է, հրամանատարական կազմի կոնկրետ պարզաբանում չի եղել, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ, ամսի 4-ին արդեն 9-րդ կիլոմետրի ձախթեւյան ճանապարհից առաջնային ղեկավարման կետը, որտեղ ես եմ եղել, առաջնային ղեկավարման կետը եղել է 5-րդ գումարտակի բնագծում՝ մի քիչ ձախ դեպի Ֆիզուլիի կողմում։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից գիշերվա ժամը 1-ից 2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ են եկել, նահանջել էին»,- նշել էր նա՝ հավելելով. «Անձնակազմը թրջված վիճակում է եղել, բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնալ, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:28 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ժամանակ խառնաշփոթ ստեղծողը եղել է քաղաքական ղեկավարությունը. որտեղ հրամանատարն իր տեղում էր թշնամին առաջխաղացում չի ունեցել, պարտված հրամանատարը համակարգում չպետք է մնա. Պահեստազորի գնդապետ
19:10 22/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆահատակված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում՝ Ազատության հրապարակում
00:02 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍ«Գարուն ա» ֆիլմը միջազգային կինոփառատոններում նոր մրցանակներ է ստացել
17:47 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԵղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին, խոսել են հայերեն. Դիվիզիոնի հրամանատարի հարցաքննությունը՝ դատարանում (տեսանյութ)
14:17 06/10/2022  |  Մեկնաբանություն2020թ. այս օրը Դաշնակցության վաշտի 26 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը. Իշխան Սաղաթելյան
18:15 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՈւժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի գոյության փաստը.ՀՀ ԱԳՆ
15:07 27/09/2022  |  ՄեկնաբանությունՁեր սխրանքն անուրանալի է, հիշողությունը՝ վառ. Սարգիս Ստեփանյան
15:01 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենացավալին այն էր, որ 44 օր համառորեն պահած մեր դիրքից մեզ հանեցին. առանց կռվի դուրս եկանք, հրաման էր. ասացին, որ ամսի 9-ի փաստաթղթով դրանք էլ են հանձնվել. 44-օրյայի մասնակից նորակոչիկ
14:28 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում լռության րոպե է. կանգնեցվել է նաև երթևեկությունը
13:29 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՈւղիղ 40 օր՝ ինչ ասել են, 58 տարեկանում փորձել եմ կատարել, առաջարկություններ եմ արել, բայց իմ առաջարկությունները չեն ընդունվել.Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Արխիվ

[]