Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Փաստացի Ադրբեջանն ընդունել է, որ Արցախն իր տարածքային ամբողջականության մաս չէ. Սա հաղթաթուղթ կարող ենք դարձնել, իրավական զենք․․․ 11/04/2022   22:26  |  Վերլուծություններ

Մեծ քաղաքականության մեջ պոպուլիզմի այս ժամանակաշրջանի բնորոշ հատկանիշներից մեկը իրավական դիսցիպլիններից նահանջն ու իրավական փաստաթղթերով չառաջնորդվելու քաղաքականությունն է։ Բնականաբար, պոպուլիստների համար մատչելի է հայտարարությունների և հռետորաբանության մակարդակում մնալը, մանավանդ, որ հակառակ դեպքում նրանք ուղղակի տանուլ են տալու։

Գունավոր հեղափոխությունը հաջորդած Հայաստանում այս մոտիվը ի սկզբանե որդեգրված էր, քանի որ իշխանության եկածները հենց պոպուլիստներն էին։ Ընդ որում, հասարակության ամենաուղղորդվող շեշտերի կառավարմամբ ինքնահաստատվողները։ Այս սեգմենտի ռեակցիան շատ բնական է՝ «ես քեզ, դու ինձ» տրամաբանությամբ։ Եվ իշխանության եկած պոպուլիստներն էլ կիրառելով այս գործոնը տվյալ սեգմենտին օգտագործում են ցանկացած խնդրի առաջ կանգնելիս։

Հայաստան-Արցախ հարաբերություններում թուրքադրբեջանական տանդեմի քաղաքականությունն էլ ի սկզբանե եղել է իրավական փաստաթղթերից և համընդհանուր ճանաչում ստացած փաստերից և փաստարկներից խուսափումն ու խուսանավումը։

Այս համատեքստում վերը նշված թշնամական տանդեմի համար ուղղակի գտածո է ՀՀ ներկա իշխանությունն իր հիմնական լիդեր-«բանակցողով»։

Աշխարհաքաղաքական փոփոխությունների այս ժամանակում, երբ երկբևեռ աշխարհակարգի կոնկրետ ուժեր միաբևեռության լուրջ ձգտումներից չեն հրաժարվում՝ հնագույն քաղաքակրթությունների կործանումի առջև իսկ կանգ չառնելով մի՞թե չեն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Իրենց անկշտությունից մի օր ամեն ինչ պայթելու է՝ տակնուվրա անելով երկրագունդը։

Աշխարհի հնագույն քարտեզներում Հայաստանն է համարվում հնագույն քաղաքակրթության բնօրրանը, մինչդեռ Ազարբայջան կոչվող պետությունն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին։ Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ 1920 թվականին խորհրդային կարմիր բանակն ազարբայջանը վերածել է Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Եվ խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Այսինքն, 1918-ին ստեղծված Ադրբեջանն Արցախը չէր կարող այդ պահին ճանաչել իր մաս, քանի որ անկախ Ադրբեջանը ձևավորվել է 1918 թ․ դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախը Ադրբեջանի կազմ է մտցվել է 1921-ին։ Այսպես ասած՝ 1921-ին է բռնակցվել ազարբայջանին։

Գանք անցյալ դարավերջի՝ խորհրդային կարգերի փլուզման շրջանի գործընթացներին։

Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին Արցախյան շարժմանը հաջորդած հայ-ադրբեջանական պատերազմի սանձազերծողը կրկին ազարբայջանն էր։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։

Ինչ վերաբերվում է մեր օրերին, ի նպաստ ազարբայջանի փաշինյանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրմանը՝ Ալմա-Աթիի հռչակագրի վրա հղում անելով․ ապա՝ հարկ է շեշտել, որ Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանը 1991թ. Ադրբեջանի հետ հարաբերություններ չի հաստատել, տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Իսկ ԱՊՀ-ի համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով։

Ըստ ԳԽ նախկին պատգամավոր, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանի՝ «Ալմա Աթիի հռչակագիրը Ադրբեջանը չեղարկել է։ Այնտեղ եղել է Մութալիբովի ստորագրությունը, բայց Ադրբեջանն այն չեղարկել է իր ստորագրությմաբ։ 1993 թվականին Հեյդար Ալիեւը մեկ օրում ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ միայն կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել ՝ այլ սահմաններով եւ վավերացրել է միայն կանոնադրությունը, ինչը շատ կարեւոր է եւ նշանակում է, որ Ադրբեջանն այդ հռչակագրի անդամ չէ, հետեւապես Ադրբեջանին դա չի կարող վերաբերվել»։

Ասել է, թե՝ երբ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում էին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթիի հռչակագրին, չեղած բանի էին հղում անում։

Եվ քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ կատարված նշումը, թե՝ հիշյալ փաստաթղթերի հիմքով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրականության հետ աղերս չունի, քանզի «փաստաթղթերի հիմք» ասվածը գոյություն չունի։

Սուրեն Զոլյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պարզ բացատրել է՝ «տվյալ փաստաթղթով Հայաստանը հարաբերություններ է հաստատել, օրինակ, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, բայց ոչ՝ Ադրբեջանի հետ»։

Հայաստանի կողմից վերապահումներով վավերացված այդ հռչակագրում կետ կա այն մասին, որ հռչակագիրը բաց է այլ պետությունների համար։ Ընդ որում, նաև այն այն պետությունների համար, որոնք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը անց են կացրել իրենց անկախության հանրաքվեն՝ ԽՍՀՄ գործող օրենքներով։ Սուրեն Զոլյանը շեշտում է՝ «Ղարաբաղի անունն այնտեղ ուղիղ չկա, բայց , փաստորեն նշված է, որ Ղարաբաղն իրավունք ունի նույն ձեւով ճանաչվել»։

Եվ ճանաչվել է․․․

Այս բոլոր փաստաթղթերը, որոնք վկայակոչում է Սուրեն Զոլյանը, իրապես հաղթաթուղթ են իրավական ճանապարհով ազարբայջանի դեմ դատ բացելու և հաղթանակի հասնելու համար։

Այս համատեքստում ուղղակի անհասկանալի է այն տենդագին ջանքը, որ փաշինյանը ներդնում է՝ «ապացուցելով» անապացուցելին։ Վերջինիս այն թեզը, թե իբր Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 1991-ին են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, որով առաջնորդվելով էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հասցվում է 29 հազար 800 քառակուսի մետր տարածքի, Սուրեն Զոլյանը որակում է «կեղծարարությամբ զբաղվել կամ անտեղյակություն»։

Այո, դեռ այն ժամանակ Հայաստանը ճանաչել է ԱՊՀ անդամ դառնալու՝ Արցախի իրավունքը, իսկ Ադրբեջանն այդ փաստաթղթին չի միացել, վերջինս 1993-ին է ստորագրել՝ այլ սահմաններով։

Ներկա իշխանության միտումնավորությունն ակնհայտ է, հակառակ դեպքում իրենց իրավական անգրագիտությունը կարող էին թաքցնել մասնագիտական հանրությանը ներգրավելով գործընթացներին, ի վերջո, եղած բոլոր իրավական փաստաթղթերն ու հիմնավորումները վեր հանելով, այլ ոչ թե՝ իրավական փաստաթղթերի և պատմական իրողությունների անտեսմամբ՝ պոպուլիստական հայտարարություններ անելով՝ ժամանակավոր և կեղծ ալիբիներ ստեղծելով ազարբայջանի համար

Փաստն այն է, որ չկա, գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, քանզի Արցախն էլ ինչպես Հայաստանը, օրինական կարգով դուրս է եկել փլուզվող խորհրդային միության կազմից։

Իսկ սա նշանակում է, որ Ալմա-Աթիի հռչակագիրը բացառապես ի շահ և ի նպաստ Արցախի հաղթաթուղթ է, իրավական զենք, որը ճիշտ բանակցողի դեպքում լուրջ արդյունքի կբերի մեզ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:53 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
11:43 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին
22:31 03/11/2022  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ մենք երբևէ չենք համաձայնելու իր այն թեզի հետ, որ հողերը վաճառելով հանգիստ կապրենք. Աշոտ Անդրեասյան (տեսանյութ)
20:34 03/11/2022  |  ՔաղաքականՎտանգ կա, որ թուրք-ադրբեջանական զորքը ուղղակիորեն կներխուժի Երևան. Ռուսաստանը լավ անձրևանոց չէ, բայց այլընտրանք չունենք. Ա. Աշոտյան (Տեսանյութ)
19:19 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին
17:40 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից Ավետարանոց հարս գնացած Րիթան գյուղին սիրահարվել է ամուսնու պատմություններով. տեսնել չի հասցրել, թշնամին օկուպացրել էր արդեն
13:14 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան՝ կապված Արցախի հետ. Բեգլարյան
10:12 03/11/2022  |  ՄամուլԵրբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն. «Հրապարակ»
19:19 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է
22:35 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱռանց Արցախ չկա՛ Հայաստան․ Գառնիկ Դանիելյան

Արխիվ

[]