ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանգնեք մեր կողքին, մեր պայքարի առաջին գծում.Սեյրան Օհանյանը դիմել է զինվորականներին 11/04/2022 16:28 | Մեկնաբանություն
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ.
«Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր ես տեսել եմ իրար հաջորդող սերունդներ, որոնց համար Հայրենիքին ծառայելը բարձրագույն պատի՛վ էր, առաքելություն։ Նրանցից յուրաքանչյուրն իր հերոսական հետքն է թողել մեր նորագույն պատմության մեջ, ինչպես Արթուր և Արսեն Աղասյանները՝ եղբայրներ, ովքեր, 44-օրյա պատերազմի օրերին լինելով մարտական գործողությունների տարբեր կիզակետերում, նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, իրենց կյանքը նվիրեցին Արցախի փրկությանը։
Արթուրին հիշում եմ դեռևս 2016-ից, երբ լինելով շարքային զինվոր, տարիքով ամենափոքրը ծառայակից ընկերներից՝ նա նշանակվել էր դիրքի ավագ և ապրիլյան պատերազմի օրերին հիանալի կերպով կառավարել իր անձնակազմը։ Իրենց առջև դրված խնդիրը կատարելիս այդ փոքրամարմին երիտասարդն ու իր ընկերները, մեջք մեջքի տված ոչնչացրել էին իրենց ֆիզիկապես գերազանցող աժդահա հրոսակներին՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայիններին ու որպես սրբություն պահել, պահպանել իրենց վստահված բարձունքը։
ՆՐԱՆՔ ՏԵ՛Ր ԷԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, և այդ գիտակցումը նրանց փոքր մարմինները դարձել էր ուժեղ, խրոխտ, անպարտելի։
Գնահատելով Արթուրի սխրանքն ու մարտավարական արագ, արդարացված որոշումները՝ ես շնորհեցի նրան լեյտենանտի կոչում։ Նա պարգևատրվեց նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, արժանացավ 2016 թ․ Հատուկ մրցանակի։ Ու շարունակեց ծառայել Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես ավագ լեյտենանտ, հետագայում վաշտի հրամանատար, կապիտան։ Այդ ժամանակ նա չէր կարող անգամ պատկերացնել, որ ընդամենը ամիսներ անց, երբ սկսվի պատերազմը՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, իրեն շնորհվելու է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչումը, ․․․իսկ մեկ օր հետո ինքն ու եղբայրը՝ զինվոր, հետախույզ, որ տարբեր դիրքերում կենաց-մահու կռիվ էին տալիս Հայրենիքը պաշտպանելու համար, պիտի հեռանային՝ ճանապարհով դեպի հավերժություն։
Անուն առ անուն վերհիշելով մեր զոհված որդիներին, եղբայրներին, մարտական, ծառայակից ընկերներին, համադրելով անցյալն ու ներկան, հաղթանակներն ու պարտությունը՝ մենք մեզ հարց պիտի տանք՝ ի՛նչ պատասխան ենք տալու այն մայրերին, ովքեր Արցախի, Հայաստանի պաշտպանության համար իրենց ամենասո՛ւրբն են նվիրել ու ապրելու իմաստը, ցանկությունը կորցրել են, ի՛նչ պատասխան ենք տալու այն կանանց, աղջիկներին, որոնց սիրո, երազանքների պատմությունն ընդհատվել է, և երջանկությունը անցյալ ժամանակ ունի այլևս։
Պատասխան դեռ չունենք։ Միայն պարտք՝ մեր հերոսների կիսատ թողած կռիվը շարունակելու, ավարտին հասցնելու ու ասելու, որ ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ։
Սիրելի՛ հայրենակից
Դու պարտավոր ես դառնալ այդ պայքարի մի զարկը և նոյեմբերի 5-ին՝ մեր Բանակի փառապանծ Հետախույզների օրը, ժամը 16։00, գալ Ֆրանսիայի հրապարակ՝ Միասնության հանրահավաքի՝ հավատալով, որ միասին մենք կարո՛ղ ենք։
Խոսքս ուղղում եմ նաև մեր հաղթանակները կերտած հրամանատարներին, մարտական, ծառայակից ընկերներին, պահեստազորի զինվորականներին․ ժամանակն է, որ կանգնեք մեր կողքին, մեր պայքարի առաջին գծում, ու այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը»,-գրել է Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ