ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրահավաքն իրոք պատմական է. ՄԱՄԱՍ էլ է գալու.Գեղամ Մանուկյան 11/05/2022 11:58 | Մեկնաբանություն
Հանրահավաքն իրոք պատմական է. ՄԱՄԱՍ էլ է գալու...Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նոյեմբերի 5-ի Հանրահավաքն ինձ համար առանձնահատուկ է դառնում բոլոր առումներով։ Քիչ առաջ մայրս, որ ամեն վայրկյան ապրել է մեր երկրում տեղի ունեցածով, անհանգստացել, արտասվել, ցավ ու կորուստ ապրել, բայց երբեք չէր մասնակցել հանրահավաքի, հանկարծ ինձ հայտնում է, որ վաղը գալու է հանրահավաքի։ ՄԱՅՐՍ, որի մասին հրապարակային երբեք չեմ խոսել։
*ՄԱՅՐՍ, որն ապրել է մեր ազատագրական պայքարի ողջ ընթացքը։
ՈՒ թվարկեմ մի քանի դրվագ. 1992 թվական հունիսի 30, Քանաքեռում հացի հերթից տուն գալով արցունքոտ աչքերով բողոքում էր, որ հացի հերթում բոլորը խոսում էին նախօրեին, երեկոյան Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթի մասին, ու սիրտը ցավում էր, որ նույն մեր հարեւանները հավատեցել էին խոսքին, թե Հայաստանում դաշնակցականներին 20 դոլար «ամսական» են վճարում։ (Նա հո գիտե՜ե՜ե՜ե՜ր, որ այդպես չէ, իր տղան՝ ես դեռ տարիներ առաջ էինք այդ ուղի բռնել ու դաշնակցականի Ուխտն արել։ Գիտեր, քանի որ ինքն էր ինձ, դպրոցականիս տարել իր պացիենտի տուն (թիֆլիսեցի Ռոբերտը), որն էլ արցախյան հարցն էր ներկայացրել դեռ խորհրդային տարիներին։
*ՄԱՅՐՍ, որը 1992-ի օգոստոսից արդեն երկու կես էր՝ Քանաքեռ ու Արցախ, ուր կամավոր էր գնացել որդին։
*ՄԱՅՐՍ, որն 1992-ի դեկտեմբերի 28-ին հանկարծ տեսավ մի քանի օրով տուն վերադարձած որդուն ու քանի որ լավ կարուձեւ գիտի, նրա համար զինաբաճկոն (боежилет) կարեց, որի շնորհիվ էլ եղբայրս չզոհվեց 1993-ի փետրվարին, Գրադի արկից։
*ՄԱՅՐՍ, որը մի օր խիստ զայրացած տուն եկավ Դաշնակցության «Ազատամարտ» շաբաթաթերթը ձեռքին, որի էջերում նկարագրված էր, թե նրա որդին շրջափակման մեջ է հայտնվել թիֆլիսեցի Մամիկոնի (ներկայիս՝ պահեստազորի գնդապետ) հետ, ու մի քանի ժամ մղած մարտից հետո թշնամուն ջախջախել են։
Իսկ ես «Ազատամարտ»-ի այդ համարը տուն չէի բերել։ (Հո գիժ չէի՞) *ՄԱՅՐՍ, որ շան լափը լցրեց գլխիս, քանի որ չէի ասել եղբորս վիրավորման մասին, ու երբ տեսել էր, հասկացել էր՝ կես մարդ է դարձել տղան։
*ՄԱՅՐՍ, որն ապրեց Արցախով, անհանգիստ գիշերներով, տարիներով։ Երբ որդին արդեն Պաշտպանության նախարարությունում էր, բայց մեկ վայրկյանում ապրիլյանում առաջնագծում հայտնվեց, ու անքուն գիշերների շարքը…ամեն ինչով,
*ՄԱՅՐՍ, որն իր հիվանդների մեջ միշտ գտնում էր որդու մոտ ծառայած զինվորի, ենթասպայի, սպայի կամ նրանց հարազատի ու անդադար խոսում։
*ՄԱՅՐՍ, որը 2 ու կես տարի ինձ տեսավ բանտում, առավել ուժեղ եղավ, քան հանգուցյալ հայրս, արցունք չկաթեցրեց։ *ՄԱՅՐՍ, որը ողջ կյանքում հարազատ զինվորն ու զինակիցը եղավ հորս համար, մեր ընտանիքի սյունը,
*ՄԱՅՐՍ, որն անցավ ամեն ինչով, իսկ 44-օրյային արդեն պետք է մտածեր գեներալ որդու ու կամավոր թոռան մասին։ Հետո՝ նաեւ մահվան դուռ հասած որդու ապաքինման մասին աղոթեր (թեեւ այլ է մայրս՝ սառնասիրտ, մտքում է աղոթում, երբեք չես տեսնում)։
*ՄԱՅՐՍ, որն անցավ բանտերի դռներով՝ ԱԱԾ մեկուսարանից մինչեւ Արթիկ քրեակատարողական՝ որդուց մինչեւ թոռ։
ՈՒԺԵՂ է ՄԱՅՐՍ։ Բայց առաջին անգամ որոշեց՝ 75-ամյա մայրս. Գալիս է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ։ Գիտի, որ ամեն մեկի ներկայությունը պարտադիր է։ Ասում եմ՝ Մամ, կհոգնես, մեկ է՝ տնեցիներով այնտեղ ենք լինելու։ Պատասխանում է՝ Բա ասում եք, կարեւոր է, ինչպես կլինի՞ չգամ»։
Հանրահավաքն իրոք պատմական է։ ՄԱՄԱՍ էլ է գալու։ Նրա ձեռքից պրծում չկա...»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ